Ռաֆայել վան դեր Վարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել վան դեր Վարտ
հոլ.՝ Rafael van der Vaart
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռաֆայել Ֆերդինանդ վան դեր Վարտ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Մականուն Ռաֆա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1983 (41 տարեկան)
Ծննդավայր Խեմսկերկ, Նիդերլանդներ Նիդերլանդներ
Հասակ 176 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԳերմանիաՀամբուրգ
Համար 23
Պատանեկան կարիերա
1987 - 1993 ՆիդերլանդներԴե Կեննեմերս
1993 - 2000 ՆիդերլանդներԱյաքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000 - 2005 ՆիդերլանդներԱյաքս 117 (52)
2005 - 2008 ԳերմանիաՀամբուրգ 74 (29)
2008 - 2010 ԻսպանիաՌեալ Մադրիդ 58 (11)
2010 - 2012 ԱնգլիաՏոտենհեմ 63 (24)
2012 - ԳերմանիաՀամբուրգ 68 (15)
Ազգային հավաքական
2001 - ՆիդերլանդներՆիդերլանդներ 109 (25)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռաֆայել Ֆերդինանդ վան դեր Վարտ (հոլ.՝ Rafael Ferdinand van der Vaart , փետրվարի 11, 1983(1983-02-11)[1][2][3], Հեյմսկերկ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, Հոլանդիայի ազգային հավաքականի և գերմանական Համբուրգի կիսապաշտպան։ Հոլանդական Այաքսի ֆուտբոլային մարզադպրոցի սան է։ Առանձնանում է տուգանային հարվածների փայլուն իրացմամբ և լավ տեխնիկայով։

Հավաքականի կազմում 3 անգամ անընդմեջ խաղացել է Եվրոպայի առաջնություններում՝ 2004, 2008, 2012 և երկու աշխարհի առաջնությունում 2006 և 2010 թվականներին։ Եվրո 2004 թվականին նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Մունդիալ 2010 թվականին՝ արծաթե մեդալ։ Հավաքականի պատմության մեջ գտնվում է ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների հնգյակի թվում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել վան դեր Վարտ» հոդվածին։