Ֆլորիան Ալբերտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորիան Ալբերտ (1941 թ. սեպտեմբերի 15 — 2011 թ. հոկտեմբերի 31) հունգարացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող։ Բազմակողմանի գործող, տեխնիկապես հմուտ, անթերի փոխանցումներ կատարող ֆուտբոլիստ։
Հանդես է եկել «Ֆերենցվարոշ» թիմում (1956-75)։ Հունգարիայի ազգային հավաքականում անցկացրել է 75 խաղ, խփել 31 գոլ։ Աշխարհի 1962 և 1966 թվականների առաջնությունների մասնակից, Եվրոպայի 1964-ի առաջնության 3-րդ մրցանակակիր, 1960-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ 1967-ի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ռ. Շառոյան, Ա. Բաբայան, Գ. Եղիազարյան, Ֆուտբոլի հանրագիտարան, Ե., «Գևորգ-Հրայր» ՍՊԸ, 2005, էջ 5-6։
| Սա անավարտ հոդված է հունգարացի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |