Միլե Սվիլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլե Սվիլար
Mile Svilar
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 27, 1999(1999-08-27)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա
Հասակ 189 սմ
Քաշ 80 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Բենֆիկա
Համար 1
Պատանեկան կարիերա
Բելգիա Վիլրեյկ
Բելգիա Բեերսխոտ
2010-2017 Բելգիա Անդերլեխտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Բելգիա Անդերլեխտ 0 (0)
2017-ներկա Պորտուգալիա Բենֆիկա 3 (0)
Ազգային հավաքական
2014 Բելգիա Բելգիա Մ15 3 (0)
2014-2015 Բելգիա Բելգիա Մ16 3 (0)
2016 Բելգիա Բելգիա Մ17 7 (0)
2016 Բելգիա Բելգիա Մ18 1 (0)
2016-ներկա Բելգիա Բելգիա Մ19 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 17-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 17-ի, 2018

Միլե Սվիլար (հոլ.՝ Mile Svilar, օգոստոսի 27, 1999(1999-08-27)[1][2], Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերլեխտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվիլարը Անդերլեխտի ակադեմիայի սան է։ 2016-17 մրցաշրջանում նա դարձավ թիմի երրորդ հիմնական դարպասապահը[4], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը[5]։

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 28-ին Սվիլարը 5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ՝ ստանալով 1 համարի մարզաշապիկը[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հոկտեմբերի 14-ին՝ Պորտուգալիայի գավաթի Օլյանենսիի դեմ խաղում[8][9]։ Հոկտեմբերի 18-ին նա խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[10]՝ 18 տարեկան և 52 օրական հասակում դառնալով մրցաշարի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը[11][12]։ Իր առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրեց հոկտեմբերի 22-ին՝ Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[13]։ Հոկտեմբերի 31-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ պատասխան խաղում[14] Սվիլարը 18 տարեկան և 65 օրական հասակում դարձավ ամենաերիտասարդ դարպասապահը, ով հետ է մղել 11-մետրանոց հարվածը Չեմպիոնների Լիգայի խաղում[15][16]։ Նույն խաղում նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով ինքնագոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայում[17][18]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվիլարը իրավասու է ներկայացնել Սերբիան և Բելգիան միջազգային ասպարեզում[19][20]։ Նա հանդես է եկել Բելգիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում, և 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[21]։ Այստեղ Սվիլարը անցկացրեց 4 հանդիպում, իսկ Բելգիան դուրս մնաց քառորդ եզրափակչում՝ 1-0 հաշվով պարտվելով Գերմանիային[22][23]։

2017 թվականի նոյեմբերի 4-ին Սվիլարը հայտարարեց, որ ընդունել է Սերբիայի ազգային հավաքականի հրավերը[24][25]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[26]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բենֆիկա 2017–18 Պրիմեյրա Լիգա 3 0 1 0 3 0 2 0 9 0
Կարիերայի ընդհանուր 3 0 1 0 3 0 2 0 9 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերլեխտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Belgium - M. Svilar - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «FootballSquads - Anderlecht - 2016/17». footballsquads.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  5. 5,0 5,1 «Anderlecht wins record 34th Belgian league title». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «Anderlecht Online - Official: Svilar to Benfica (29 Aug 17)». www.anderlecht-online.be (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  7. Editorial, Reuters. «BRIEF-Benfica signs five-year deal with Anderlecht's Mile Svilar». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  8. «SC Olhanense - SL Benfica, Oct 14, 2017 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  9. «Olhanense 0-1 Benfica :: Taça de Portugal Placard 2017/2018 :: Match Events :: thefinalball.com». www.thefinalball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  10. «SL Benfica - Manchester United, Oct 18, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «Benfica goalkeeper breaks Iker Casillas' record in Champions League clash with Man Utd | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «Meet Svilar, Benfica's rookie goalkeeper». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  13. «Desportivo Aves - SL Benfica, Oct 22, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «Manchester United - SL Benfica, Oct 31, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  15. UEFA.com. «UEFA Champions League - Man. United-Benfica». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  16. «Benfica's Mile Svilar saves penalty... then scores comical OG against Man Utd». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  17. «Manchester United make it four from four on another night to forget for Benfica youngster Mile Svilar». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  18. «Watch: Benfica 'Keeper Mile Svilar Scores Ridiculously Unlucky Own Goal» (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  19. «Mladi Srbin protiv Manchester Uniteda srušio rekord Lige prvaka» (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  20. «Nemanja Matic's special relationship with Benfica's Mile Svilar revealed». Football (soccer) greatest goals and highlights | 101 Great Goals (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.(չաշխատող հղում)
  21. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Belgium – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  22. «Germany U17 - Belgium U17, May 14, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  23. UEFA.com. «Under-17 - Germany-Belgium». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  24. Serbia, RTS, Radio televizija Srbije, Radio Television of. «Mile Svilar odlučio – igra za Srbiju» (սերբերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. «SRCE JE REKLO SRBIJA! Mile Svilar odabrao dres Orlova, dobili smo golmana za narednu deceniju!». www.telegraf.rs (սերբերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  26. «Mile Svilar». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  27. «Anderlecht Online - Anderlecht wins Belgian Supercup (23 Jul 17)». www.anderlecht-online.be (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլե Սվիլար» հոդվածին։