Ֆորտ Բոյար
| Fort Boyard |
|
| Նաև հայտնի է որպես | Ֆորտի բանտարկյալները (Շվեդիայում և Նորվեգիայում) Fort Boyard: Ultimate Challenge (ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում) (2011թ.-այժմ) |
|---|---|
| Ձևաչափ | Խաղային շոու |
| Ստեղծող | Ժակ Անտուան |
| Գլխավոր դերերում | Գլխավոր Ռուբեն Ջաղինյան Թինա Կանդելակի (հայկական տարբերակում) |
| Արտադրող երկիր | |
| Ստեղծում | |
| Տեսախցիկի տեղադրում | Բազմախցիկ |
| Արտադրող ընկերություն(ներ) | Adventure Line Productions |
| Ներկայացուցիչ | Քեվին Դան |
| Հեռարձակում | |
| Սկզբնական հեռուստաալիք | Ֆրանս 2 (Ֆրանսիա, 1992թ.-այժմ) Channel 5 (ՄԲ, 1998-2001թթ.) Challenge (ՄԹ, 2003թ.-այժմ) CITV (ՄԹ, 2012թ.-այժմ) Disney XD (ԱՄՆ, 2011թ.-այժմ) Արմենիա TV(Հայաստան, 2010թ.) |
| Պատկերի ձևաչափ | 480i (SDTV) 1080i (HDTV) |
| Սկզբնական եթեր | Հուլիսի 7, 1990թ.(Ֆրանսիա) |
| Արտաքին հղումներ | |
| Ֆրանսիական Ֆորտ Բոյարի Պաշտոնական կայք | |
«Ֆորտ Բոյար» (ֆր.՝ Fort Boyard), ֆրանսիական խաղային իրական հեռուստաշոու, որն ստեղծվել է ֆրանսիացի խաղային մի շարք շոուների հեղինակ Ժակ Անտուանի կողմից և առաջին անգամ ցուցադրվել 1990թ.-ին: Մինչ օրերս հեռուստաշոուն վայելում է մեծ ժողովրդականութուն աշխարհի շատ երկրներում: Իր ավելի քան 20-ամյա գոյության ընթացքում հաղորդումը վերարտադրվել է հետևյալ երկրների կողմից` Միացյալ Թագավորություն, Շվեդիա, Լիբանան, Նորվեգիա, Կանադա, Ռուսաստան, Դանիա, Բելգիա, Իսրայել, Նիդեռլանդներ, Հունաստան, Հայաստան, և բոլորովին վերջերս` Լեհաստան և Ֆինլանդիա:
Հեռուստաշոուի գործողությունները տեղի են ունենում Ֆորտ Բոյար կոչվող ծովային ամրոցում, որտեղ մասնակիցները պետք է անցնեն հատուկ փորձություններ, որոնք իրենց բնույթով հիմնված են ֆիզիկականի և տոկունության վրա: Ինչևէ, հիմնական փորձությունները հաղթահարելով` մասնակիցները վաստակում են բանալիներ, որոնց ցանկալի քանակությունը յոթն է, քանի որ միայն յոթ բանալիով է հնարավոր բացել գանձարանի դարպասները, հակառակ դեպքում մասնակիցներից մի քանիսը պետք է զոհաբերության ենթարկվեն:
Արտաքին հղումներ[խմբագրել]
Ֆրանսիական տարբերակի 2 ամենահայտնի կայքերը`
Միջազգային կայքեր`