Լուկաս Բիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաս Բիլյա
Lucas Biglia
Բիլյան Արգենտինայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Lucas Rodrigo Biglia
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1986(1986-01-30)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Mercedes, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 20
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2004-2005 Արգենտինա Արխենտինոս Խունիորս 17 (1)
2005-2006 Արգենտինա Ինդեպենդիենտե 49 (0)
2006-2013 Բելգիա Անդերլեխտ 221 (12)
2013-2017 Իտալիա Լացիո 109 (13)
2017-ներկա Իտալիա Միլան 51 (2)
Ազգային հավաքական
2003 Արգենտինա Արգենտինա Մ17 3 (1)
2005 Արգենտինա Արգենտինա Մ20 8 (1)
2011-2018 Արգենտինա Արգենտինա 58 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 16-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 16-ի, 2020

Լուկաս Ռոդրիգո Բիլյա (իսպ.՝ Lucas Rodrigo Biglia, Իսպաներեն արտասանություն՝ [ˈlukas roˈðɾiɣo ˈβiɣlja], հունվարի 30, 1986(1986-01-30)[1][2][3], Mercedes, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս իտալական Միլանի կազմում։ 2011-ից 2018 թվականներին հանդես է եկել Արգենտինայի ազգային հավաքականում՝ անցկացնելով 58 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ[4]։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան Արգենտինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլյան կարիերան սկսել է Արխենտինոս Խունիորսում և իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2004 թվականին։ Իր դեբյուտը նշել է հուլիսի 1-ին՝ Տալյերեսի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2004 թվականի նոյեմբերի 28-ին՝ Հուրականի դեմ խաղում։ Այս մրցաշրջանում Բիլյան անցկացրեց 15 խաղ, ինչից հետո որոշեց լքել ակումբը՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։

2005 թվականի փետրվարին Բիլյան տեղափոխվեց Ինդեպենդիենտե[7][8]։ Իր դեբյուտը Ինդեպենդիենտեի կազմում նշեց փետրվարի 26-ին՝ Լանուսի դեմ խաղում[9][10]։

Անդերլեխտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հուլիսին՝ Ինդեպենդիենտեի կազմում 1.5 մրցաշրջան անցկացնելուց հետո Բիլյան 4 տարվա պայմանագիր կնքեց բելգիական Անդերլեխտի հետ[11]։ Իր դեբյուտը նշեց 2006 թվականի հուլիսի 30-ին՝ Սենտ Տրույդենի դեմ խաղում[12]։ 1 ամիս անց նա իր դեբյուտը նշեց Չեմպիոնների Լիգայում՝ խմբային փուլի Լիլի դեմ խաղում[13]։ Մրցաշրջանի ընթացքում Բիլյան հաստատվեց Անդերլեխտի մեկնարկային կազմում։ 2007 թվականի հունվարին նա ճանաչվեց Բելգիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[14]։ 2006-2007 մրցաշրջանում Բիլյան դարձավ 1 գոլի հեղինակ 46 խաղերում, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը[15]։

2007-2008 մրցաշրջանի սկզբում Բիլյան Անդերլեխտի հետ հաղթեց Բելգիայի սուպերգավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Բրյուգեին[16]։ 2007 թվականի դեկտեմբերի 15-ին Բիլյան երկարաձգեց իր պայմանագիրը Անդերլեխտի հետ մինչև 2012 թվականը[17]։ Այս մրցաշրջանում արգենտինացին անցկացրեց 50 խաղ, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի գավաթը և Բելգիայի առաջնությունում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով Ստանդարտին։

2008-2009 մրցաշրջանից առաջ Բիլյան ցանկություն հայտնեց լքել Անդերլեխտը[18], սակայն մնաց թիմում տրանսֆերային պատուհանի ընթացքում և 2008 թվականի օգոստոսի 6-ին խփեց իր առաջին գոլը եվրոգավաթներում՝ գրավելով ԲԱՏԷ-ի դարպասը Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի խաղում[19]։ Չնայած մանր վնասվածքներին, Բիլյան շարունակում էր մնալ Անդերլեխտի հիմնական կազմի խաղացող և ձմեռային տրանսֆերային պատուհանում նրա անունը կապում էին այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք էին Բարսելոնան, Ինտերը, Միլանը, Վալենսիան, Ֆեներբահչեն, Գալատասարայը և Բիրմինգհեմ Սիթին[20][21][22]։ Այնուամենայնիվ, նա մնաց ակումբում և մասնակցեց 35 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

2009-2010 մրցաշրջանում Բիլյան անցկացրեց 48 խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի հեղինակ, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը։ Բիլյան ձոնեց այս տիտղոսը իր ծեր հորը[23]։

2010-2011 մրցաշրջանի սկզբում Անդերլեխտը Բիլյայի հետ հաղթեց Բելգիայի սուպերգավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Գենտին[24]։ Մրցաշրջանի առաջին՝ Էյպենի դեմ խաղում Բիլյան ուսի վնասվածք ստացավ և բաց թողեց մի քանի շաբաթ[25]։ Հետագայում նա նաև ստացավ ծնկատակի ջիլի վնասվածք՝ մինչև տարվա վերջ այլևս խաղադաշտ դուրս չգալով[26]։ 2011 թվականի հունվարին Գալատասարայը Բիլյայի համար առաջարկեց 4.5 միլիոն եվրո, սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ։ Չնայած հետագայում արգենտինացին ստացավ մրցաշրջանի իր 4-րդ վնասվածքը, նա անցկացրեց 35 խաղ բոլոր մրցաշարերում։ Բիլյայով նաև հետաքրքրվում էին Վեստ Հեմը, Նապոլին և Բորդոն[27]։

2011-2012 մրցաշրջանում Բիլյան երկարաձգեց իր պայմանագիրը Անդերլեխտի հետ մինչև 2015 թվականը[28]։ Կոպա Ամերիկայից հետո Բիլյան ցանկություն հայտնեց լքել ակումբը՝ ավելի լավ առաջնություններում խաղալու համար[29]։ Այնուամենայնիվ, նա մնաց Անդերլեխտում և նշանակվեց ավագի փոխարինող[30]։ 2011 թվականի սեպտեմբերի 15-ին Բիլյան անցկացրեց իր առաջին խաղը ավագի փողկապով՝ ԱԵԿ Աթենքի դեմ խաղում[31]։ 2011 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 23-ը 4 խաղերում արգենտինացին տվեց 5 գոլային փոխանցում։ Հետագայում, Օլիվիե Դեշախտը այլևս չէր կարող լինել Անդերլեխտի ավագը, և Բիլյան դարձավ թիմի ավագ[32]։ Հոկտեմբերի վերջում նա ստացավ ուսի վնասվածք և վիրահատվեց[33], ինչից հետո բաց թողեց 4 ամիս[34]։ Նա վերադարձավ 2012 թվականի հունվարի 15-ին՝ Բրյուգեի դեմ խաղում[35]։ Ձմռանը ԶԼՄ-ները հայտնեցին Բիլյայի Միլան հնարավոր տրանսֆերի մասին[36]։ Չնայած վնասվածքին, այս մրցաշրջանում նա անցկացրեց 38 խաղ, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը։ Իր ելույթների համար Բիլյան Անդերլեխտի ֆաների կողմից ճանաչվեց ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[37]։

Բիլյան (5 համարի մարզաշապիկով) Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ ընկերական խաղում 2012 թվականին:

2012-2013 մրցաշրջանից առաջ Բիլյայով սկսեցին հետաքրքրվել Արսենալը[38], Նորվիչը[39], Ռեալ Մադրիդը և Ինտերը, սակայն Բիլյան մնաց Անդերլեխտում։ Այս մրցաշրջանը նույնպես նա սկսեց ավագի փողկապով, իսկ ձմռանը հայտնվեցին տեղեկություններ, որ Սաութհեմպտոնը հետաքրքրված է Բիլյայի ծառայություններով[40]։ Բիլյան ցույց տվեց իր ցանկությունը լքել Անդերլեխտը՝ բաց թողելով թիմի մարզումները[41]։ 2013 թվականի փետրվարի 3-ին արգենտինացին ստացավ իր առաջին կարմիր քարտը Անդերլեխտի կազմում՝ Ստանդարտ Լիեժի դեմ խաղում[42]։ Այս մրցաշրջանում Բիլյան անցկացրեց 51 հանդիպում և դարձավ 5 գոլի հեղինակ, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը։

Տիտղոսը հաղթելուց հետո Անդերլեխտի գլխավոր տնօրեն Հերման վան Հոլսբիկը հաստատեց, որ Բիլյան լքում է ակումբը։ Իր վերջին խաղում արգենտինացին հրաժեշտ տվեց թիմի երկրպագուներին[43]։ Անդերլեխտի կազմում խաղալու տարիներին Բիլյային համեմատում էին Ֆեռնանդո Ռեդոնդոյի հետ՝ նրա ճշգրիտ փոխանցումների և մղած կոշտ պայքարի համար[18]։

Լացիո[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 23-ին Բիլյան 5 տարվա պայմանագիր կնքեց իտալական Լացիոյի հետ[44][45]։ Ըստ Լացիոյի ֆինանսական հաշվետվության՝ ակումբը Բիլյայի տրանսֆերի համար վճարել է 8.4 միլիոն եվրո[46]։

Իր դեբյուտը Լացիոյի կազմում Բիլյան նշեց 2013 թվականի օգոստոսի 25-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[47]։ Այնուամենայնիվ, վնասվածքի պատճառով արգենտինացին բաց թողեց 2013 թվականի շարունակությունը[48][49]։ 2013 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Վերոնայի դեմ խաղում Բիլյան խփեց իր առաջին գոլը Լացիոյի կազմում[50]։ Այս մրցաշրջանում նա դարձավ 2 գոլի հեղինակ 32 խաղերում։

2014-2015 մրցաշրջանում Բիլյան շարունակեց մնալ Լացիոյի հիմնական կազմի խաղացող մինչև Ջենոայի հետ խաղում ստացած վնասվածքը, որի պատճառով նա մի քանի շաբաթ բաց թողեց[51]։ Նա վերադարձավ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Տորինոյի դեմ խաղում և այս խաղում նաև դարձավ գոլի հեղինակ[52]։ Բիլյան օգնեց Լացիոյին դուրս գալ Իտալիայի գավաթի եզրափակիչ, սակայն վնասվածքի պատճառով չմասնակցեց եզրափակչին, որում Լացիոն պարտվեց Յուվենտուսին 2-1 հաշվով[53]։ Չնայած վնասվածքներին, Բիլյան այս մրցաշրջանը ավարտեց 4 գոլերով 31 խաղերում բոլոր մրցաշարերում։

2015-2016 մրցաշրջանում Բիլյան նշանակվեց Լացիոյի նոր ավագ։ Իր առաջին խաղը ավագի թևկապով անցկացրեց օգոստոսի 8-ին՝ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում, որում Լացիոն պարտվեց 2-0 հաշվով[54]։ Այս մրցաշրջանում արգենտինացին անցկացրեց 36 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 16-ին Բիլյան 3 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[55][56][57]։ Ակումբը նրա համար վճարեց 17.5 միլիոն եվրո[58][59]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 27-ին՝ Կալյարիի դեմ խաղում[60]։ Առաջին հանդիպումը Միլանի ավագի թևկապով անցկացրեց հոկտեմբերի 25-ին՝ Կիևոյի դեմ խաղում[61]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 10-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[62]։ 2019 թվականի մարտի 9-ին Բիլյան գոլ խփեց Կիևոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[63]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլյան Արգենտինայի հավաքականի կազմում 2011 թվականին

Բիլյայի հետ Արգենտինայի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթեց 2003 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությունը և գրավեց 3-րդ հորիզոնականը աշխարհի առաջնությունում, որում Բիլյան ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[64]։ Շուտով Բիլյան նա դարձավ Արգենտինայի մինչև 17 տարեկանների հավաքականի ավագը[65]։ Բիլյայի հետ Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականը հաղթեց 2005 թվականի Հարավային Ամերիկայի և աշխարհի առաջնությունը[66][67]։

Բիլյան Արգենտինայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2010 թվականի նոյեմբերին՝ Բրազիլիայի դեմ խաղի համար, սակայն այդպես էլ այդ խաղում դաշտ դուրս չեկավ[68][69]։ 2011 թվականի փետրվարին նա նորից հրավիրվեց ազգային հավաքական և իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց Պորտուգալիայի դեմ ընկերական խաղում[70]։ Նույն տարում Բիլյան մասնակցեց Կոպա Ամերիկային, սակայն դաշտ դուրս եկավ ընդամենը 2 անգամ՝ փոխարինման դուրս գալով խաղի վերջում, իսկ Արգենտինան պարտվեց Ուրուգվային քառորդ եզրափակչում[71]։

2014 թվականի հունիսի 2-ին Բիլյան հայտավորվեց Արգենտինայի հավաքական՝ աշխարհի առաջնության համար[72]։ Մինչև քառորդ եզրափակիչ նա միայն փոխարինման էր դուրս գալիս խաղի վերջում, իսկ քառորդ եզրափակչից դարձավ հիմնական կազմի խաղացող։ Արգենտինան եզրափակչում պարտվեց Գերմանիային 1-0 հաշվով[73]։

Բիլյան նաև մասնակցեց 2015 և 2016 թվականների Կոպա Ամերիկաներին, որոնցում Արգենտինան հասավ եզրափակիչ՝ այնտեղ պարտվելով Չիլիին[74][75]։ 2015 թվականի նոյեմբերի 17-ին՝ Կոլումբիայի դեմ խաղում Բիլյան խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[76]։

2018 թվականի հունիսին Արմանին ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[77][78]։ Առաջնությունում նա մասնակցեց միայն Իսլանդիայի դեմ հանդիպմանը, իսկ Արգենտինան հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ 4-3 հաշվով պարտվեց Ֆրանսիային[79][80]։ Աշխարհի առաջնությունից հետո Բիլյան հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին[81]՝ Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 58 խաղից հետո[4]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ[82]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինդեպենդիենտե 2005–06 Պրիմերա Դիվիզիոն 7 0 0 0 0 0 7 0
Անդերլեխտ 2006–07 Բելգիայի Պրո Լիգա 33 1 7 0 6 0 46 1
2007–08 30 1 8 0 11 0 49 1
2008–09 32 2 2 0 1 1 35 3
2009–10 34 1 2 1 12 2 48 4
2010–11 26 0 2 0 7 0 35 0
2011–12 30 2 1 0 7 0 38 2
2012–13 36 5 5 0 10 0 51 5
Ընդհանուր 221 12 27 1 54 3 302 16
Լացիո 2013–14 Սերիա A 26 2 2 0 4 0 32 2
2014–15 27 3 4 1 0 0 31 4
2015–16 27 4 3 0 6 1 36 5
2016–17 29 4 5 1 34 5
Ընդհանուր 109 13 14 2 10 1 133 16
Միլան 2017–18 Սերիա A 28 1 4 0 5 0 37 1
2018–19 16 1 1 0 2 0 19 1
2019–20 7 0 0 0 7 0
Ընդհանուր 51 2 5 0 7 0 63 2
Կարիերայի ընդհանուր 388 27 46 3 71 4 505 34

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2011 6 0
2012 1 0
2013 9 0
2014 12 0
2015 10 1
2016 11 0
2017 6 0
2018 3 0
Ընդհանուր 58 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1
Նոյեմբերի 17, 2015 Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես, Բառանկիլյա, Կոլումբիա Կոլումբիա Կոլումբիա
1–0
1–0
ԱԱ 2018 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերլեխտ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինա Մ20

  • Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություն. 2005

Արգենտինա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 «Argentina World Cup news: Biglia quits international duty after France World Cup exit | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  5. «Argentina - L. Biglia - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  6. «Argentinos v. Talleres». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «Por los clubes». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  8. «"Creo que la gente fue generosa"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  9. fussball.wettpoint.com, Cpr. «Independiente - Lanús Game Result, Statistics on 26/02/2005 - Soccer Database Wettpoint». fussball.wettpoint.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «Muy desorientado: la bronca de no ganar». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  11. BELGA. «Biglia tekent voor 4 seizoenen bij Anderlecht». De Standaard (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  12. «Sint-Truidense VV - RSC Anderlecht, Jul 30, 2006 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  13. «RSC Anderlecht v Lille OSC Métropole Starting XIs, 13/09/2006, UEFA Champions League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  14. Vandewalle, Ludo. «Gouden schoen voor Mbark Boussoufa». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  15. «Belgian Leagues - Jupiler League 2006-07 League Table». takisonline.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  16. LLC, Revolvy,. «"2007 Belgian Super Cup" on Revolvy.com». www.revolvy.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  17. «Anderlecht Online - Biglia extends contract until 2012 (14 Dec 07)». www.anderlecht-online.be (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  18. 18,0 18,1 «Biglia klaar om te vertrekken bij Anderlecht». HLN (հոլանդերեն). 2008 թ․ մայիսի 20. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  19. «FC BATE Borisov v RSC Anderlecht Live Commentary & Result, 06/08/2008, UEFA Champions League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  20. mam. «Biglia op weg naar Birmingham?». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  21. «Fenerbahce informeert naar Biglia». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  22. jdb. «Lucas Biglia wil weg bij Anderlecht». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  23. Geril, Jürgen. «Lucas Biglia: 'Deze titel is voor jou, papa'». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  24. «RSC Anderlecht v KAA Gent Starting XIs, 23/07/2010, Super Cup | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  25. «Jacobs: "Geen CL-voorrondes voor Biglia"». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  26. «Lucas Biglia is opnieuw enkele weken out». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  27. «"Вест Хэм" намерен купить у "Андерлехта" защитника Билью». www.championat.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  28. md. «Lucas Biglia verlengt contract bij Anderlecht tot 2015». De Standaard (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  29. «Biglia seeks Anderlecht exit». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  30. REUNES, Marc. «Deschacht: 'Elke wedstrijd met elf aanvoerders'». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  31. uefa.com. «UEFA Europa League 2011/12 - History - Anderlecht-AEK – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  32. «Olivier Deschacht geeft aanvoerdersband af». De Standaard (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  33. «Anderlecht's Lucas Biglia to undergo shoulder surgery this week - Goal.com». Goal.com (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  34. «Biglia volgende week onder het mes, vier maanden out». HLN (հոլանդերեն). 2011 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  35. «RSC Anderlecht v Club Brugge KV Starting XIs, 15/01/2012, Pro League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  36. «Полузащитник "Андерлехта" Билья может перейти в "Милан"». www.championat.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  37. jug. «Anderlecht-fans verkiezen Biglia tot Speler van het Jaar». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  38. «Biglia on Wenger agenda». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  39. «Canaries to swoop for Biglia». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  40. «Transfer news: Southampton want Lucas Biglia and Joan Verdu». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  41. «Reported Premier League target Lucas Biglia fails to show up for Anderlecht training». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  42. «RSC Anderlecht v Royal Standard de Liège Live Commentary & Result, 03/02/2013, Pro League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  43. Eeckhaut, Dimitri (2013 թ․ մայիսի 19). «Biglia bevestigt vertrek bij Anderlecht, Jovanovic en Mbokani volgen wellicht». HLN (հոլանդերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  44. Jefferson, Ben (2013 թ․ հուլիսի 24). «Arsenal and Liverpool target Lucas Biglia joins Lazio». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  45. Green, Steven (2013 թ․ հուլիսի 24). «Lazio Sign Anderlecht Midfielder Lucas Biglia». CaughtOffside. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  46. «BILANCIO AL 30 GIUGNO 2014» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 2-ին.
  47. «Lazio 2 - 1 Udinese Team line-ups 25/08/2013 - Serie A - Goal.com». www.goal.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  48. uefa.com (2013 թ․ հոկտեմբերի 29). «UEFA Europa League - News – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  49. Pinnewaert, Yari (2013 թ․ հոկտեմբերի 30). «Lucas Biglia drie weken out met kuitblessure». HLN. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  50. «Hellas Verona 4 - 1 Lazio Team line-ups 12/22/13 - Serie A - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.(չաշխատող հղում)
  51. «Genoa vs Lazio | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  52. «Lazio vs. Torino - Football Match Line-Ups - October 26, 2014 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  53. «Juventus 2-1 Lazio (AET)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 20. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  54. «Juventus FC v SS Lazio Starting XIs, 08/08/2015, Super Cup | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  55. «AC Milan Transfer News: Lucas Biglia agent confirms Milan move | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.(չաշխատող հղում)
  56. «AC Milan sign midfielder Lucas Biglia on three-year deal». Eurosport. 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  57. Milan, AC. «OFFICIAL: BIGLIA IS NOW RED AND BLACK | AC Milan». AC Milan. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  58. «AC Milan sign Lucas Biglia from Lazio for £17m». Mail Online. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  59. «AC Milan announce midfielder Lucas Biglia as ninth summer signing». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  60. «AC Milan - Cagliari Calcio, Aug 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  61. «Chievo Verona - AC Milan, Oct 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  62. «SPAL 2013 - AC Milan, Feb 10, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  63. «Chievo Verona - AC Milan, Mar 9, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  64. «Gloria juvenil». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  65. «Apabullante». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  66. «Una generación moldeada por Tocalli». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  67. «La selección Sub 20 partió hacia Holanda». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  68. Glendenning, Barry (2010 թ․ նոյեմբերի 17). «Argentina 1-0 Brazil - as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  69. «Argentina v Brazil Starting XIs, 17/11/2010, Friendlies | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  70. «Internationals (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  71. «Argentina v Uruguay Starting XIs, 16/07/2011, Copa America | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  72. «Argentina World Cup 2014 squad». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  73. FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Germany-Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  74. Hill, Tim (2015 թ․ հուլիսի 4). «Chile win Copa América after beating Argentina on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  75. Lutz, Tom (2016 թ․ հունիսի 26). «Chile beat Argentina on penalties to win Copa América – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  76. «Colombia v Argentina Live Commentary & Result, 17/11/2015, WC Qualification South America | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  77. «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  78. «Argentina's 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  79. «World Cup 2018: France reach quarter-finals with 4-3 win over Argentina». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  80. «Wondergoals galore as France outguns Argentina to end Messi's World Cup». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  81. «Biglia retires from Argentina | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  82. «Lucas Biglia». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Բիլյա» հոդվածին։