Խոսեպ Գվարդիոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Խոսեպ Գվարդիոլա
Guardiola 2010.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Խոսեպ Գվարդիոլա-ի-Սալա
Ծննդյան թիվ   հունվարի 18, 1971 (1971-01-18) (43 տարեկան)
Ծննդավայր   Սանպեդոր, Բարսելոնա, Իսպանիա
Հասակ 1.82 մ
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1984-1990 ԻսպանիաԲարսելոնա Բ
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990-2001
2001-2002
2002-2003
2003-2005
2006
Իսպանիա Բարսելոնա ՖԱ
Իտալիա Բրեշիա ՖԱ
Իտալիա Ռոմա
Կատար Ալ Ահլի
Մեքսիկա Դոռադոս դե Սինաոլա
384 (11)
29 (4)
8 (1)
18 (2)
10 (1)   
Ազգային հավաքական
1992-2001
1995-2005
Իսպանիա Իսպանիա
Կատալոնիա Կատալոնիա
47 (5)
7 (0)
Մարզչական կարիերա
2007-2008
2008-2012
2013-
Իսպանիա Բարսելոնա Բ
Իսպանիա Բարսելոնա ՖԱ
Գերմանիա Բավարիա Մյունխեն

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Խոսեպ (Պեպ) Գվարդիոլա-ի-Սալա (կատալաներեն՝ Josep Guardiola i Sala, 18 հունվարի, 1971 թ., Սանպեդոր, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ, որպես խաղացող՝ Իսպանիայի վեցակի չեմպիոն։ 2009 և 2011 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչ։ Բարսելոնայի հետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի երեք տիտղոս, երկու անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում։

Կենսագրություն[խմբագրել]

Իր կարիերայի մեծ մասը Պեպն անցկացրել է իսպանական «Բարսելոնայում», որի կազմում նվաճել է Իսպանիայի չեմպիոնի 6 տիտղոս և 2 անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր։ Գվարդիոլան «Բարսայում» խաղացել է 4 համարի մարզաշապիկով։

«Բարսայի» կազմում Գվարդիոլան 1992 թ. դարձել է նաև Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, ընդ որում, դա «Բարսելոնայի» եվրագավաթային առաջին տիտղոսն էր։ 1997-ին նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը, 2 անգամ էլ դարձել է ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթի հաղթող։

2001 թ. Գվարդիոլան լքում է «Բարսան»՝ տեղափոխվելով Իտալիա, հետո նա խաղացել է նաև Քաթարում և Մեքսիկայում, որտեղ և 2006 թ. ավարտել է կարիերան, ինչից հետո էլ սկսել է մարզչական կարիերան։

Մարզչական կարիերա[խմբագրել]

2007 թ. ամռանը Գվարդիոլան ստանձնեց «Բարսելոնա Բ»-ի մարզչական ղեկը, որը հանդես էր գալիս Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում (Tercera División)։ 2007-2008 մրցաշրջանում ակումբը Պեպի գլխավորությամբ հաղթեց այդ մրցաշարում և տեղափոխվեց Իսպանիայի 3-րդ դիվիզիոն (Segunda División B)։ Պեպի հաջողությունները աննկատ չմնացին, և 2008 թ. ամռանը նա «Բարսելոնայի» գլխավոր մարզչի դերում փոխարինեց Ֆրենկ Ռայկարդին։ 2012 թ. ապրիլի 27-ին պաշտոնապես հայտարարեց, որ լքում է «Բարսելոնան»։ Մեկ տարի հանգստանալուց հետո ստանձնեց Մյունխենի «Բավարիայի» ղեկը։

Նվաճումները որպես ֆուտբոլիստ[խմբագրել]

ԻսպանիաԲարսելոնա

Իսպանիա Իսպանիայի հավաքական՝ 1992 թ. Օլիմպիական չեմպիոն