Պետեր Շմեյխել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետեր Շմեյխել
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պետեր Բոլեսլավ Շմեյխել
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Մականուն Հսկա դանիացի (անգլ.՝ Great Dane)
Շմայկս (անգլ.՝ Schmikes)
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 18, 1963(1963-11-18)[1][2][3][…] (60 տարեկան)
Ծննդավայր Գլադսակսե, Դանիա
Հասակ 193
Քաշ 102 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1981—1983
1984—1986
1987—1991
1991—1999
1999—2001
2001—2002
2002—2003
1981-2003
Դանիա Գլադսակսե
Դանիա Վիդովրե
Դանիա Բրոնդբյու
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Պորտուգալիա Սպորտինգ
Անգլիա Աստոն Վիլա
Անգլիա Մանչեսթեր Սիթի
Ամբողջ կարիերայի ընթացքում
46 (0)
76 (6)
119 (2)
292 (−246)
55 (0)
29 (1)
29 (0)
648 (9)
Ազգային հավաքական
1984-1986
1987-2001
Դանիա Դանիա մինչև 21
Դանիա Դանիա
8(0)
129(1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պետեր Բոլեսլավ Շմեյխել (դան․՝ Peter Bolesław Schmeichel, 1963 թվականի նոյեմբերի 18-ին, Գլադսակսե, Դանիա), լեհական ծագում ունեցող դանիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հայտնի է եղել Մանչեսթեր Յունայթեդում։ 1992 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր Բոլեսլավ Շմեյխելը ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 18-ին, դանիո-լեհական ընտանիքում (հայրը՝ լեհ, մայրը՝ դանիացի)։ Լեհական քաղաքացիություն նա ստացել է 7 տարեկանում։ Գործնականում հետաքրքրվում էր երաժշտությամբ (ինչպես կլասիկան Էդվարդ Գրիգ, այնպես էլ ռոք երաժշտություն) նա հանդես է եկել դպրոցական ռոք խմբում և միշտ երազել է երաժշտական կարիերայի մասին։ Ֆուտբոլը եղել է նրա երկրորդ հոբբին։ Շմեյխելը հանդես է եկել «Գլադսակսեյում»։ Նա նաև հետաքրքրվում էր հանդբոլով։ Սակայն ակումբի մարզիչ Սվենդե Աագե Խանսենի նախաձեռնությամբ նա ընտրեց ֆուտբոլը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չհաշված մրցաշրջանի դժվարությունները և ֆինանսական պռոբլեմները, Պետերը «Գլադակսեյից» տեղափոխվեց, սկզբում՝ «Վիդովրե», ապա «Բրոնդբյու»։ «Վիդովրեյի» կազմում Պետերը խաղում էր որպես հարձակվող և այդ մրցաշրջանում խփեց 6 գնդակ, բայց ապագայում նա դարձավ դարպասապահ։ Նրանով հետաքրքրվում էին անգլիական ակումբները և 1987 թվականին նա փորձում էր կնքել պայմանագիր «Նյուքասլի» հետ։ Դրանից հետո շատ ակումբներ կարծում էին, որ նա անօգուտ է և չէին գնում նրան, սակայն 1991 թվականին նա տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Տրանսֆերի արժեքը կազմեց 500000-800000 ֆունտ ստերլինգ։ Այս տրանսֆերը Սեր Ալեքս Ֆերգյուսոնը անվանեց «Հարյուրամյա գնում»։

Թիմում Պետերը հասավ վիթխարի հաջողությունների։ 1994 և 1996 թվականներին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հասավ «Ոսկե դուբլի», 1999 թվականին նա «տրեբլի» ետևից գնաց, այսինքն հաղթեց՝ Չեմպիոնների լիգան, Անգլիայի գավաթը և Անգլիայի առաջնությունը։ Նա ամբողջ կյանքի ընթացքում երբևէ չբախվեց մարզիչների հետ։ Նրա միակ կոնֆլիկտը 1994 թվականի հունվարին, տեղի ունեցավ Ալեքս Ֆերգյուսոնի հետ, երբ 3-0 հաշվով հաղթանակի ժամանակ հօգուտ Յունայթեդի, միանգամից բաց թողեց 3 գնդակ և հաշիվը հավասարվեց։ Խաղից հետո Ալեքս Ֆերգյուսոնը քննադատեց Շմեյխելին, ի պատասխան նրա վատ մարզավիճակին։ Մի քանի օր հետո Շմեյխելը ներողություն հայտնեց ամբողջ թիմին, իսկ հետո նաև Ալեքս Ֆերգյուսոնին։

Պետերը, չնայած իր դիրքին, կարիերայի ընթացքում չկորցրեց իր ռմբարկուական սպասումները։ 1995 թվականի սեպտեմբերի 26-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի 1/32 առաջին փուլում, Մանչեսթեր Յունայթեդը տնային հանդիպում Վոլոգրադի «Ռոտորի» հետ։ Դա եղավ հաջորդ փուլ անցնելու պատասխան խաղը։ Այդ խաղում մանկունացիները պարտվում էին 1-2 հաշվով։ Խաղի վերջնամասում մրցավարը նշանակեց անկյունային հարված։ Շմեյխելը եկել էր մրցակցի տուգանային հրապարակ գոլ խփելու հույսով։ Ռայան Գիգզի փոխանցումից հետո Շմեյխելը գրավեց վոլգոգրադյան ակումբի դարպասը[4]։ Երկու խաղերի արդյունքում հաջորդ փուլ անցավ Ռոտորը, սակայն այդ գոլը դարձավ Մանչեսթեր Յունայթեդի պատմության ամենահայտնի գոլերից մեկը։

Կարմիր սատանաների կազմում իր ամենամեծ հաջողությանը նա հասել է 1999 թվականին չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ, երբ նրանք հասան հաղթանակի Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։ Պետերը, չնայած արագ բաց թողած գոլին, Շմեյխելը մի քանի անգամ փրկեց Յունայթեդին։ իսկ վերջին րոպեներին նա գնաց հակառակորդի տուգանային հրապարակ և իր գործողություններով օգնեց հավասարեցնել հաշիվը, որը վերջնական արդյունքում օգնեց մանկունացիներին հաղթանական տանել։ խաղից հետո Պետեր Շմեյխելն ու Ալեքս Ֆերգյուսոնը վեր բարձրացրեցին Չեմպիոնների Լիգայի գավաթը։

1998/1999 թվականի մրցաշրջանից հետո, երբ Շմեյխելը 36 տարեկան էր, լքեց ակումբը, չնայելով երկրպագուների խոսքերին։ Լիսաբոնյան «Սպորտինգի» կազմում նա հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը, նա վերջ է տվել Պորտույի եռամյա իշխանությանը, բայց նա հետո վերադարձել է Անգլիա, և խաղացել է երկու մրցաշրջան Աստոն Վիլլայի և Մանչեսթեր Սիթիի կազմում։ Աստոն Վիլլայի կազմում նա հասավ ևս մեկ պատմական հաջողության։ Նա դարձավ առաջին դարպասապահը ով գոլ է խփել Անգլիայի առաջնությունում։ Կարիերան ավարտել է 2003 թվականին։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում նա խաղացել է 1987-ից մինչև 2001 թվականները, խաղալով 129 խաղ և խփել 1 գնդակ։ Հավաքականում մեծ հաջողության նա հասել է, հաղթելո 1992 թվականի Եվրոպայի առաջնությունը՝ Շվեդիայում։ Դանիացիները հաղթեցին առաջնությունը, խմբում խաղալով այնպիսի հզոր հավաքականների հետ. ինչպիսիք են, Անգլիան, Ֆրանսիան և տանտեր Շվեդիան։ Կիսաեզրափակչում դանիացիները հաղթեցին հոլանդացիներին, որտեղ Շմեյխելը ետ մղեց Մարկո վան Բաստենի հարվածը, իսկ եզրափակչում դանիացիները ոչ մի շանս չտվեցին գերմանացիներին։ Դրանից հետո Շմեյխելը ոչ միայն դարձավ Եվրոպայի գավաթակիր, այլ նաև աշխարհի լավագույն դարպասապահ։ Աշխարհի առաջնությանը մասնակցելու նրա միակ շանսը տրվել է 1998 թվականին, որտեղ Դանիայի հավաքականը հասավ 1/4 եզրափակիչ։ Դա շատ բարձր գնահատվեց բոլորի կողմից։ Ակտիվում նա ուներ Ֆախդայի թագավորական գավաթը, որը Կոնֆեդերացիայի գավաթի նախորդն է։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդբոլային հնարքները, որը գործնականում օգտագործում էր Պետերը, մեկ անգամ չէ որ նրան փրկել է խաղի ժամանակ, իսկ նրա հզոր ձայնը նա անգամ օգտագործել է պաշտպանությունում, խաղալով մաքուր և կորեկտ։ Խաղի ընթացքում Պետերը շատ անգամ օգտագործել է հայտնի դարպասապահական հնարք. նա մաքսիմալ լայնությամբ բացում էր ձեռքերն ու ոտքերը հարվածը կանխելու նպատակով, որը նրան օգնում էր հակառակորդի «մահացու հարվածները» պահելու համար, թվում էր անմարդկային ռեակցիա։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շմեյխելը ամուսնացած է իր առաջին մարզչի՝ Հանսենի դստեր հետ, որի անունն է Բերտ։ Հատկանշական է, որ «Գլադսակսեյի» կազմում խաղերից մեկի ժամանակ, որը Շմեյխելը անցկացրեց գերազանց, անհավանական թռիչքից հետո Բերտ վազեց խաղադաշտ և գրկախառնվեց Պետերի հետ։ Պետերի որդին՝ Կասպերը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և հանդես է գալիս դարպասապահի դիրքում։ Կասպերը իր խաղի շնորհիվ մասնակցել է Եվրո 2012-ին։

Ֆուտբոլային կարիերայից հետո, սկսեց աշխատել հեռուստատեսությունում։ 2007 թվականին նա դարձել է «Մեկն ընդդեմ բոլորի» շոուի հաղորդավարը։ 2008 թվականին նկարահանվել է «Կեղտոտ աշխատանք» հեռուստանախագծին, որը եթեր է հեռարձակվել Discovery ալիքով[5], իսկ 2010 թվականին դարձել է լեգենդար «Ֆորտ Բոյար» հեռուստախաղի հաղորդավարը։ Իսկ հետո նա ընդունել է մասնակցությունը հանրահայտ բրիտանական հեռուստանախագիծ BBC-ից։ 2011 թվականի դեկտեմբերի 2-ին Պետերը մասնակցել է Եվրո 2012-ի խմբային փուլի վիճակահանությանը։

Շատ հաճախ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հավասար են դասում Պետերին և Վան դեր Սարին, ասելով թե նրանք ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից են, ինչպես նաև շատ հաճախ տեղի են ունենում խոսակցություններ թե ով է ավելի բարձրակարգ[6]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետերի որդին՝ Կաստերը, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և դարպասապահ։ Նա հիմա հանդես է գալիս Լեսթեր Սիթիյում։
  • Պետերը՝ ազգությամբ լեհ է, 7 տարեկանում նա ստացել է լեհական քաղաքացիություն։
  • Պետեր Շմեյխելը սկսել է իր ֆուտբոլային կարիերան, որպես հարձակվող։ Խաղալով իր իր առաջին պրոֆեսիոնալ ակումբում՝ «Վիդովրեյում» նա խփել է 6 գնդակ։

Ակումբային հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիա Բրոնդբյու

  • Դանիայի չեմպիոն(4)` 1987, 1988, 1990, 1991
  • Անգլիայի գավաթակիր` 1987

Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

  • Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոն(5)` 1993, 1994, 1996, 1997, 1999
  • Անգլիայի գավաթակիր(3)` 1994, 1996, 1999
  • Անգլիայի ֆուտբոլային առաջնության չեմպիոն՝ 1992
  • Անգլիայի սուպերգավաթակիր՝ 1993, 1994, 1996, 1997
  • Չեմպիոնների Լիգայի գավաթակիր՝ 1999
  • Եվրոպայի սուպերգավաթակիր՝ 1991

Պորտուգալիա Սպորտինգ

  • Պորտուգալիայի չեմպիոն՝ 2000
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր՝ 2001

Անգլիա Աստոն Վիլլա

  • Ինտերտոտոյի գավաթակիր

Դանիա Դանիայի հավաքական

  • Եվրոպայի չեմպիոն՝ 1992

Անձնական հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիայի լավագույն դարպասապահ՝ 1987, 1988, 1990, 1992
  • Դանիայի լավագույն ֆուտբոլիստ՝ 1990, 1993, 1999

Հանդես գալու վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթներ[7] Եվրագավաթներ[8] Այլք[9] Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիդովրե 1984 20 0 ? 0 0 0 0 0 20 0
1985 28 6 ? 0 0 0 0 0 28 6
1986 30 0 ? 0 0 0 0 0 30 0
Արդյունք 78 6 ? 0 0 0 0 0 78+ 6
Բրոնդբյու 1987 23 2 ? 0 2 0 0 0 25 2
1988 26 0 ? 0 4 0 0 0 30 0
1989 26 0 ? 0 2 0 0 0 28 0
1990 26 0 ? 0 2 0 0 0 28 0
1991 18 0 ? 0 10 0 0 0 28 0
Արդյունք 119 2 ? 0 20 0 0 0 139+ 2
Մանչեսթեր Յունայթեդ 1991/92 40 0 9 0 4 0 0 0 53 0
1992/93 42 0 5 0 1 0 0 0 48 0
1993/94 40 0 15 0 4 0 1 0 60 0
1994/95 32 0 7 0 3 0 1 0 43 0
1995/96 36 0 7 0 2 1 0 0 45 1
1996/97 36 0 3 0 9 0 1 0 49 0
1997/98 32 0 4 0 7 0 1 0 44 0
1998/99 34 0 8 0 13 0 1 0 56 0
Արդյունք 292 0 58 0 43 1 5 0 398 1
Սպորտինգ 1999/00 28 0 2 0 2 0 0 0 32 0
2000/01 27 0 0 0 4 0 3 0 34 0
Արդյունք 55 0 2 0 6 0 3 0 66 0
Աստոն Վիլլա 2001/02 29 1 3 0 4 0 0 0 36 1
Արդյունք 29 1 3 0 4 0 0 0 36 1
Մանչեսթեր Սիթի 2002/03 29 0 2 0 0 0 0 0 31 0
Արդյունք 29 0 2 0 0 0 0 0 31 0
Ամբողջ կարիերայի ընթացքում 602 9 65+ 0 73 1 8 0 748+ 10

Վիճակագրությունը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրությունը հավաքականում
Հավաքական Տարի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն Ֆուտբոլի աշխարհի առաջնություն Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն Ընկերական խաղեր Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դանիա Դանիա 1987 - - - - - - - - 5 0 5 0
1988 2 0 - - - - 2 0 7 0 11 0
1989 4 0 - - - - - - 8 0 12 0
1990 - - - - 3 0 - - 7 0 10 0
1991 - - - - 5 0 - - 2 0 7 0
1992 4 0 - - - - 5 0 3 0 12 0
1993 8 0 - - - - - - 1 0 9 0
1994 - - - - 3 0 - - 4 0 7 0
1995 - - - - 7 0 - - 1 0 8 0
1996 2 0 - - - - 3 0 5 0 10 0
1997 6 0 - - - - - - 0 0 6 0
1998 - - 5 0 1 0 - - 4 0 10 0
1999 - - - - 7 0 - - 4 0 11 0
2000 3 0 - - - - 3 0 4 1 10 1
2001 - - - - - - - - 1 0 1 0
Ամբողջը կարիերայում 29 0 5 0 26 0 13 0 56 1 129 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Видео гола Петера Шмейхеля на YouTube
  5. На сайте телеканала Discovery
  6. Эдвин Ван дер Сар. Бледная точка вместо восклицательного знака — SportBox.ru
  7. Кубок Англии по футболу, Кубок Футбольной лиги Англии, Кубок Португалии по футболу
  8. Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА, Кубок Интертото
  9. Суперкубок Англии по футболу, Суперкубок Португалии по футболу

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schmeichel, Peter (2000) [1999]. Schmeichel։ The Autobiography (2nd edition ed.). London։ Virgin Publishing. ISBN 0-7535-0444-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]