Ռադե Կրունիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադե Կրունիչ
Раде Крунић
Կրունիչը Բոսնիա և Հերցեգովինայի Մ21 հավաքականի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1993(1993-10-07)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Ֆոչա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Հասակ 184 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 33
Պատանեկան կարիերա
2006-2012 Բոսնիա և Հերցեգովինա Սուտյեսկա Ֆոչա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Բոսնիա և Հերցեգովինա Սուտյեսկա Ֆոչա 15 (3)
2013-2014 Սերբիա Դոնյի Սրեմ 40 (4)
2014-2015 Իտալիա Հելլաս Վերոնա 0 (0)
2014   Սերբիա Դոնյի Սրեմ 11 (1)
2015 Սերբիա Բորաց Չաչակ 13 (2)
2015-2019 Իտալիա Էմպոլի 116 (13)
2019-ներկա Իտալիա Միլան 0 (0)
Ազգային հավաքական
2013-2014 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա Մ21 8 (0)
2016-ներկա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 10 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 3-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 3-ի, 2019

Ռադե Կրունիչ (բոս․՝ Раде Крунић, հոկտեմբերի 7, 1993(1993-10-07)[1][2][3], Ֆոչա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի ու Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրունիչը Սուտյեսկա Ֆոչայի ակադեմիայի սան է[5], որի կազմում իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականին[6]։ 2013 թվականի հունվարին նա միացավ սերբական Դոնյի Սրեմին[7]։ Առաջին հանդիպումը Սերբիայի առաջնությունում անցկացրեց փետրվարի 27-ին՝ ՕՖԿ Բեոգրադի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 30-ին՝ Յավոր Իվանիցայի դեմ խաղում[9]։ Նոյեմբերի 9-ին բոսնիացին դուբլ ձևակերպեց Պարտիզան Բելգրադի դեմ խաղում, սակայն Դոնյի Սրեմը պարտվեց 2-3 հաշվով[10]։ 2014-15 մրցաշրջանում Կրունիչը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[11]։

2014 թվականի ամռանը Կրունիչը տեղափոխվեց Վերոնա, և կես տարվա վարձավճարով վերադարձավ Դոնյի Սրեմ[12]։ Սերբական ակումբի կազմում նա անցկացրեց 54 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 2015 թվականի հունվարին՝ վարձավճարի ավարտից հետո Կրունիչը չվերադարձավ Վերոնա, և ակումբը սպառնաց բողոքել ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին[13], սակայն Դոնյի Սրեմը փոխհատուցեց բոսնիացու բացակայության համար[14]։ Հունվարի 30-ին Կրունիչը միացավ Բորաց Չաչակին[15]։ Ապրիլի 25-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վոյվոդինայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[16]։ Բորաց Չաչակի կազմում Կրունիչը անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[11]։

Էմպոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 1-ին Կրունիչը 3 տարվա պայմանագիր կնքեց Էմպոլիի հետ[17][18]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 15-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Վիչենցայի դեմ խաղում[19]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց հոկտեմբերի 4-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը Էմպոլիի կազմում խփեց հոկտեմբերի 24-ին՝ Ջենոայի դեմ խաղում[21]։ 2017 թվականի փետրվարի 18-ին բոսնիացին գոլի հեղինակ դարձավ Լացիոյի դեմ խաղում[22]։ 2016-17 մրցաշրջանում Էմպոլին դուրս մնաց Սերիա A-ից[23]։

2017 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Պարմայի դեմ խաղում Կրունիչը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ որպես Էմպոլիի ավագ[24]։ Սեպտեմբերի 30-ին նա հեռացվեց խաղադաշտից Ավելինոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 85-րդ րոպեին[25]։ Հոկտեմբերին Կրունիչը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[26][27]։ Հոկտեմբերի 24-ին բոսնիացին 2 գոլային փոխանցում տվեց Պեսկարայի դեմ խաղում[28]։ Նոյեմբերի 18-ին Կրունիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեզենայի դեմ խաղում[29]։ Նոյեմբերի 24-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում բոսնիացին տվեց 2 գոլային փոխանցում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[30]։ 2018 թվականի փետրվարի 10-ին Կրունիչը գոլ խփեց Ասկոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[31]։ 2017-18 մրցաշրջանում Էմպոլին հաղթեց Սերիա B-ն՝ տեղափոխվելով Իտալիայի բարձրագույն դիվիզիոն[32][33]։

2018 թվականի դեկտեմբերի 1-ին Կրունիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՍՊԱԼ-ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[34]։ Դեկտեմբերի 16-ին նա գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ խաղում, սակայն Էմպոլին պարտվեց 1-3 հաշվով[35]։ Դեկտեմբերի 26-ին Կրունիչը հեռացվեց խաղադաշտից Տորինոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 89-րդ րոպեին[36]։ 2019 թվականի ապրիլի 7-ին բոսնիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում[37]։ Էմպոլիի կազմում Կրունիչը անցկացրեց 119 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 8-ին Կրունիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[38][39][40]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն եվրո[41][42][43]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրունիչը ներկայացրել է Բոսնիա և Հերցեգովինան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի նոյեմբերի 3-ին՝ Իռլանդիայի դեմ խաղերի համար[44][45], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[46][47]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2016 թվականի հունիսի 3-ին՝ փոխարինման մտնելով Դանիայի դեմ խաղում[48]։ 2017 թվականի մարտի 28-ին նա գոլային փոխանցում տվեց Էդին Ջեկոյին Ալբանիայի դեմ խաղում[49]։ Իր առաջին գոլը Բոսնիայի հավաքականի կազմում խփեց 2019 թվականի մարտի 23-ին՝ Հայաստանի դեմ խաղում[50][51]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[52]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սուտյեսկա Ֆոչա 2012–13 Առաջին Լիգա 15 3 3 0 18 3
Դոնյի Սրեմ 2012–13 Սուպեր Լիգա 13 2 0 0 13 2
2013–14 27 2 2 0 29 2
2014–15 11 1 1 0 12 1
Ընդհանուր 51 5 3 0 0 0 0 0 54 5
Բորաց Չաչակ 2014–15 Սուպեր Լիգա 13 2 0 0 13 2
Էմպոլի 2015–16 Սերիա A 15 1 1 0 16 1
2016–17 32 2 1 0 33 2
2017–18 Սերիա B 36 5 0 0 36 5
2018–19 Սերիա A 33 5 1 0 34 5
Ընդհանուր 116 13 3 0 0 0 0 0 119 13
Միլան 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 195 23 9 0 0 0 0 0 204 23

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[52]

Բոսնիա և Հերցեգովինա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 2 0
2018 5 0
2019 2 1
Ընդհանուր 10 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 23, 2019 Գրբավիցա, Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա Հայաստան Հայաստան
1–0
2–1
Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմպոլի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Bosnia and Herzegovina - R. Krunić - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  5. Fisher, Oliver (2019 թ․ հուլիսի 9). «Rade Krunic insight: Scouting report, statistical comparison, rating and more…». SempreMilancom (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «Rade Krunić odmor u Foči iskoristio da obraduje prijatelje iz djetinjstva». Sport Centar (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Ko je Rade Krunić? Igra u veznom redu, nesuđeni je igrač Crvene zvezde». Klix.ba (բոսնիերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  8. «FK Donji Srem Pecinci - OFK Beograd, Feb 27, 2013 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  9. «FK Donji Srem Pecinci - FK Javor-Matis Ivanjica, Mar 30, 2013 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  10. «FK Partizan Belgrade - FK Donji Srem Pecinci, Nov 9, 2013 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  11. 11,0 11,1 «Rade Krunic | Football Stats | Empoli | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  12. «Verona Krunića posudila Donjem Sremu». SportSport.ba (բոսնիերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  13. «Верона не зна где је Раде Крунић, прети пријавом на адресе ФИФА и УЕФА». СПОРТСКИ ЖУРНАЛ. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  14. «"Slučaj Rade Krunić", ipak, još nije rešen!». Mondo Portal (Serbian (Latin script)). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  15. Todorović, N. «TRANSFER BOMBA Ni Zvezda, ni Voša: Rade Krunić u Borcu». Blic.rs (սերբերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  16. «FK Vojvodina Novi Sad - FK Borac Cacak, Apr 25, 2015 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  17. Official, Empoli Fc (2015 թ․ հունիսի 30). «Lukasz Skorupski e Rade Krunic hanno svolto stamani le visite medichepic.twitter.com/xMzdqK5DQV». @empolicalcio. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  18. «Mladi reprezentativac BiH Rade Krunić novi fudbaler Empolija». BIH.ba (բոսնիերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  19. «FC Empoli - LR Vicenza Virtus, Aug 15, 2015 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  20. «FC Empoli - US Sassuolo, Oct 4, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  21. «FC Empoli - Genoa CFC, Oct 24, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  22. «FC Empoli - SS Lazio, Feb 18, 2017 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  23. «Empoli relegated from Serie A following final-day defeat». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  24. «Parma Calcio 1913 - FC Empoli, Sep 19, 2017 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  25. «US Avellino 1912 - FC Empoli, Sep 30, 2017 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  26. «Rade Krunic prolunga fino al 2021». Empoli FC (իտալերեն). 2017 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  27. «Empoli Extend Krunic's Contract | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  28. «FC Empoli - Delfino Pescara 1936, Oct 24, 2017 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  29. «FC Empoli - Cesena FC, Nov 18, 2017 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  30. «FC Empoli - Frosinone Calcio, Nov 24, 2017 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  31. «Ascoli Calcio - FC Empoli, Feb 10, 2018 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  32. 32,0 32,1 «Empoli seal swift Serie A return as champions». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  33. Farrell, Dom. «Empoli seal swift Serie A return as champions». Sportstar (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  34. «SPAL - FC Empoli, Dec 1, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  35. «ACF Fiorentina - FC Empoli, Dec 16, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  36. «Torino FC - FC Empoli, Dec 26, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  37. «Udinese Calcio - FC Empoli, Apr 7, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  38. Milan, A. C. «KRUNIĆ OFFICIALLY JOINS AC MILAN». AC Milan. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  39. «Official: Milan sign Krunic | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  40. «AC Milan sign Empoli's Krunic». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  41. «AC Milan transfer news: Rade Krunic signs from Empoli in €8 million deal | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  42. «Rade Krunic Joins AC Milan on 5-Year Deal From Empoli». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  43. «Official: Rade Krunic signs for AC Milan». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  44. Blake, Ben. «Bosnia's big names included for Euro 2016 play-off with Ireland». The42 (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  45. «Everton's Besic named in Bosnia squad to play Ireland». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  46. «Bosnia-Herzegovina - Republic of Ireland, Nov 13, 2015 - European Qualifiers Play-offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  47. «Republic of Ireland - Bosnia-Herzegovina, Nov 16, 2015 - European Qualifiers Play-offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  48. «Bosnia-Herzegovina - Denmark, Jun 3, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  49. «Albania - Bosnia-Herzegovina, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  50. «Bosnia-Herzegovina - Armenia, Mar 23, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  51. «Bosnia-Herzegovina v Armenia» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  52. 52,0 52,1 «Rade Krunić». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադե Կրունիչ» հոդվածին։