Մարզիչ (ֆուտբոլ)
Մարզիչ (անգլ.՝ trainer, train բառից — մարզել, սովորեցնել, պատրաստել), մարդ, որը մասնագիտորեն զբաղվում է ֆուտբոլիստներին մարզելով: Մարզիչը իրականացնում է ուսումնա-մարզչական աշխատանք, որը ուղղված է մարզելու, սովորեցնելու և մասնագիտակն վարպետության բարելավելու, իր մարզիկների ֆունկցիոնալ պատրաստվածության բարելավմանը: Ֆուտբոլում մարզիչը մարզում է ակումբը կամ ազգային հավաքականը: Ակումբներում մարզիչները ենթարկվում են անձամբ ակումբի նախագահին: Պրոֆեսիոնալ ֆուտբոլում մարզիչի ֆուկցիաների մեջ մտնում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
- Մեկնարկային կազմի հաստատում, ֆուտբոլիստների ընտրություն:
- Մարտավարության պլանավորում:
- Երիտասարդ ֆուտբոլիստների ձեռք բերում, մարզում:
- Ֆուտբոլիստների գնում և վաճառք տրանսֆերային պատուհանից, ներառած վարձակալությունը:
Վերը թվարկված ֆուկցիաներից որոշ մասը կարող են իրականացնել ֆուտբոլային տնօրենը կամ սպորտային տնօրենը, կամ մարզիչի օգնականները: ՈՒԵՖԱ-ն և այլ ֆուտբոլային ասոցացիաներ կարող են սահմանել մարզիչների որակավորման տարբեր չափանիշներ: