Կակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կակա
Kaká vs Real Sociedad 2011.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջական անուն Ռիկարդո Իզեքսոն դոս Սանթոս Լեիտե Կակա
Ծննդյան թիվ ապրիլի 22, 1982 (1982-04-22) (30 տարեկան)
Ծննդավայր    Բրազիլիա, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 1.86 սմ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Ռեալ Մադրիդ
Համար 8
Պատանեկան կարիերա
1994-2000թթ. ԲրազիլիաՍան Պաուլո
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001–2003 թթ.
2003–2009
2009–ներկա
ԲրազիլիաՍան Պաուլու
ԻտալիաՄիլան
ԻսպանիաՌեալ Մադրիդ
59 (23)
193 (70)
39 (15)   
Ազգային հավաքական
2002-ներկա Բրազիլիա 82 (27)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Ռիկարդո Իզեքսոն դոս Սանթոս Լեիտե Կակա — բրազիլացի ֆուտբոլիստ:

[խմբագրել] Կենսագրություն

Ծնվել է Բրազիլիայում 1982թ. ապրիլի 22-ին: Կական փոքր տարիքում հաճախել է թենիսի, սակայն նրա տարրերքը ֆուտբոլն էր: Քանի որ երկու սպորտաձևերի համատեղելը շատ դժվար էր որոշեց թողնել թենիսը և վերջնականապես զբաղվել գեղեցիկ սպորտաձևով, որն է` ֆուտբոլը:

Երբ նա 7 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Սան Պաուլո: Այնուհետև նա տեղափոխվել է Սան Պաուլոյի ֆուտբոլային ակումբ, որտեղ կնքել է իր առաջին պայմանագիրը:

Կական սկսել է իր կարիերան 8 տարեկանից: Այնուհետև 15 տարեկանում պայմանագիր է կնքել «Սան Պաուլո» ֆուտբոլային ակումբի հետ: Կական Ռիո-Սան Պաուլո առաջնության ժամանակ երկու րոպեում դարձել է երկու գոլի հեղինակ, որտեղ «Սան Պաուլոն» հաղթել է 2-1 հաշվով: Այդ մրցաշրջանում 22 խաղերի ընթացքում նա 10 գոլ է խփել, և այդ ժամանակից եվրոպական ակումբները սկսել են հետաքրքրվել Կակայով: 2003 թվականին տեղափոխվել է իտալական «Միլան» 8.5 մլն եվրոյով, և այնտեղից սկսվում է նրա մեծ կարերիան:

2004-05թթ. մրցաշրջանում Կական ընդգրկվել է հինգ լավագույն կիսապաշտպանների ցուցակում: Անդրեյ Շեվչենկոյի հեռացումը «Չելսի» թույլ տվեց, որպեսզի Կական դառնա «Միլանի» ուղղենիշը, քանի որ Կակային չէին տարբերակում, թե´ որպես կիսապաշտպանի, թե´ որպես հարձակվողի:

2006-07թթ. ՖԻՖԱ-յի որակավորման համաձայն` Կական դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: 2007թ. դեկտեմբերի 2-ին Կական դարձել է 7-րդ ֆուտբոլիստը «Միլանում», որը նվաճել է «Ոսկե Գնդակը»:

«Միլանում» հաջող ելույթներից հետո նա հայտնվեց Մադրիդի «Ռեալի» ղեկավարների ուշադրության կենտրոնում: Եվ վերջապես երկար բանակցություններից հետո Կական 68,5 մլն եվրոյով տեղափոխվեց «Ռեալ»: Կական իր առաջին պաշտոնական գոլը «Ռեալի» կազմում խփել է «Վիլյառեալի» հետ խաղում:

Ունենալով ֆուտբոլային հարուստ կենսագրություն` Կական հայտնի է իր մարդասիրական աշխատանք կատարելու համար:

2004թ. նա դարձել է ՄԱԿ-ի առաջին երիտասարդ դեսպանը: 2010թ-ի ԱԱ-ից հետո հայտնի դարձավ Կակայի բավականին լուրջ վնասվածքը: Նա վնասել էր ծնկի խաչաձև մկանները: Վիրահատությունը անխուսափելի էր, և ցավոք նա պետք է բաց թողներ առաջնության մեծ մասը: Սակայն, հուրախություն բոլորիս, Կական վիրահատությունից մի քանի ամիս անց կրկին վերադարձավ խաղադաշտ և նա նորից խաղում է մեր հարազատ ակումբում և կփորձի ամեն ինչ անել, որ իր տեղը ունենա «արքայական» ակումբում և իր անունը ոսկե տառերով գրի «Ռեալի» պատմության էջերում: Կակայի տիտղոսները.

Սան Պաուլո. Ռիո Սան Պաուլո մրցաշար - 2001 Սան Պաուլոի գավաթ - 2000

Միլան. Ա Սերիայի հաղթող - 2003-04 Իտալիայի սուպերգավաթակիր - 2004 Ուեֆայի ՉԼ-ի Հաղթող - 2006-07

Բրազիլիայի հավաքական. Աշխարհի Չեմպիոն - 2002 Կոնֆեդերացիաների գավաթ 2005, 2009

Անձնական տիտղոսներ. Ա Սերիայի լավագույն լեգիոներ ֆուտբոլիստ - 2004, 2006, 2007 Ա Սերիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2004, 2007 ՈՒԵՖԱ-ի ՉԼ-ի լավագույն կիսապաշտպան - 2005 ՈՒԵՖԱ-ի տարվա թիմ - 2006, 2007, 2009 ՈՒԵՖԱ-ի ՉԼ-ի լավագույն ռմբարկու - 2006-07 Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ - 2007 «Ոսկե Գնդակ»-ի մրցանակակիր - 2007 Կոնֆեդերացիաների առաջնության «Ոսկե Գնդակ»-ի մրցանակակիր - 2009


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով