Միլան ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլան
AC Milan.svg.png
Ամբողջական անուն Associazione Calcio Milan
Միլան Ֆուտբոլային Ակումբ
Ավել անուն(ներ) Կարմիր-սևերը
Համառոտ անուն Միլան
Գույներ Կարմիր-սև-ճերմակ
Հիմնադրում Դեկտեմբերի 16, 1899 թ.
Երկիր Իտալիա Իտալիա
Քաղաք CoA Città di Milano.svg Միլան
Մարզադաշտ Սան Սիրո
Ընդունակություն 80,074
Տեր Իտալիա Սիլվիո Բերլուսկոնի
Նախագահ թափուր
Մարզիչ Իտալիա Մաքսիմիլիանո Ալիեգրի
Կայք
Լիգա Սերիա Ա Իտալիա
2010-11 1-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Միլան Ֆուտբոլային Ակումբը (իտալերեն՝ Associazione Calcio Milan) ֆուտբոլային ակումբ է Միլան քաղաքից և հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում: Ակումբը հիմնադրվել է 1899 թ-ի Դեկտեմբերի 16-ին 5 անգլիացիների կողմից Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ:Սկզբում կոչվել է "Milan football And Cricket Club":Միլանր համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբը նվաճած 18 միջազգային գավաթներով:Ակումբն իր խաղերը անցկացնում է Սան Սիրո մարզադաշտում: 1901թ.-ին Միլանը նվաճել է իր առաջին պատմական գավաթը`Իտալիայի չեմպիոնի տիտղոսը եզրափակիչում հաղթելով Ջենոային:1906թ.-ին Միլանը երկրորդ անգամ է դարձել Իտալիայի չեմպիոն այս անգամ հաղթելով Յուվենտուսին:Դրան անմիջապես հաջորդեց երրորդ չեմպիոնական կոչումը 1907 թ.-ին:Այդ տարում Միլանը ստացավ իր նոր անունը 'Football Club Milan':1926թ.-ին Պիետրո Պիրելլին որոշեց ներդրում կատարել Միլանում մարզադաշտ կառուցելու համար,որտեղ իրենց տնային հանդիպումները կանցկացնեին Միլանն ու Ինտերը:Այդպես սկսվեց լեգենդար Սան Սիրոյի պատմությունը: 1908թ.-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց օտարերկրացի ֆուտբոլիստներին արգելել Իտալիայի առաջնությանը մասնակցել:Այդ որոշումը Միլանին մեծ վնաս հասցրեց և Միլանը հրաժարվեց մասնակցել առաջնությանը:Դրանից հետո ավելի քան քառասուն տարի Միլանը չէր կարողանում հասնել հաջողության:Այդ ընթացքում Միլանը փոխեց իր անունը ավելացնելով երկու բառ A.C. (Associazione Calcio)և այդպիսով ձեռք բերելով ներկայիս անունը A.C. MILAN (Associacione Calcio Milan): 1949թ.-ին Միլանում հայտնվեցին Նորդալը,Գրինը և Լիդհոլմը,որոնց անվանեցին "Գրե-Նո-Լի":Նրանց օգնությամբ Միլանը չորրորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն:1955թ.-ին Միլանը նվաճեց իր հինգերորդ սկուդետտոն:Հաջորդ տարի Միլանը Չեմպիոնների գավաթի մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց Ռեալին:1958թ.-ն Միլանը համալրեց Ալտաֆինին:Ալտաֆինի,Լիդհոլմ,Սկիաֆինո եռյակի օգնությամբ Միլանը վերադարձրեց չեմպիոնական կոչումը:1962թ.-ին Միլանը հերթական անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն:Հաջորդ տարում Միլանն առաջին անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր եզրափակիչում 2-1 հաշվով հաղթելով Բենֆիկային:1968թ.-ին Միլանն իններորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն,իսկ հաջորդ տարում Միլանը երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր Մադրիդում կայացած եզրափակիչում 4-1 հաշվով հաղթելով Այաքսին:Խաղի հերոս դարձավ Պրատին խբելով երեք գոլ:1976-1977 մրցաշրջանում Միլանը հազիվ իր տեղը պահպանեց Serie A-ում:Աըդ ժամանակ թիմը գլխավորեց Լիդհոլմը և 1979թ.-ին Միլանը նվաճեց իր տասերորդ սկուդետտոն:Հաջորդ տարի Միլանի նախագահին և երկու ֆուտբոլիստների մեղադրեցին խաղերի առուծախի մեջ և Միլանին ուղարկեցին Serie B,որտեղից Միլանը դուրս եկավ երկու տարի անց: 1986թ.-ին Միլանը գնեց Սիլվիո Բեռլուսկոնին և Միլանի գլխավոր մարզիչ նշանակվեց մարզակոշիկի խանութի վաճառող Արիգո Սակին,իսկ թիմում հայտնվեցին հոլանդացիներ Գուլիտը,Ռայկարդը և Վան Բաստենը:Ֆուտբոլիստները Սակիին չէին սիրում և նրա հետ ունեցած անընդհատ կոնֆլիկտների պատճառով Բեռլուսկոնին գլխավոր մարզիչ նշանակեց Կապելլոյին,ում գլխավորությամբ Միլանը 4 անգամ դարձավ երկրի չեմպիոն,3 անգամ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ,սակայն միայն մեկ անգամ հաղթեց 1994թ.-ին 4-0 հաշվով Բարսելոնին:1996թ.-ին Միլանը տասնհինգերորդ սկուդետտոն նվաճեց:Այնուհետև Բեռլուսկոնիի և Կապելլոյի միջև ֆինանսական կոնֆլիկտների արդունքում Կապելլոն հեռացավ Միլանից և նրան փոխարինելու եկավ Տաբարեսը:Սակայն նա չկարողացավ անել այն,ինչ նրանից սպասում էին:Արդյուքում Միլանը կրկին գլխավորեց Սակին,բայց ապարդյուն:Միլանր Իտալիայում զբաղեցրեց տասնմեկերորդ տեղը:Սակիին փոխարինեց Կապելլոն,ում նույնպես չհաջողվեց ոչինչ անել,որի արդյունքում Միլանը գլխավորեց Ձակերոնին և թիմը նվաճեց տասնվեցերորդ սկուդետտոն: Միլանում սկսվեց նոր հաղթական ժամանակաշրջան,երբ Միլանը գլխավորեց Կառլո Անչելոտին:Նրա գլխավորությամբ Միլանը դարձավ Իտալիայի չեմպիոն,մեկ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը,երկու անգամ Իտալիայի սուպեր գավաթը,երկու անգամ դաձավ Չեմպիոնների լիգայի հաղթող,նվաճեց Եվրոպայի երկու սուպեր գավաթ,դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն:Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո Միլանը սկսեց զիջել իր դիրքերը: Անչելոտիին փոխարինեց Լեոնարդոն,ում գլխավորությամբ Միլանի գործերն ավելի վատացան և 2010թ.-ի հունիսի 25-ին Միլանը գլխավորեց Ալլեգրին և Միլանը արժանիորեն դարձավ Իտալիայի չեմպիոն:Այսօր Միլանում եղանակ են ստեղծում Իբրահիմովիչը,Պատոն,Նոչերինոն,Բոատենգը,Սիլվան:Միլանն այսօր մեծ ներուժ ունի և հաղթելու մեծ ցանկություն,ինչը նրան անպայման կօգնի նվաճել նոր գավաթներ: == Արտաքին հղումներ == *Ֆուտբոլային ակումբի երկրպագուների կայքը:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով