Յոհան Կրոյֆ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Յոհան Կրոյֆ | |
|---|---|
![]() (ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող) |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Hendrik Johannes Cruijff |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 25, 1947 |
| Ծննդավայր՝ | Ամստերդամ (Հոլանդիա) |
Յոհան Կրոյֆ (Հոլանդերեն՝ Hendrik Johannes Cruijff, ծնվ. ապրիլի 25 1947թ. Ամստերդամում) - Հոլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող։ Ազգային հավաքականում անցկացրել է 48 խաղ, խփել 33 գոլ։ Աշխարհի 1974թ. առաջնության երկրորդ մրցանակակիր և լավագույն խաղացող։ 1976թ. Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոնների գավաթի (1971-1973թթ.), վերնագավաթի (1972) և միջմայրցամաքային գավաթի (1972) խաղերի հաղթող։ 1971,1973, 1974 թվականների Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։ Հանդես է եկել «Այաքս», «Բարսելոն» թիմերում։ Այաքսում մասնակցել է 369 խաղի, խփել է 271 գոլ։ Անցնելով մարզչական աշխատանքի` «Այաքսին» դարձրեց Եվրոպայի գավաթակիրների գավաթակիր, իսկ «Բարսելոնին» չեմպիոնների գավաթակիր։
| Սա անավարտ հոդված է հոլանդացի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
