Ռոբերտո Ռոզատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Ռոզատո
Քաղաքացիությունը  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 18, 1943(1943-08-18)[1]
Ծննդավայր Կիերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա
Մահվան ամսաթիվ հունիսի 20, 2010(2010-06-20)[2] (66 տարեկան)
Մահվան վայր Կիերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ռոբերտո Ռոզատո (իտալ.՝ Roberto Rosato, օգոստոսի 18, 1943(1943-08-18)[1], Կիերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա - հունիսի 20, 2010(2010-06-20)[2], Կիերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա),  իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Համարվում էր կատենաչիոյի բնորոշ ներկայացուցիչը և իր ժամանակի լավագույն իտալացի պաշտպաններից մեկը[3][4][5]։

Իր կարիերայի ընթացքում խաղացել է Իտալիայի 4 տարբեր ֆուտբոլային ակումբներում։ Մարզական կարիերան սկսել է 1960 թվականին Թուրինում՝ Ա Սերիայում։ Արդեն հաջորդ՝ 1961/62 մրցաշրջանում նա տեղ ստացավ հիմնական կազմում, իսկ մեկ տարի անց «Տորինոյի» հետ նվաճեց Իտալիայի Գավաթը։

1966 թվականին տեղափոխվել է «Միլան», որի կազմում խաղալով հասել է առավելագույն հաջողությունների։ Առաջին իսկ մրցաշրջանում դարձել Է Իտալիայի չեմպիոն և գավաթակիր։ Հաջորդ տարի թիմի կազմում նվաճել է եվրոպական չեմպիոնների գավաթը և Միջմայրցամաքային գավաթը։

1968 թվականին իր երկրի ազգային հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի առաջնությունում, 1970 թվականին դարձել է Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

1972 և 1973 թվականներին կրկին նվաճել Է Իտալիայի Գավաթը, 1973/74 մրցաշրջանում տեղափոխվել է «Ջենոա», 1979 թվականին ավարտել է կարիերան Valle d ' Aosta Calcio ակումբի կազմում։

Մահացել է 2010 թվականի հունիսի 20-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նրա մահից հետո Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղադաշտ դուրս եկավ սև թևկապներով՝ ի հիշատակ լեգենդար ֆուտբոլիստի։ Այդ օրը նրանք խաղացին Նոր Զելանդիայի թիմի դեմ 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում[4][6].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 http://www.acmilan.com/NewsDetail_popup.aspx?idNews=123691&progr=2
  3. «"A.C. Milan Hall of Fame: Roberto Rosato"». acmilan.com (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  4. 4,0 4,1 «"Addio al grande Rosato Fece volare Milan e Italia"». gazzetta.it (իտալերեն). La Gazzetta dello Sport. 2010 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «"Roberto Rosato"». magliarossonera.it (իտալերեն). 2016 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «Italy to honor Rosato against New Zealand». Usatoday.Com (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]