Անդրեյ Արշավին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Անդրեյ Արշավին
AndreiArshavin.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Անդրեյ Արշավին
Ծննդյան թիվ   մայիսի 29, 1981 (1981-05-29) (33 տարեկան)
Ծննդավայր   Լենինգրադ,

{{{2}}} ԽՍՀՄ

Դիրք կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ
Համար 29
Ազգային հավաքական
2002-ներկա Ռուսաստան Ռուսաստան 62 (16)


Անդրեյ Սերգեևիչ Արշավին (ռուս.՝ Андрей Сергеевич Аршавин, Մայիսի 29, 1981),Սանկտ Պետերբուրգ, ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, ռուսական «Զենիթի» և Ռուսաստանի ազգային հավաքականի խաղացող։ Արշավինի հայրը նույպես զբաղվել է ֆուտբոլով, բայց խաղացել է սիրողական թիմում։ Բայց Անդրեի հայրն է պատճառ դառնում, որպեսզի նա սկսի հաճախել «Սմենա» ֆուտբոլի դպրոց։

Կարիերա[խմբագրել]

1999 թվականին Արշավինը տեղափոխվում է «Զենիթ» և մինչև 2000 թվականը հանդես է եկել «Զենիթ-2» ակումբում։ 2000 թվականին նա սկսում է հանդես գալ «Զենիթում»։ Արշավինը սկսել է խաղալ աջ կիսապաշպանի դիրքում, այնուհետև՝ հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում, որից հետո էլ, վերջապես, ամրապնդվում է երկրորդ հարձակվողի դիրքում։

Անդրեյ Արշավինը հավաքականի կազմում։

2007/08 մրցաշրջանում Արշավինի օգնությամբ «Զենիթը» դառնում է Ռուսաստանի չեմպիոն, Անդրեյը դառնում 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նույն մրցաշրջանում «Զենիթը» դառնում է ՈւԵՖԱ-ի գավաթակիր, եզրափակչում Արշավինի խփած գոլը և հիանալի խաղը հաղթանակ է պարգևում «Զենիթին»։ Նա ճանաչվում է եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։ 2008 թվականին Արշավինը հայտնվում է աշխարհի լավագույն 30 ֆուտբոլիստների շարքում։

2009 թվականի փետրվարի 3-ին Անդրեյը պայմանագիր է կնքում «Արսենալի» հետ և վերցնում է 23 համարի մարզաշապիկը։ Պրեմիեր լիգայի շրջանակներում առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս «Սանդերլենդ» - «Արսենալ» խաղի ժամանակ (0։ 0)։

Հավաքական[խմբագրել]

2002 թվականի մայիսի 17-ին Արշավինը առաջին հանդիպումն է անցկացնում Ռուսաստանի ընտրանու կազմում։ Առաջին գոլը հավաքականում նա խփում է 2003 թվականի փետրվարի 13-ին՝ գնդակն ուղարկելով ռումինացիների դարպասը։

Եվրո-2008-ը Արշավինը գերազանց է անցկացնում։ Արշավինի ավանդը մեծ էր Շվեդիայի և Հոլանդիայի հետ խաղերում, ինչն էլ գրավում է Վենգերիուշադրությունը։