Մանուել Ալմունիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Ալմունիա

Մանուել Ալմունիա - ֆուտբոլիստ: Ծնվել է 1977 թ. մայիսի 19-ին Պամպլոնե քաղաքում: Ալմունիան իր կարիերան սկսել է իսպանական «Օսասունա» ակումբում և խաղացել է այնտեղ երկու մրցաշրջան, որից հետո վարձավճարով հանդես է եկել «Կարտախենե» և «Սաբադելե» ակումբներում, որտեղից էլ տեղափոխվել է «Սելտա»: Ալմունիան հանդես է եկել նաև «Էյբար» և «Ռեկրեատիվո» ակումբներում: 2004 թ. հուլիսի 14-ին Ալմունիան տեղափոխվում է Արսենալ: Կանոնիրների կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս Լիգայի գավաթի «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթիի» խաղում (2:1): Նա մասնակցում է Լիգայի գավաթի խաղարկության բոլոր խաղերին, ինչպես նաև 1/4 եզրափակչի հանդիպմանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը, որի ժամանակ Ալմունիայի թույլ տված կոպիտ սխալը որոշիչ եղավ և կանոնիրները պարտվեցին 1:0 հաշվով: Չնայած թույլ տված կոպիտ սխալին` Ալմունիան հնարավորություն է ստանում խաղալ Պրեմիեր լիգայում: Առաջին խաղում Ալմունիային հաջողվում է անառիկ պահել սեփական դարպասը և կանոնիրները հաղթում են «Բիրմինհեմին» 3:0 հաշվով: 2004 թ . դեկտեմբերի 7-ին Ալմունիան առաջին անգամ խաղում է Չեմպիոնների լիգայի մրցաշարում, (կանոնիրները 5:1 հաշվով պարտության են մատնում «Ռոսենբուրգին»):

Լինելով երկրորդ դարպասապահը` Ալմունիան մասնակցում է բոլոր գավաթային հանդիպումներին, որի ժամանակ ցուցադրում է 11 մետրանոց հարվածներ հետ մղելու ունակությունը, որի շհորհիվ կանոնիրները հաղթահարեցին «Շեֆիլդ Յունայթեդի» արգելքը և դուրս եկան Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչ: