Ռենատու Սանչեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենատու Սանչեշ
պորտ.՝ Renato Júnior Luz Sanches
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Մականուն Գիշատիչ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 18, 1997(1997-08-18)[1][2][3] (26 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ «Բավարիա»
Համար 35

Ռենատու Ժունյոր Լուշ Սանչեշը (պորտ.՝ Renato Júnior Luz Sanches, օգոստոսի 18, 1997(1997-08-18)[1][2][3], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Բավարիա» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Եվրո 2016 թվականի չեմպիոն։ Իր անսովոր սանրվածքի պատճառով ստացել է «Գիշատիչ» մականունը։ Համարվում է Եվրոպայի առաջնության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենատուն «Բենֆիկայի» սան է, որը գտնվում է իր քաղաքում։ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին «Տոնդելայի» հետ խաղում նշել է իր նորամուտը, փոխարինելով Ժոնասին երկրորդ խաղակեսում[6]։ Իսկ արդեն 2015 թվականի նոյեմբերի 25-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում ղազախական «Աստանայի» հետ խաղում նշեց իր միջազգային նորամուտը[7]։ Դեկտեմբերի 4-ին «Ակադեմիկի» հետ խաղում Սանչեշը 30 մետրից կատարած հարվածով իր առաջին գոլը խփեց «արծիվների» կազմում։ Իր համար նորամուտի առաջնությանը նա դարձավ չեմպիոն։

2016 թվականի մայիսի 10-ին հնգամյա պայմանագիր ստորագրեց Մյունխենի «Բավարիայի» հետ[8]։ Տրանսֆերի գինը կազմեց 35 միլիոն եվրո։ Սանչեշը դարձավ առաջին պորտուգալացին բավարական թիմի կազմում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Մալթայում Ռենատուն պատանեկական հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի պատանեկական առաջնությանը։ Առաջնության ժամանակ նա խաղաց Շոտլանդիայի[9], Շվեյցարիայի[10] և Անգլիայի[11] դեմ։ Շոտլանդացիների հետ խաղում Սանչեշը աչքի ընկավ գոլով[12]։

2016 թվականի ամռանը Ռենատուն Ֆրանսիայում դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն[13]։ Առաջնության ժամանակ նա խաղաց Իսլանդիայի[14], Հունգարիայի[15], Խորվաթիայի[16], Լեհաստանի[17], Ուելսի[18] և Ֆրանսիայի[19] դեմ։ 1/4 եզրափակչում Լեհաստանի դեմ խաղում Ռենատուն հենց առաջին րոպեներից դուրս եկավ խաղադաշտ։ Նա դարձավ ամենա երիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ խաղացել է Պորտուգալիայի կազմում մեծ առաջնությունների ժամանակ (18 տարեկան 316 օրական)։ Այդ խաղում խփեց գոլ, որով հավասարեցրեց հաշիվը և օգնեց Պորտուգալիային անցնել կիսաեզրափակիչ։ Ինչպես նաև Ռենատուն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. http://www.bbc.co.uk/sport/football/37750868
  5. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  6. «Тондела VS. Бенфика Лиссабон 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2015—10—30.
  7. «Астана VS. Бенфика Лиссабон 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2015—11—25.
  8. ««Бавария» подписала Ренату Саншеша - FC Bayern München AG». FC Bayern München AG. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  9. «Шотландия (до 17) VS. Португалия (до 17) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 9.
  10. «Швейцария (до 17) VS. Португалия (до 17) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 12.
  11. «Португалия (до 17) VS. Англия (до 17) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 18.
  12. «Бенфика Лиссабон VS. Академика Коимбра 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—12—04.
  13. «Португалия VS. Болгария 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 25.
  14. «Португалия VS. Исландия 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 14.
  15. «Венгрия VS. Португалия 3:3» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 22.
  16. «Хорватия VS. Португалия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 25.
  17. «Польша VS. Португалия 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 30.
  18. «Португалия VS. Уэльс 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 6.
  19. «Португалия VS. Франция 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 10.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենատու Սանչեշ» հոդվածին։