Ժոզե Ալտաֆինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզե Ալտաֆինի
José João Altafin
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժոզե Ժուան Ալտաֆինի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 24, 1938(1938-07-24) (85 տարեկան)
Ծննդավայր Պիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 176 սմ
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1950—1954 Բրազիլիա Սան Պաուլու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1954-1956 Բրազիլիա XV Նոյեմբեր 30 (2)
1956-1958 Բրազիլիա Պալմեյրաս ? (37)
1958-1965 Իտալիա Միլան 205 (120)
1965-1972 Իտալիա Նապոլի 180 (71)
1972-1976 Իտալիա Յուվենտուս 74 (25)
1976-1979 Շվեյցարիա Կիյսո 33 (16)
1981-1982 Բրազիլիա Մենդրիզո 7 (1)
Ազգային հավաքական
1957-1958 Բրազիլիա Բրազիլիա 11 (8)
1961-1962 Իտալիա Իտալիա 6 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժոզե Ժուան Ալտաֆինի (պորտ.՝ José João Altafini, հուլիսի 24, 1938(1938-07-24), Պիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի և իտալացի ֆուտբոլիստ, ով հանդես է եկել հարձակվողի դիրքում, 1958 թվականին Աշխարհի առաջնության չեմպիոն Բրազիլիայի հավաքականում։ Ավելի ուշ նա հանդես է եկել նաև Իտալիայի թիմի կազմում։

Իտալիայի Սերիա A-ում խփած գոլերի ընդհանուր քանակով զբաղեցնում է երրորդ տեղը[1]։

Բրազիլիայում հանդես է եկել Մացոլա կեղծանունով (իտալ., Mazzola), որը վերցրել է 1940-ական թվականների իտալացի հարձակվող Վալենտինո Մացոլայի պատվին, որն իր «Տորինո» ակումբի հետ զոհվել էր ավիավթարից[1].

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզե Ալտաֆինին ծնվել է Պիրասիկաբա արդյունաբերական քաղաքում` Ջոակինո Ալտաֆինիի ընտանիքում (իտալ.՝ Gioacchino Altafini), ով աշխատում էր ցեմենտի գործարանում, իսկ մայրը՝ Մարիա Մարկեզոնին (իտալ.՝ Maria Marchesoni), տնային տնտեսուհի էր[2][3][4][5][6]։ Նա հինգերորդ և վերջին երեխան էր իտալական ծագում ունեցող այդ ընտանիքում[7]։ Նա ունեցել է երկու եղբայր՝ Լուիջին և Ատիլիոն, ինչպես նաև երկու քույր՝ Մարիա և Աննա Ինեսները[5]։

Ալտաֆինին վաղ տարիքից զբաղվել է ֆուտբոլով, գրեթե միշտ ազատ ժամանակ դրանով էր զբաղվում։  11 տարեկանում Ժոզեն ընդունվել է տեխնիկական թեքումով ուսումնարան, որտեղ նա պետք է ստանար մեխանիկի մասնագիտություն։  Նույն տարիներին ապագա ֆուտբոլիստը հազիվ է փրկվել խեղդվելուց. Ալթաֆինին շատ էր սիրում զբաղվել լողով, և մի անգամ գրեթե խեղդվում էր և փրկվել է միայն պրոֆեսիոնալ լողով զբաղված չափահասներից մեկի օգնության շնորհիվ, որը վերջին պահին նրան դուրս է հանել ջրից՝ քաշելով մազերից։ Դրանից հետո Ժոզեն գրեթե հրաժարվեց լողով զբաղվելուց և իր ողջ ազատ ժամանակն անցկացրել է տարբեր ֆուտբոլային մարզադաշտերում։  Այնտեղ նրա տաղանդը բացահայտել են «XV նոյեմբեր» տեղական ակումբի սկաուտները, իսկ նա այդ ժամանակ 15 տարեկան էր[7]։

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթներ ունենալով «XV նոյեմբեր» ակումբում Ալտաֆինին զուգահեռաբար շարունակել է մեխանիկայի իր ուսումնասիրությունները։  Նա ակնկալիքներ ուներ, որ հետագայում աշխատելու է շաքարավազի գործարանում[6], որտեղ արդեն աշխատում էր իր հայրը[7]։

17 տարեկան հասակում, ծննդյան տարեդարձից ընդամենը երեք օր հետո[2], նա տեղափոխվել է «Պալմեյրաս» ակումբ[8]։ Սկզբում Ժոզեն մերժեց այս ակումբի առաջարկը, սակայն երկար մտածելուց հետո համաձայնվեց ակումբի առաջարկին[7]։ Այնտեղ ֆուտբոլիստը մեկ տարի անցկացրեց երիտասարդական թիմի կազմում, որտեղ Արգենտինացի մարզիչ Ալֆրեդո Գոնսալեսը նրան տեղափոխեց կենտրոնական հարձակվողի դիրք[2], այդ դիրքորոշմամբ, ֆուտբոլիստն անցկացրեց իր ամբողջ կարիերան մնալով նույն դիրքում։ Մեկ տարի անց, Խոսեն դարձավ գլխավոր  թիմի խաղացող, ապա ընդգրկվեց  ակումբի մեկնարկային կազմում[1]։ Մեկ տարի անց, Ժոզեն դարձավ հիմնական կազմի խաղացող, ապա հունիսին 1957 թվականին, նա առաջնությում դարձավ 5 գոլի հեղինակ գրավելով «Սան Պաուլու» ակումբի դարպասը, իսկ 7 օր անց նա կատարեց իր դեբյուտը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում[3]։ Ֆուտբոլիստը նույնիսկ պայմանագիր է կնքել, ըստ որի, նա կարող էր խաղալ Բրազիլիայում միայն «Պալմիրասի» կազմում[7]։ Այս ակումբում Ալտաֆինին ստացավ իր հայտնի մականունը, որից հետո, նա հանդես է եկել իտալիական - Մացոլա կեղծանունով. բրազիլացի լրագրողները երիտասարդ ֆուտբոլիստի մեջ տեսնում էին 1940-ականների իտալիացի հարձակվող Վալենտինո Մացոլայի խաղի և տեսքի նմանություն[8]։ Ժոզեն երիտասարդ տարիքում լավ էր փող վաստակում, նույնիսկ կարողացավ ապառիկով տուն ձեռք բերել[7]։ 1958 թվականին մասնակցել է «Պալմիրաս» - «Սանտոս» հանդիպմանը (7։ 6), որտեղ նա դարձավ 2 գոլի հեղինակ, հանդիպման ժամանակ 5 մարդ մահացել են իրենց ակումբների համար անհանգստանալու պատճառով[3]։

Ալտաֆինին «Միլանի» դեմ խաղում
Ալտաֆինին «Միլանի» դեմ խաղում

1958 թվականի գարնանը Պալմիրասը մացնակցեց Եվրոպայում կայացած մրցաշարի։  Բրազիլիայի հարձակվողի խաղը հավանության արժանացավ «Հին աշխարհի» շատ թիմերի կողմից։  Առավել մեծ հետաքրքրություն ներկայացրեցին իտալական ակումբները` «Միլանը» և «Ռոման»։  Հռոմեական թիմի հետ պայմանագիրն արդեն պատրաստ էր[2], սակայն Պալմեյրասի ղեկավարությունը նախընտրեց «Ռոնսոնիերին», քանի որ նրանց առաջարկը 130 միլիոն լիր էր (մոտ 500 հազար դոլար կամ 25 միլիոն կրուզեյրո)[1][3] և ավելի ձեռնտու էր[8]։ Այս տրանսֆերը հենց այդ ժամանակ  ռեկորդային էր Բրազիլիայում ֆուտբոլի պատմության մեջ[2]։ Ակումբի նախագահը, Ռիցկոլին, սպասում էր, որ բրազիլիացուն կփոխարինի կենտրոնական հարձակվող Գուննար Նանդալյան, ով հեռացավ թիմից[5]։ Ակումբում ֆուտբոլիստը կատարել է իր դեբյուտը 1958 թվականի սեպտեմբերի 6-ին, Իտալիայի գավաթի խաղարկությունում, «Բոլոնիայի» դեմ, որի ժամանակ թիմը պարտվեց 2։ 4 հաշվով[5]։ Իտալիա ժամանելուն պես «Միլանի» ղեկավարությունն Ալտաֆինիից խնդրեց հրաժարվել «Մացոլա» մականունից, որպեսզի չվիրավորեր Վալենտինոյի երկու որդիներին։  Առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձավ Իտալիայի չեմպիոն, իսկ 28 գնդակով[8] թիմի լավագույն ռմբարկու` ընդհանուր հաշվով միայն զիջելով Անտոնիո Անջելիոնոյին։ Հաջորդ տարի խաղացողն առաջնությունում 20 գոլ է խփել, որոնցից չորսը Միլանի «Ինտեր»-ի դեմ խաղում[5]։  Առաջիկա երկու տարիների ընթացքում թիմի առաջատարը 22 գոլ խփեց առաջնությունում։ 1961/1962 մրցաշրջանում նա դարձավ «Սերիա» A-ի երկրորդ մրցանակակիրը։ Նույն մրցաշարում հարձակվողը 4 գոլ է խփել Թուրինի «Յուվենտուսի» դեմ խաղերում[1]։

Այս նույն ժամանակահատվածը բնորոշ էր նրանով, որ նա թիմի գլխավոր մարզիչ Լուիջի Բոնիզկոնիի հետ ուներ կոնֆլիկտ, և կոնֆլիկտն ավարտվեց միայն ակումբի մարզչի հեռանալուց հետո[5]։ 1962/63 մրցաշրջանում բրազիլացին 11 գոլ խփեց առաջնությունում, դրանից հետո դրան հաջորդեց Չեմպիոնների գավաթի խաղարկության լավ ելույթները, որտեղ նա 14 անգամ գրավեց մրցակցի դարպասը, որը ռեկորդային էր և պահպանվեց երկար ժամանակ[9]։  Այս 14 գոլերից հինգն Ալտաֆինին խփեց մեկ հանդիպման ընթացքում ընդդեմ Լյուքսեմբուրգի «Ուոն» ակումբի դեմ կայացած խաղի ժամանակ։ Այդ խաղարկությունում հարձակվողը երկու անգամ խփել է երեքական գոլ, «Միլան»  և «Գալաթասարայա» ակումբների դեմ խաղերի ժաման։  Իսկ «Բենֆիկայի» հետ մրցաշարի եզրափակչում Ժոզեն երկու գոլ է խփել, իր թիմին  հաղթանակ ապահովելով 2։ 1 հաշվով[10],  ըստ լեգենդի, «Միլանի» գլխավոր մարզիչ Ներեո Ռոկկոն ընդմիջման ժամանակ հատկապես զայրացել է Ալտաֆինիի վրա`ասելով, որ նա խաղում է նապաստակի պես, որից հետո նա դուրս եկավ դաշտ և երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը[5]։ Հաջորդ մրցաշրջանում Ալտաֆինին 19 գոլ է խփել, որից միայն 14-ը առաջնությունում։ Այնուամենայնիվ, 1964 թվականի ամռանը նա դիմել է Ռոսսոներների ղեկավարությանը, պահանջելով աշխատավարձի բարձրացում։  Հրաժարվելուց հետո Ժոզեն նախ հրաժարվեց դաշտ դուրս գալուց, ապա գնաց Բրազիլիա, ասելով՝ «Առանց պայմանագրի, ես չեմ խաղում»[5]։ Ֆուտբոլիստը նույնիսկ անցել է մարզումների «Պալմեյրասի» կազմում, բայց կարոտելով Իտալիան, նա Սուրբ Ծնունդին ընդառաջ ուղարկել է բացիկ Վիանային[5]. Վիանան խաղացողին արգելել է նրա վերադարձը , բայց հետո փոխել է զայրույթը գթասրտությամբ. արդյունքում, 1965 թվականի հունվարին Ալտաֆինին վերադարձել է Իտալիա, որտեղ նրա ակումբը գտնվում է առաջին տեղում և հավակնում էր մրցաշարում հաղթանակ տանել։ Այնուամենայնիվ, «Միլանը», որն ունի 7 միավոր առավելություն մոտակա հակառակորդի նկատմամբ, վատ ելույթներ ունեցավ և երկրորդ տեղը զբաղեցրեց առաջնությունում։ Ակումբի երկրպագուներն ամեն ինչում մեղադրում էին Ալտաֆինին և դրանից հետո հարձակվողը ներկայացվել է տրանսֆերի[1]։ Ընդհանուր առմամբ, «Միլան»- ի կազմում նա մասնակցել է 246 խաղերի և դարձել է 161 գոլի հեղինակ[5]։

Ալտաֆինին Յուվենտուսի կազմում

1965 թվականին Ալտաֆինին տրանսֆերը գնել է Նապոլի ակումբը։  Նրա հետ միասին թիմին միացավ և մեկ ճանաչված ֆուտբոլիստ Օմար Սիվորը։  Այս երկու խաղացողների տրանսֆերի համար ակումբը վճարվել է 150 միլիոն արգենտինյան պեսո[11]։ Նապոլի թիմը ձգտում էր բարելավել իր իրավիճակը, և պարզապես բաց թողենել «B» շարքը։ Արդեն առաջին տարում Նապոլին վերադարձել է իտալական բարձրագույն լիգա, և ակումբը նույն տարում դարձել է բրոնզե մեդալակիր։  Ալտաֆինին իր թիմի լավագույն ռմբարկուն էր, խփած 14 գոլով։  Նույն մրցաշրջանում նա օգնեց թիմին նվաճել Ալպյան գավաթը[12]։ Իսկ մեկ տարի անց Ալտաֆինին դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն, 16 գնդակով, իսկ ընդհանուր գոլերի քանակով կիսել 3-4-րդ տեղերը Կուրտոմ Համրինիի հետ միասին. ակումբն  առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը։  1967-1968 մրցաշրջանում Ալտաֆինին արդեն երրորդ անգամ անընդմեջ խփելով ամենաշատ թվով գոլերը ակումբի, օգնեց «Նապոլին» գրավվել պատմության մեջ իր ամենաբարձր հորիզոնականը, գրավվելով 2-րդ հորիզոնականը առաջնությունում[1]։ Այնուհետև Ալտաֆինիի խաղի արդյունավետությունը և«Նապոլիի» խաղը վատթարացել են։ Ակումբի երկու մրցաշրջանների ընթացքում շարունակում էր զբաղեցնել մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականը։ Այնուհետև 1971 թվականին Նեապոլիտացիները զբաղեցրին 3-րդ տեղը, բայց հիմնականում նրանց պաշտպանվածության շնորհիվ։ Դրանից հետո, մեկ տարի անց ակումբը նորից զբաղեցրեց 8-րդ տեղը։ Այս վերջին մրցաշրջանում, Ժոզեն խիստ մրցակցություն է ունեցել թիմի հիմնական կազմում տեղ գտնելու համար, քանի որ ակումբ էին եկել նոր հարձակվողներ `Հարալդ Նիլսենը, Կուրտ Համրին և Անժելո Սորմանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Жозе Альтафини - «внебрачный сын» Валентино Маццолы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Memorabilia - Altafini
  3. 3,0 3,1 3,2 3,3 Brasileiros no Calcio: José Altafini
  4. По другим сведениям Марии Маркезини (իտալ.՝ Maria Marchesini)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Профиль на magliarossonera.it
  6. 6,0 6,1 Altafini e il film su Pelé: «Io e O Rei, dal Maracanazo al Mondiale»
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Жозе Альтафини, он же - Джузеппе Мацола». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Жозе Альтафини». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. Криштиану Роналду установил рекорд по голам за сезон в Лиге чемпионов - Футбол - Sports.ru
  10. Champions' Cup 1962-63
  11. «Гениальный скандалист». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  12. Cup of the Alps 1966

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Ալտաֆինի» հոդվածին։