Անդերսոն Լուիս դե Աբրեու Օլիվեյրա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Անդերսոն Լուիս դե Աբրեու Օլիվեյրա | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ծննդյան թիվ | ապրիլի 13, 1988 | |
| Ծննդյան քաղաք և երկիր | Պորտո Ալեգրի, |
|
| Դիրք | Կիսապաշտպան | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | |
| Համար | 8 | |
| Ազգային հավաքական | ||
| 2007 - ներկա | ||
|
|
||
Անդերսոն Լուիս դե Աբրեու Օլիվեյրա կամ պարզապես Անդերսոն (պորտ.՝ Anderson Luis de Abreu Oliveira, Ապրիլի 13, 1988, Պորտո Ալեգրի), բրազիլացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան:
Անդերսոնը սկսել է ֆուտբոլային կարիերան բրազիլական «Գրեմիո»-ում, որից տեղափոխվել է «Պորտո»: «Պորտոի» կազմում նա երկու անգամ դարձել է Պորտոգալիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է երկրի գավաթը և սուպերգավաթը: 2007-ին նա տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ նա հաղթել է Պրեմիեր լիգայում (2008,2009), Չեմպիոնների լիգայում (2008) և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում:
Բրազիլիայի հավաքականի կազմում նա հաղթել է 2007-ի Ամերիկայի գավաթը և մասնակցել 2008-ի Օլիմպիական խաղերին, որտեղ բրազիլացիները գրավել են երրորդ տեղը:
| Սա անավարտ հոդված է բրազիլացի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |