Սերխիո Ագուերո
| Սերխիո Ագուերո | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Sergio Leonel Agüero del Castillo | |
| Ծննդյան թիվ | հունիսի 2, 1988 | |
| Ծննդյան քաղաք և երկիր | Քուիլմես, |
|
| Հասակ | 1.75 մ. | |
| Դիրք | հարձակվող | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | ||
| Համար | 16 | |
| Մասնագիտական կարիերա1 | ||
| Տարի | Ակումբ | Խաղ (Գոլ) |
| 2003-2006 2006-2011 2011-ներկա |
Ինդեպենդիենտե Ատլետիկո Մադրիդ Մանչեսթեր Սիթի |
54 (23) 175 (74) 9 (14) |
| Ազգային հավաքական | ||
| 2006 - ներկա | 25 (9) | |
|
1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են |
||
Սերխիո Լիոնել Ագուերո դել Կաստիլո (իսպ.՝ Sergio Leonel Agüero del Castillo, Հունիսի 2, 1988, Քուիլմես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբում և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում:
Ագուերոն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Ինդեպենդենտե» ակումբի կազմում 15 տարեկանում` դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Արգենտինայի առաջնությունում (գերազանցել է 1976-ի Դիեգո Մարադոնայի ռեկորդը): Ագուերոն 2005-ին մասնակցել է մինչև-20 տարեկանների Աշխարհի առաջնությանը:
2006-ին Ագուերոն տեղափոխվեց «Ատլետիկո» €23 միլլիոնով: Ֆերնանդո Տորրեսի հեռանալուց հետո Ագուերոն դարձել է թիմի առաջատարը:
2011 թվականին նա տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» £38 միլլիոնով: «Սուոնսի Սիթիի» դեմ իր առաջին խաղում Ագուերոն դարձել է 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Սեպտեմբերի 10-ին «Ուիգան Ատլետիկի» դեմ խաղում Ագուերոն դարձավ հետ-տրիկի հեղինակ: Սեպտեմբերի 28-ին Ագուերոն երկու անգամ գրավեց «Ֆուլհեմիի» դարպասը, բայց հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով:
Արգենտինայի հավաքականում նա դարձել է Օլիմպիական չեմպիոն և մասնակցել է 2010 Աշխարհի առաջնությանը:
Ագուերոն ամուսնացած է Ջանինա Մարադոնայի` Դիեգո Մարադոնայի կրտսեր դստեր հետ:
Նվաճումներ [խմբագրել]
- ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգա: 2010
- Ֆուտբոլի Անգլիայի գավաթ: 2011
- Անգլիայի չեմպիոն: 2011-12
|
|||||