Տիբո Կուրտուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիբո Կուրտուա
ֆր.՝ Thibaut Courtois
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տիբո Նիկոլյա Մարկ Կուրտուա[1]
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Մականուն The Wall[3] և El Muro[4]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Բրե, Բելգիա Բելգիա
Հասակ 199 սմ[2]
Քաշ 88 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԻսպանիաՌեալ Մադրիդ
Համար 1
Պատանեկան կարիերա
1997 - 1999 Բելգիա Բիլզեն
1999 - 2009 Բելգիա Գենկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 - 2011 Բելգիա Գենկ 41 (-44)
2011 - մ.հ. ԱնգլիաՉելսի 0 (0)
2011 - 2014  ԻսպանիաԱտլետիկո 111 (-94)
Ազգային հավաքական
2011 - մ.հ. Բելգիա Բելգիա 22 (-12)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Տիբո Նիկոլյա Մարկ Կուրտուա (ֆր.՝ Thibaut Nicolas Marc Courtois, մայիսի 11, 1992(1992-05-11)[6][7], Բրե, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդի և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ։ 2010/11 թվականի առաջնությունում Կուրտուան ճանաչվեց Բելգիայի առաջնության լավագույն դարպասապահ, իսկ Գենկում դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստը։ 2014 թվականին երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն դարպասապահ և ստացավ հատուկ մրցանակ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունն ու պատանեկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբո Կուրտուան ծնվել է Բրե քաղաքում, որտեղ էլ սկսել է իր կարիերան տեղական Բիլզեն ակումբում 1997 թվականին։ Այդ ակումբում Տիբոն խաղաց 3 տարի, որից հետո տեղափոխվեց Գենկ, ութ տարեկանում[8]։ Գենկում հանդես էր գալիս որպես ձախ պաշտպան, սակայն հետո փոխեց խաղային դիրքը և դարձավ դարպասապահ[9]։

2009/10 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մրցաշրջանում Տիբոն այդպես էլ հանդիպում չանցկացրեց՝ մնալով պահեստայինների նստարանին

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսի 14-ին Գենկն և Չելսին համաձայնության եկան Կուրտուայի տրանսֆերի հարցում։ Հուլիսի 26-ին Չելսին իր պաշտոնական կայքում հաստատեց Տիբո Կուրտուայի տրանսֆերը և տեղեկացրեց, որ Բելգիացին կնքել է հինգ ամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմեց 5 մլ. ֆունտ։

Վարձավճարով տեղափոխվում է Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսի 26-ին երկարատև վարձակալության է հանձնվում է Մադրիդի Ատլետիկոյին։ Կուրտուան ստացավ 13-րդ համարի մարզաշապիկը, որը մինչ այդ կրում էր Դավիդ Դե Խեան։ Նրա դեբյուտը Ատլետիկոյում կայացավ Վիկտորիայի դեմ խաղում։ Կուրտուան անցկացրեց ամբողջ հանդիպումը չոր պահելով հաշիվը։ Նոյեմբերի 26-ին մադրիդյան դերբիում Կուրտուան հեռացվում է խաղադաշտից վերջին հույսի խախտման համար՝ Կարիմ Բենզեմայի դեմ պայքարում։

Միջազգային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 3-ին Կուրտուան հրավիրվեց ազգային հավաքական Թուրքիայի դեմ խաղին Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական հանդիպման շրջանակներում։ Օգոստոսի 10-ին նա կրկին հրավիրվեց Բելգիայի ազգային հավաքական Սլովենիայի դեմ խաղում, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Դեբյուտային հանդիպումն անցկացրեց Ֆրանսիայի ընտրանու դեմ, իսկ խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց։

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիա «Գենկ»

  • Պրո-Լիգայի չեմպիոն՝ 2010/11
  • Բելգիայի գավաթակիր՝ 2008/09

Իսպանիա «Ատլետիկո Մադրիդ»

  • Լա լիգայի չեմպիոն՝ 2013/14
  • Իսպանիայի գավաթակիր՝ 2013
  • Եվրոպա Լիգայի չեմպիոն՝ 2012
  • Եվրոպայի սուպերգավաթակիր՝ 2012

Անգլիա «Չելսի»

<< Ռեալ Մադրիդ>>

  • Աշխարհի Ակումբային Առաջնություն 2018/19
  • Իսպանիայի Սուպերգավաթակիր 2019/20
  • Լա լիգայի չեմպիոն 2019/20

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ACTA: Atlético Madrid 0-0 Osasuna» (իսպաներեն). RFEF. 2011 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
  2. «Profile: Thibaut Courtois» (ֆրանսերեն). Walfoot.be. 2011 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
  3. https://www.youtube.com/watch?v=V2ENsUf5Tk8
  4. https://as.com/opinion/2022/05/29/portada/1653784688_768511.html
  5. 5,0 5,1 5,2 https://www.thibautcourtois.com/about
  6. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  7. FBref.com(բազմ․)
  8. «Courtois Completed» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 2011 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
  9. «Courtois Completed (англ.), Официальный сайт ФК «Челси» (16 June 2013). Проверено 16 июня 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիբո Կուրտուա» հոդվածին։