Մայքլ Օուեն
| Մայքլ Օուեն | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Մայքլ Ջեյմս Օուեն | |
| Ծննդյան թիվ | Դեկտեմբերի 14, 1979 | |
| Ծննդավայր | Չեսթեր, |
|
| Հասակ | 173 սմ | |
| Դիրք | հարձակվող | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | |
| Համար | 7 | |
|
|
||
Մայքլ Ջեյմս Օուենը (անգլերեն՝ Michael James Owen, Դեկտեմբերի 14, 1979, Չեստեր, Անգլիա) — անգլիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող:
Մայքլ Օուենը իր առաջին պրոֆեսսիոնալ պայմանագիրը ստորագրել է 1996-ին «Լիվերպուլի» հետ: Հենց այս ակումբի հետ Օուենն 1997 – 2004թթ. անցկացրեց 216 հանդիպում և խփեց 118 գնդակ: Որպես «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մայքլը դարձել է Անգլիայի գավաթակիր, երկու անգամ նվաճել է Լիգայի Գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի Գավաթն ու Եվրոպայի Սուպերգավաթը, 2001թ. դառնալով «Ֆրանս Ֆուտբոլ» ամսագրի «Ոսկե գնդակի» մրցանակակիր` որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:
2004թ. օգոստոսի 13-ին «Ռեալ Մադրիդը» ձեռք բերեց Օուենին 8 միլիոն ֆունտ ստերլինգով: «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում Անգլիայի առաջատար հարձակվողներից մեկը մեծ համբավ ձեռք չբերեց, քանի որ արքայական ակումբի ղեկավարությունն այն պահին նախընտրում էր հարձակման գծում տեսնել Ռոբինյոյին և Ժուլիո Բապտիստային: Անցկացնելով «Ռեալում» 2004-05 մրցաշրջանն ու 18 գոլ խփելով 41 խաղում Օուենը վերադարձավ Պրեմիեր Լիգա:
2005 թվականին «Նյուքասլ Յունայթեդը» գնեց Մայքլին «Ռեալից» 16 միլիոն ֆունտով: Ու թեև նորեկի կարիերան «Սենտ-Ջեյմս Պարկում» սկզբից լավ էր ընդանում, բայց հետո նորից չդասավորվեց` ֆուտբոլիստի բազմաթիվ վնասվածքների հետևանքով: Ապաքինվելով Օուենը նորից վերականգնեց մարզավիճակը, բայց մարզչական խառն իրավիճակը և թիմի վատ խաղը բերեցին նրան, որ 2008-09 մրցաշրջանի արդյունքներով «Նյուկասլը» դուրս մնաց առաջնությունից:
2009 թվականին ավարտվեց «Նյուքասլի» հետ Մայքլի պայմանագրի ժամկետը և նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»` դարձնալով չորրորդ ֆուտբոլիստը, որն իր կարիերայի ընթացքում ելույթ է ունեցել ինչպես «Լիվերպուլում», այդպես էլ «Յունայթեդում»:
| Սա անավարտ հոդված է անգլիացի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |