* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Ջակոմո Բոնավենտուրա (իտալ.՝ Giacomo Bonaventura, օգոստոսի 22, 1989(1989-08-22)[1][2], Սան Սևերինո Մարկե, Մաչերատա, Մարկե, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, Միլանի կիսապաշտպան։ Ավելի վաղ խաղում էր Ատալանտայում և վարձավճարով տեղափոխվել էր Պերգոկրեմու և Պադովո ակումբներ։ Հանդես է գալիս Իտալիայի ազգային հավաքականում։
Ա Սերիայում Բոնավենտուրան դեբյուտը նշել է 2008 թվականի մայիսի 4-ին Լիվորինոյի դեմ խաղում, 77-րդ րոպեին փոխարինելով Ֆեռնանդո Տիսիոնեին[3]։ 2008/09 մրցաշրջանի սկզբում նա խաղաց մեկ խաղ և վարձավճարով տեղափոխվեց Պերգոկրեմու, որը խաղում էր C Սերիայում։ 2009/10 թվականին վերադառնալով Ատալանտա անցկացրեց 1 խաղ և դարձյալ վարձավճարով տեղափոխվեց այլ ակումբ, այս անգամ Պադովո։ Արդյունքում Ատալանտան դուրս մնաց Ա Սերիայից։ Երբ Ատալանտան նորից վերադարձավ Ա Սերիա, Բոնավենտուրան 3 մրցաշրջանում անցկացրեց 95 խաղ և խփեց 14 գնդակ։ 2014/15 մրցաշրջանում նա անցկացրեց 1 խաղ, իսկ սեպտեմբերին տեղափոխվեց Միլան և պայմանագիր կնքեց մինչև 2019 թվական[4]։