Ռաուլ Գոնսալես
| Ռաուլ Գոնսալես | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Ռաուլ Գոնսալես | |
| Ծննդյան թիվ | հունիսի 27, 1977 | |
| Ծննդավայր | Մադրիդ, |
|
| Հասակ | 1.78 սմ | |
| Դիրք | Հարձակվող | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | Շալկե-04 ՖԱ | |
| Համար | 7 | |
| Պատանեկան կարիերա | ||
| 1988-1990թթ. 1990–1992 թթ. 1992-1994թթ. |
||
| Մասնագիտական կարիերա1 | ||
| Տարի | Ակումբ | Խաղ (Գոլ) |
| 1994–2010 թթ. 2010–ներկա |
550 (228) 34 (13) |
|
| Ազգային հավաքական2 | ||
| 1994 1995 1995-1996 1996-2006 |
Իսպանիա մինչև 19 Իսպանիա մինչև 20 Իսպանիա մինչև 21 Իսպանիա |
2 (4) 5 (12 9 (8) 102 (44) |
|
1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են |
||
Ռաուլ Գոնսալես Բլանկո (իսպաներեն՝ Raúl González Blanco) (ծն. հունիսի 27 1977, Մադրիդ, Իսպանիա) Իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Բովանդակություն |
[խմբագրել] Ֆուտբոլային կարիերա
[խմբագրել] Կարիերայի սկիզբ
Ռաուլը մեծացել է Մադրիդի մոտակա Մարկոնի դա Սան Կրիստոբալ դե լոս Անխելես բնակավայրում: Ռաուլի հայր դոն Պեդրոն Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագու էր, որտեղ էլ խաղաց Ռաուլը «Սան Կրիստոբալ» ակումբում կարճ ժանակահատված խաղալուց հետո, սակայն երկու տարի անց 1992-ին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»:
[խմբագրել] Ռեալ Մադրիդ
Սկսելով իր պրոֆեսիոնալ կարիերան Ռեալ Մադրիդ C-ի կազմում 1994-95 թթ. մրցաշարում` նա դարձավ 13 գոլի հեղինակ 7 խաղում: Նրա տաղանդը առաջինը նկատեց Ռեալ Մադրիդի մարզիչ Խորխե Վալդանոն, որը տեղափոխեց նրան Ռեալ Մադրիդի հինական կազմ: Ռաուլը դարձավ Ռեալի կազում այդ ժամանակվա ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (17 տարի և 124 օր):Առաջին խաղը Ռեալի կազմում նա անցկացրեց 1994 թվականի Հոկտեմբերի 29-ին Սարագոսայի հետ հանդիպման ժամանակ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Հաջորդ շաբաթ Ռաուլը խփեց իր առաջին գոլը Ռեալի կազմում Ալտելիկո Մադրիդի հետ խաղում, իսկ մրցաշրջանի ընթացքում դարձավ 9 գոլի հեղինակ 28 խաղում` օգնելով իր ակումբին դառնալ 1994–95թթ Լա Լիգայի չեմպիոն: Ընդհանուր 16 մրցաշրջանների ընթացքում Ռաուլը դարձավ Ռեալի անփոխարինելի հարձակվողը` դառնալով Իսպանիայի չեմպիոն 6 անգամ, Չեպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Իսպանիայի սուպերգավաթակիր 4 անգամ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Միջմայրցամաքային գավաթակիր: Նա դարձավ բազմաթիվ գոլերի և ռեկորդների հեղինակ, Ռաուլը համարվում է Ռեալ Մադրիդի լեգենդ: 2009-10 մրցաշրջանում Ռաուլը քիչ էր հայտնվում Ռեալի հիմնական կազմում, իր տեղը զիջելով Ռեալի ծագող աստղ Գոնսալո Իգուաինին: Չունենալով խաղային պրակտիկա Ռաուլը որոշեց լքել ակումբը:[1]
[խմբագրել] Շալկե 04
Ռաուլը 2010 թվականի հուլիսի 28-ին երկու տարվա պայմանագիր ստորագրեց Շալկե 04 ՖԱ-ի հետ: Ակումբում Ռաուլը իր առաջին գոլը խփեց 2010 թվականի օգոստոսի 1-ին Մյունխենի Բավարիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում Ռաուլը դարձավ շատ կարևոր գոլի հեղինակ գրավելով Մյունխենի Բավարիայի դարպասը և նրա ակումբը դուրս եկավ գավաթի եզրափակիչ: Մինչ այդ Ռաուլը երբեք չէր դարձել երկրի գավաթակիր Ռեալի կազմում, և նա իր մրցանակները համալրեց Շալկե 04-ի կազմում` դառնալով երկրի գավաթակիր 2011 թվականի մայիսի 21-ին:
[խմբագրել] Ազգային հավաքական
Իսպանիայի հավաքականում Ռաուլը նացկացրել է 102 խաղ խփելով 44 գնդակ, այդ ցուցանիշով Ռաուլը երկրոդն է Իսպանիայի հավաքականի պատմության մեջ: Ռաուլը մասնակցել է 3 Մունդիալի և 2 Եվրոպայի առաջնության, սակայն հավաքականի հետ ոչ մի կարևոր մրցանակ չի շահել: 2002-ից մինչև 2006 թվականները Ռաուլը կրել է ավագի տևկապը, որը բաժին էր հասել իրեն Ֆերնանդո Հիեռոից:
[խմբագրել] Անձնական կյանք
Ռաուլը ամուսնացել է 1999 թվականին նախկին մոդել Մանել Սանսի հետ: Նրանք ունեն 5 երեխա` Խորխե, Ուգո, երկվորյակներ Մատեո և Հեկտոր և աղջիկը Մարիան: Իր առաջնեկի անունը Ռաուլը կնքել է Խորխե Վալդանոյի պատվին, որը առաջինը նկատեց նրա տաղանդը: Մյուս որդուն` Ուգոյին անվանել է Ուգո Սանչեսի պատվին: Ռաուլը սիրում է ընթերցել, ցլամարտի մեծ սիրահար է,իսպանական երաժշտություն է լսում:
[խմբագրել] Կարիերայի վիճակագրություն
| Ակումբ/հավաքական | Ժամանակաշրջան | Պատոնական խաղեր |
Ոչ պաշտոնական խաղեր | ընդամենը | |||
|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Ռեալ Մադրիդ | 1994—2010 | 741 | 323 | 113 | 38 | 854 | 361 |
| Ռեալ Մադրիդ B | 1994 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
| Ռեալ Մադրդ C | 1994 | 7 | 16 | 0 | 0 | 7 | 16 |
| Շալկե-04 | 2010— | 50 | 19 | 5 | 2 | 55 | 21 |
| Իսպանիա | 1996—2006 | 102 | 44 | 0 | 0 | 102 | 44 |
| Իսպանիա մինչև 17 | 1994 | 2 | 4 | 0 | 0 | 2 | 4 |
| Իսպանիա մինչև 20 | 1995 | 5 | 2 | 0 | 0 | 5 | 2 |
| Իսպանիա մինչև 21 | 1995—1996 | 9 | 8 | 0 | 0 | 9 | 8 |
| Իսպանիա մինչև 23 | 1996 | 4 | 2 | 0 | 0 | 4 | 2 |
| Այլ | 2003—2008 | 0 | 0 | 4 | 4 | 4 | 4 |
| Ընդամենը կարիերայի ընթացքում | 921 | 418 | 122 | 44 | 1043 | 462 | |
[խմբագրել] Նվաճումները
- Լա Լիգա: 6
- Սուպերկոպա դե Իսպանիա: 4
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա: 3
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ: 1
- Միջմայրցամաքային գավաթ: 2
[խմբագրել] Գրականություն
- ↑ «Կաղապար:Citation error»։ http://www.rte.ie/sport/soccer/2010/0725/raul_realmadrid.html։ Վերցված է 2010-10-12։