Պաոլո Մալդինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Պաոլո Մալդինի
PaoloMaldini.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջական անուն Պաոլո Չեզարե Մալդինի
Ազգությունը Իտալիա իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Մականուն Il Capitano (Ավագ)
Ծննդյան քաղաք և երկիր   Միլան, Իտալիա
Ծննդյան թիվ   հունիսի 26, 1968 (1968-06-26) (45 տարեկան)
Հասակ 186 սմ
Քաշ 85 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
1978 - 1985 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985 - 2009 Իտալիա Միլան 647 (29)
Ազգային հավաքական
1986 - 1988 Իտալիա Իտալիա Մ-21 12 (5)
1988 - 2002 Իտալիա Իտալիա 126 (7)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.


Պաոլո Չեզարե Մալդինի (իտալ.՝ Paolo Cesare Maldini, ծնվ. հունիսի 26, 1968թ., Միլան, Իտալիա) - իտալացի նախկին ֆուտբոլիստ, Միլանի նախկին անվանի ֆուտբոլիստ Չեզարե Մալդինիի որդին։ Ֆուտբոլի ողջ պատմության լավագույն պաշտպաններից մեկը, խաղում էր ինչպես ձախ, այնպես էլ կենտրոնական պաշտպանի դիրքերում։ Ողջ մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել Միլան ակումբի կազմում՝ անցկացնելով ռեկորդային 902 խաղ[1], և դառնալով ակումբի խորհրդանիշն ու լեգենդը։ Այդ ընթացքում նա հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, յոթ անգամ՝ Սերիա Ա-ում, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթում, հինգական անգամ՝ Իտալիայի և Եվրոպայի սուպերգավաթներում, երկու անգամ՝ Միջմայրցամաքային գավաթներում, մեկ անգամ՝ Աշխարհի ակումբային առաջնությունում։ Համարվում է բացարձակ ռեկորդակիր Սերիա Ա-ում անցկացրած խաղերի քանակով՝ 647 խաղ։

Երկար ժամանակ եղել է ինչպես Միլան ակումբի, այնպես էլ Իտալիայի հավաքականի ավագը։ Երկրպագուները նրան կոչում էին "Il Capitano" ((իտալերեն) Ավագ) մականունով։

1995թ.-ին ներկայացվել է «ՖԻՖԱ Տարվա Խաղացող» մրցանակաբաշխությանը և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Միլան ակումբի մեկ այլ խաղացող՝ Ջորջ Վեաին[2]։ 2007թ.-ին «UEFA Club Football Awards» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է Եվրոպայում տարվա լավագույն պաշտպան[3]։

2000թ.-ի հուլիսի 12-ին, այն բանից հետո, երբ Իտալիայի հավաքականը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Մալդինին պարգևատրվեց Իտալիայի բարձրագույն շքանշանով՝ «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայության համար» շքանշանի սպա (չորրորդ աստիճան)[4]։

Կարիերա[խմբագրել]

Պաոլո Մալդինին դեռ վաղ մանկական հասակից երազում էր դառնալ ֆուտբոլիստ և նմանվել հորը՝ Միլանի հանրահայտ ավագ Չեզարե Մալդինիին։ 1985հունվարի 20-ին, երբ նա դեռ 16 տարեկան էր, Ուդինեզեի հետ արտագնա խաղում (1:1) ակումբի մարզիչ Նիլս Լիդհոլմը Մալդինիին ընդգրկում է կազմի ցուցակում. դա նրա առաջնամուտն էր մեծ ֆուտբոլ։ Չնայած այդ մրցաշրջանում դա նրա միակ ելույթն էր Ա Սերիայում, սակայն արդեն հաջորդ մրցաշրջանից սկսած մինչև իր կարիերայի ավարտը Մալդինին ամուր գրավում ու պահպանում է իր տեղը ակումբի հիմնական կազմում։

Aquote1.png Մալդինին պաշտպան է Աստծուց Aquote2.png


Մալդինիի մուտքը պրոֆեսիոնալ ֆուտբոլ զուգադիպել է Սիլվիո Բերլուսկոնիի՝ ակումբի նոր նախագահ դառնալու և, դրա հետ կապված, ակումբի վերելքի հետ։ 1987-88 մրցաշրջանի սկուդետտոն դարձել է նրա առաջին տիտղոսը։ Միլանի կազմում նա անց է կացրել 902 խաղ։ Նրա վերջին խաղը ակումբում, որը դարձել է վերջինը նաև կարիերայում, տեղի է ունեցել 2009թ.-ի մայիսի 31-ին, Ֆիորենտինայի հետ և ավարտվել է Միլանի հաղթանակով՝ 2:0 հաշվով։

1986-ից Մալդինին սկսել է հանդես գալ Իտալիայի երիտասարդական հավաքականում, որի մարզիչն այդ ժամանակաշրջանում նրա հայրն էր։ Այս հավաքականի կազմում, երկու տարվա ընթացքում նա անց է կացրել 12 խաղ և դարձել 5 գոլերի հեղինակ։ 19 տարեկան հասակում նա հրավիրվել է Իտալիայի հավաքական, որի կազմում առաջին խաղն անց է կացրել 1988մարտի 31-ին, Հարավսլավիայի հետ արտագնա ընկերական հանդիպման ժամանակ (1:1)։ Ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով (126) Մալդինին զիջում է միայն Ֆաբիո Կաննավարոին։ Ազգային հավաքականում նա իր կարիերան ավարտել է 2002թ.-ին՝ Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո։

Վիճակագրություն[խմբագրել]

Ակումբային[խմբագրել]

2009թ.-ի մայիսի 31-ի դրությամբ[6]

Պաոլո Մալդինիի վիճակագրությունը ակումբում
Ակումբ Սեզոն Սերիա Ա Իտալիայի գավաթ Եվրոպական
մրցասպարեզ1
Այլ
առաջնություններ2
Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Միլան 1984–85 1 0 - - - - - - 1 0
1985–86 27 0 6 0 6 0 1 0 40 0
1986–87 29 1 7 0 - - 13 0 37 1
1987–88 26 2 1 0 2 0 - - 29 2
1988–89 26 0 7 0 7 0 - - 40 0
1989–90 30 1 6 0 8 0 3 0 47 1
1990–91 26 4 3 0 4 0 2 0 35 4
1991–92 31 3 7 1 - - - - 38 4
1992–93 31 2 8 0 10 1 1 0 50 3
1993–94 30 1 2 0 10 1 4 0 46 2
1994–95 29 2 1 0 11 0 2 0 43 2
1995–96 30 3 3 0 8 0 - - 41 3
1996–97 26 1 3 0 6 0 1 0 36 1
1997–98 30 0 7 0 - - - - 37 0
1998–99 31 1 2 0 - - - - 33 1
1999–2000 27 1 4 0 6 0 1 0 38 1
2000-01 31 1 4 0 14 0 - - 49 1
2001–02 15 0 - - 4 0 - - 19 0
2002–03 29 2 1 0 19 0 - - 49 2
2003–04 30 0 - - 9 0 3 0 42 0
2004–05 33 0 - - 13 1 1 0 47 1
2005–06 14 2 - - 9 0 - - 23 2
2006–07 18 1 - - 9 0 - - 27 1
2007–08 17 1 - - 4 0 2 0 23 1
2008–09 30 0 - - 2 0 - - 32 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 647 29 72 1 161 3 22 0 902 33

1ներառյալ Չեմպիոնների Լիգա և ՈՒԵՖԱ գավաթ
2ներառյալ Կոպպա Իտալիա, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ, Միջմայրցամաքային գավաթ և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն
3ՈՒԵՖԱ-ի գավաթի փլեյ-օֆֆ խաղեր

Ազգային[խմբագրել]

Պաոլո Մալդինիի վիճակագրությունը հավաքականում[7]
Հավաքական Սեզոն
Խաղեր Գոլեր
Իտալիա
1988 10 0
1989 7 0
1990 11 0
1991 8 0
1992 7 0
1993 5 2
1994 12 0
1995 7 1
1996 7 0
1997 11 2
1998 11 1
1999 7 1
2000 11 0
2001 7 0
2002 5 0
Ընդամենը 126 7

Նվաճումներ[խմբագրել]

Միլան[խմբագրել]

Ազգային[խմբագրել]

Անհատական[խմբագրել]

Պետական պարգևներ[խմբագրել]

Ufficiale OMRI BAR.svg
  • 4-րդ Աստիճան / Սպա. Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայության համար:[8] 2000
Cavaliere OMRI BAR.svg
  • 5-րդ Աստիճան / Ասպետ։ Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայության համար։[9] 1991

Անձնական կյանք[խմբագրել]

Պաոլո Մալդինին ամուսնացած է վենեսուելացի նախկին մոդել Ադրիանա Ֆոսսայի հետ և ունի երկու որդի. Քրիստիան (ծնվ. 1996թ.) և Դանիել (ծնվ. 2001թ.)։ Քրիստիանը 2013հուլիսից խաղում է Միլանի երիտասարդական թիմում, Դանիելը՝ պատանեկան թիմում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Մալդինիի ազգանվան տառերով իտալերեն լեզվով (Maldini) կարելի է կազմել «di Milan» բառակապակցությունը, որը նշանակում է «Միլանից»:
  • Միլանի 3-րդ համարի մարզաշապիկը ամրագրված է Մալդինիի անունով։ Համաձայն պայմանավորվածության՝ այդ համարը կարող են կրել միայն նրա որդիները։
  • Ազգային հավաքականի կազմում Մալդինին խփել է 7 գոլեր։ Հատկանշականն այն է, որ բոլոր այդ 7 խաղերում, որոնց ժամանակ նա դարձել է գոլի հեղինակ, հավաքականը հաղթել է առնվազն 2 գոլերի տարբերությամբ։ Ընդ որում, բոլոր այդ խաղերը եղել են տան դաշտերում, իտալական 7 տարբեր քաղաքներում, սակայն Մալդինիի հայրենի Միլանը այդ քաղաքների թվում չկար։
  • 2004-05 Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում, 52-րդ վայրկյանին Մալդինին խփել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչների ամենաարագ գնդակը և դարձել ամենատարեց ֆուտբոլիստը (36 տարեկան 11 ամսական), ով գոլ է խփել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում[10]։
  • 2007-ին հաղթելով Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում՝ Մալդինին դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը (38 տարեկան 11 ամսական), ով հաղթել է Չեմպիոնների Լիգան[10]։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. HALL OF FAME:PAOLO MALDINI(անգլերեն)
  2. FIFA World Player of the Year(անգլերեն)
  3. UEFA Club Football Awards. տարվա լավագույն պաշտպան(անգլերեն)
  4. Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana(իտալերեն)
  5. acmilan.ucoz.net(ռուսերեն)
  6. «Պաոլո Մալդինի-Միլան ակումբի խաղացողի պրոֆիլ»։ Արխիվացված օրիգինալից 30 September 2007-ին։ http://web.archive.org/web/20070930154553/http://www.acmilan.com/LM_Actor.aspx?idSquadra=3&idStagione=14&idPersona=5&name=Maldini%20Paolo։ (իտալերեն)
  7. «Մալդինի-միջազգային խաղեր»։ RSSSF։ http://www.rsssf.com/miscellaneous/maldini-intl.html։ Վերցված է 16 April 2011։ (անգլերեն)
  8. «Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana» (Italian)։ Արխիվացված օրիգինալից 6 December 2008-ին։ http://web.archive.org/web/20081206015759/http://www.quirinale.it/onorificenze/DettaglioDecorato.asp?idprogressivo=77622&iddecorato=77131։ Վերցված է 20 October 2008։ (իտալերեն)
  9. «Cavaliere Ordine al Merito della Repubblica Italiana» (Italian)։ Արխիվացված օրիգինալից 6 December 2008-ին։ http://web.archive.org/web/20081206015714/http://www.quirinale.it/onorificenze/DettaglioDecorato.asp?idprogressivo=212432&iddecorato=211861։ Վերցված է 20 October 2008։ (իտալերեն)
  10. 10,0 10,1 «Champions League Records»։ UEFA.com։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ http://www.webcitation.org/65CnRsCXL։ Վերցված է 2011-9-22։ (անգլերեն)