Ալեշանդրե Պատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեշանդրե Պատո
պորտ.՝ Alexandre Pato
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեշանդրե Ռոդրիգես Դա Սիլվա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Մականուն Pato
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 2, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր Պատո-Բրանկա, {{{2}}} Բրազիլիա
Հասակ 1.80 մ.
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Սան Պաուլու
Համար 11
Պատանեկան կարիերա
2000-2006 Ինտերնասիոնալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2007
2007-2012
2013-
2014-
Ինտերնասիոնալ
Միլան
Կորինթիանս
Սան Պաուլու
10 (6)
143 (61)
61(17)
21(10)
Ազգային հավաքական
2008-ներկա Բրազիլիա Բրազիլիա 18 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեշանդրե Ռոդրիգես դա Սիլվան (պորտ.՝ Alexandre Rodriguez Da Silva, սեպտեմբերի 2, 1989(1989-09-02)[1][2], Pato Branco, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող, Ամերիկյան Օրլանդո Սիթի ակումբի և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատոն (պորտուգալերեն նշանակում է Բադիկ), ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 2-ին Պատո Բրանկա թաղամասի Պարանա անձնակազմում։ Նրա հայրը աղքատ է եղել և շատ դժվարությամբ է խնամել ընտանիքը, որը աշխատել էր բանվոր։ Ալեշանդրեն շատ ծանր մանկություն էր ունեցել, շատ ահավոր հիվանդություն, այն էլ քաղցկեղ, նա 10 տարեկան էր, երբ պարզվեց, որ ձեռքի հաճախակի կոտրվածքները, որոնցից նա տանջվում էր, սարսափելի և նենգ հիվանդության ախտանիշներն են, եթե չլիներ շտապ վիրահատություն, Պատոն կարող էր զրկվել ձեռքից, փոքրիկ տղայի մոտ հայտնաբերվել էր ողնուղեղի ուռուցք, և միայն ճիշտ ժամանակին կատարված բժշկական միջամտությունը օգնեց փրկել տղայի ձեռքը, այդ ահավոր ծանր ժամանակից մնաց վիրահատության հետքը, ուստի խորը սպի։

Մարզական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաղանդավոր ֆուտբոլիսներից մեկն է մոլորակում և նա 1998 թվականին ընդունվում է Ինտերնասիոնալի մանկապատանեկան ֆուտբոլում և կնքում է 6 տարվա պայմանագիր։

Գեղեցիկ տարիներ գեղեցիկ փայլուն հանդես գալով Պատոն 2005 թվականին 16 տարեկանում մտնում է մեծ ֆուտբոլ։ Նա չէր հայտավորվում մեկնարկային կազում, բայց փոխարենը դուրս է գալիս վերջին րոպեներին, չնայած նրա տարիքին 16 տարեկան է։

2006 թվականին Ինտերնասիոնալը նվաճեց Լիբերտադորեսի գավաթը և այն հանդիսացավ Պատոյի առաջին մրցանակը իր կարիերայի ընթացքում։ Երբ նվաճեցին գավաթը բոլոր արտասահմանյան թիմերը սկսեցին հետաքրքրվել Ինտերնացիոնալի առաջատար Ռաֆայել Սոբիսով և Ժորժո Վագներով ու դրանից հետո 2 հիմնական կազմի հարձակվողները հեռացան բրազիլական թիմից, Ինտերնասիոնալի ղեկավարությունը հարձակվող փնտրելու փոխարեն հիմնական կազմ մտցրեց Պատոյին, որը դեռ 17 տարեկան է։ Նրա հետ հարձակվողական գծում միացավ Լուիս Ադրիանոն (ներկայիս Շախտյորի հարձակվողը) և թիմը սկսում է փայլել երիտասարդ կազմերով։

Պատոյի դեբյուտը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, երբ Ինտերնասիոնալը հյուրընկալվելիս ջախջախեց Պալմեյրասին և նա կատարել է 3 գեղեցիկ փոխանցման և 1 գոլի հեղինակ։

Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ, որը տեղի է ունեցել 2006 թվականի ձմռանը, կիսաեզրափակիչում տաղանդավոր ֆուտբոլիստը իր վճռորոշ խաղի ելքով գրավելով եգիպտական Ալ-Ահլիի դարպասը (այդ խաղում հանդիպումն ավարտվելով 2-1 հաշվով), թիմին դուրս բերեց եզրափակիչ, որտեղ հանդիպելու են Բարսելոնայի դեմ։ Նա նույնպես խաղաց մեկնարկային կազմում սակայն փոխարինվեց առանց գոլի, Ադրիանո Գաբիրույի հետ, ուր նա գրավեց Բարսելոնայի դարպասը և նվաճելով ԱԱԱ գավաթը։

2006 թվականին նա Լուիս Ադրանոյի հետ մեկտեղ Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում նվաճեց Ամերիկայի գավաթը։ Պատոն դարձել է լավագույն ռմբարկու Բրազիլիայի կազմում, և որը նա նորից շարունակեց փայլել Բրազիլիայի կազմում 2007 թվականին Կանադայում տեղի ունեցած մինչև 19 տարեկանների կազմում և 2008 թվականի Պեկինում կայացած Օլիմպիական խաղերին։ 2 մրցաշարերում էլ հաղթել է Արգենտինան, որը շատ ուժեղ գտնվեց Բրազիլիայի նկատմամբ 1/4-ում և կիսաեզրափակիչ խաղերում, իսկ Բրազիլիան էլ մեկ մեդալ նվաճեց այն էլ բրոնզ Օլիմպիական խաղերում։

Արդեն Բրազիլիայում լուրեր են տարածվում թե Պատոն կհեռանա, քանի որ բոլոր Եվրոպական գրանդ ակումբները սկսել են հետաքրքրվել նրանով ինչպիսիք են՝ Միլանը, Բենֆիկան, Յուվենտուսը, Ինտերը, Չելսին, Մանչեսթեր Յունայթեդը, Արսենալը։

Միլանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսի 2-ին Միլանի և Ինտերնացիոնալի բանակցություններն ավարտելուց հետո Պատոն 22 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում է Իտալիա, որտեղ սկսվում է ֆուտբոլիստի մեծ կարիերան Միլանի կազմում։

Նա այդ ժամանակ չէր կարող խաղալ Միլանի կազմում, քանի որ չուներ եվրոպական անձնագիր, իսկ եթե նա ամառը սկսեր խաղալ, ապա Միլանը պետք է վճարեր 35 միլիոն։ Առաջին խաղը Պատոն անցկացրել է Կիևի Դինամոյի հետ ընկերական խաղում, որտեղ "ռոսսոներիները" առավելության հասավ 1-0 հաշվով օգուտ Պատոյի գոլի շնորհիվ։

Ըստ եվրոպական մամուլներում, բրազիլացին ամենախոստումնալից խաղացողներից է աշխարհում Տոնի Կրոսի և Կրկիչի հետ մեկտեղ։

2008 թվականի հունվարի 13-ին Անչելոտին խաղադաշտ դուրս բերեց Պատոյին Նապոլիի դեմ մրցավեճում, որը Պատոն համագործակցում էր Ռոնալդոյի և Կակայի հետ միասին։ Այդ խաղից առաջ Պատոն երկրպագուներին խոստացել է, որ կգրավի 2 անգամ հակառակորդի դարպասը։ Իսկ խաղի ժամանակ Պատոն կատարել է իր խոստումի "50%"-ը, այսինքն խփել է 1 գնդակ և այդ խաղում խաղն ավարտվեց հօգուտ Միլանի 5։ 2 հաշվով։ Իսկ այդ տարվա մարտի 26-ին Պատոն առաջին անգամ հրավիրվեց Բրազիլիայի ազգային հավաքական, որտեղ նա խաղում էր 21 համարի տակ և փոխարինման դուրս գալով գրավեց շվեդերի դարպասը։

2008/09 մրցաշրջանում Պատոն մասնակցել է 36 խաղերի և դարձել 15 գոլի հեղինակ, որը աշխարհում լավ արդյունքներից մեկն է հանդիսանում հրաշամանուկի կարիերայի ընթացքում։

Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկության ժամանակ Պատոն չէր հայտավորվում մեկնարկային կազմում, որովհետև Դունգան նախապատվությունը տալիս է Ֆաբիանո-Ռոբինյո հարձակվողական զույգը, ու նրանք մշտապես անփոխարինելի են, բայց դրա փոխարենը Պատոն ազգային թիմի հետ նվաճեց Գավաթը և երջանիկ հիշողություններով վերադարձավ իր հայրենի Բրազիլիա։ Երբ հանրահայտ Ռոնալդոն իր կարիերան ավարտեց, Բրազիլիայի համար մեծ տխրություն է առաջացել և նրանք ցանկանում են գտնել իրենց երկրի 9 համարի նոր խաղացողին, ու Բրազիլիայի ներկայիս մարզիչ Մանո Մենեզեշը Պատոյին համարեց 2-րդ Ռոնալդո, որը Պատոյի սիրած կուռքն է։

2009 թվականին Պատոյին շնորհել են " Ոսկե Տղա" մրցանակ և մինչև 21 տարեկանների աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

Իսկ 2009/2010 մրցաշրջանում խաղացողի համար վատ ժամանակ սկսվեց, որովհետև նա հաճախ է վնասվածք ստանում, իսկ առանց նրա Միլանը այդքան էլ հաջող չէր խաղում, և այդ սեզոնում մասնակցելով 23 խաղի խփելով 12 գնդակ։

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Միլանը մրցելով Մադրիդի Ռեալի դեմ առաջին խաղակեսում կարծես ջախջախվել էր, իսկ 2-րդ խաղակեսից առաջ Միլանի մարզիչ Լեոնարդոն (այժմ՝ ՊՍԺ-ի գլխավոր տնօրենն է) բոլորին ասեց, որ չպետք է հանձնվել այդ խաղին, քանի որ շատ լավ հնարավորություն կա հաղթել հակառակորդին։ Այդպես էլ եղավ Պատոն էլ այդ խաղում իրեն լիարժեք դրսևորելով դարձավ դուբլի հեղինակ, որը Միլանը հաղթեց 3։ 2 հաշվով։

Այդ տարիներին Պատոն նորից վնասվածքներ է ստանում, և չի կարողանում լիովին ապաքինվել, սկսեց բաց թողնել մինչև մրցաշրջանի ավարտը։ Բայց փոխարենը ուրախալի լուր, քանի որ Պատոն շուտ վերականգնվեց և պատրաստվեց Միլանի ընկերական հանդիպումներին մասնակցել։

2010/2011 թվականներին Միլանը տրանսֆերների շուկայում ակտիվ է եղել և գնել է մի քանի ուժեղ խաղացողներին ինչպիսիք են Իբրահիմովիչը, Ռոբինյոն, Բոատենգը։ Հենց այդ մրցաշրջանից սկսած մինչև վերջ Միլանը պայքարեց Իտալիայի չեմպիոնի կոչման համար, որը նվաճելով 18-րդ տիտղոսը Պատոյի համար դարձավ ամենահիշարժան գեղեցիկ տոներից մեկը։

2010 թվականի հոկտեմբերի 30-ին Իտալիայի առաջնության 9-րդ տուրի Միլան - Յուվենտուս հանդիպումը Պատոյի համար դարձել է 100 խաղը, որը նա անցկացել է Միլանի կազմում։

2012 թվականին Ինձագին կարիերան ավարտելուց հետո Միլանում թողեց 9 համարը, իսկ Պատոն ցանկանալով փոխանակել համարը 9-ի հետ ոչ մի մերժում չստացավ ղեկավարների կողմից։ 2011-2012 թթ. կարելի է ասել, որ Պատոյի համար անհաջող տարի էր, վնասվածքները հետապնդում էին նրան, ինչի պատճառով դուրս է մնացել մարզիչ Ալլեգրիի ուշադրությունից։

2012-2013 թվականներիին նույնպես անհաջող էր նրա համար և նա գրեթե չուներ խաղային պրակտիկա և չնայած այդ ամենին նա անցկացնելով 7 խաղ խփեց 2 գոլ և 2-ն էլ Չեմպիոնների լիգայում։

2012-2013 թվականների հունվարին նա 15 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Կորինտիանս, այն պայմանով որ հաջորդ տրանսֆերից ստացված գումարի 40%-ը պետք է փոխանցվի Պատոյին։

Կորիթիանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 26-ին Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն Կորինթիանսը ձեռք բերեց Պատոյին 15 մլն. եվրոյով Միլանից և բոնուսներ։ Այսպիսով, 2013 թվականից սկսած Պատոն հանդես կգա իր հայրենի Բրազիլիայում, որտեղ նա սկսել է կարիերան։ Պատոն հենց առաջին խաղում էլ ցույց տվեց իր որակները և Պաուլինիոյի փոխանցումից հետո սուր անկյունից գրավեց դարպասը։ Ապշեցուցիչ էր նրա գոլը Պոնտե Պրետայի դարպասը, երբ նա ընդունելով գնդակը շրջանցեց միանգամից 4 թե 5 ֆուտբոլիստների այդ թվում նաև դարպասապահին գրավեց անպաշտպան դարպասը։ Հաջորդ մրցաշրջանում նա խփեց ընդհանուր առմամբ 11 գոլ, որոնցից մեկը հավաքականում։

Սան Պաոլոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-2014 թվականի ձմեռային տրանֆերային պատուհանի ժամանակսան Սան Պաոլոն վարձեց Պատոյին հակառակ կողմ ուղարկելով Ժադսոնին։ Բանն այն է, որ Կորինտիանսի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսը չէր ցանկանում թիմում տեսնել Պատոյին և հետաքրքրվաց էր Ժադսոնով։ Այն նույն Մենեզեսը, որի մարզած հավաքականում Պատոն միշտ հայտնվում էր մեկնարկային կազմում։ Պատոն Սան Պաուլոյում իր գոլերի հաշիվը բացեց 2014 թվականի Ապրիլի 10-ին։ Պատոն հավաքական չհրավիրվեց աշխարհի առաջնությանը, իսկ Բրազիլիայի հավաքականը խայտառակ պարտություն կրեց (7-1) կիսաեզրափակիչում Գերմանիայի ընտրանուց, իսկ ահա 3-րդ տեղի համար պայքարում 3-0 հաշվով պարտվեց Հոլանդիայի հավաքականին։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Պատոյով հետաքրքրված էին շատ ակումբներ։ Օրինակ՝ Միլանը, Յուվենտուսը, Ինտերը, Շալկե 04-ը, Գալաթասարայը, Ռոման, Բեշիքթաշը, Սամպդորիան, Արսենալը և Տոտենհեմը։ Բայց Պատոն հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ Սան Պաուլոյից։ Պատոն գավաթի խաղարկությունում իր գոլով Սան Պաուլոյին հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց, բացի այդ Պատոն այդ խաղում Զինեդին Զիդանի անվան հնարքով ձերբազատվեց 2 ֆուտբոլիստներից և ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ։

2015ին Պատոն ապացուցեց, որ դեռ համարվում է բարձրակարգ ֆուտբոլիստ բոլոր մրցաշարերում խփելով 26 գոլ նա գրանցեց անձնական ռեկորդ։ Դրանում իր մեծ դերն ուներ Խուան Օսորիոն (ՍՊ-ի մարզիչը) ով Պատոյին տեղափոխեց ձախ եզր։

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-ի հունվարին Պատոն վարձավճարով տեղափոխվեց Չելսի։ Անցկացնելով ընդամենը 2 խաղ խփեց 1 գոլ և տվեց 1 գոլային, սակայն ինչպես նա նշեց այդ տեղափոխությունը հնարավորություն տվեց նրան նորից ապացուցել բոլորին, որ նա կարող է խաղալ եվրոպական ուժեղ թիմում ։

Վիլյառեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռանը Պատոն տեղափոխվեց Վիլյառեալ։ Կրկին դառնալով գոլի հեղինակ իր դեբյուտի խաղում։ Պատոն Իսպանիայում ունեցավ գերազանց խաղեր, օրինակ՝ Գրանադայի դեմ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև դարձավ տուրի լավագույն ֆուտբոլիստ։ Ձմռանը շշուկներ կային, որ Պատոն կտեղափոխվի Ռոմա, սակայն նա հերքեց այդ շշուկները, փոխարենը տեղափոխվելով Չինական Տիանզին Ցյուանցզյան 18 մլն Եվրոյի դիմաց։

Տիանզին Ցյուանցզյան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին Պատոն տեղափոխվեց Չինական Տիանզին Ցյուանցզյան, որտեղ այդ ժամանակ խաղում էր նաև բելգիացի Ակսել Վիտցելը

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատոն 2009 թվականի հուլիսի 7-ին ամուսնացել է բրազիլացի դերասանուհի Ստեֆանիա Բրիտոյի հետ, որի արարողությունը տեղի ունեցավ Կոպակաբանայի պալատում։ 1 տարի չանցած Պատոն բաժանվեց իր կնոջից և դրանից հետո նա սկսեց ընկերություն անել Դեբորա Լիրայի հետ (Միսս Բրազիլիայի 2010 հաղթող), ապա Իտալիայի նախկին վարչապետ և Միլանի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի դստեր Բարբարա Բեռլուսկոնիի հետ, որը Պատոյից 5 տարով մեծ է և 2 երեխաների մայր է։2015-ից նա հանդիպում է Բրազիլական դերասանուհի Ֆիորելլա Մաթեյսի հետ։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնասիոնալ - 2006 թ Լիբերտադորեսի գավաթակիր, ԱԱԱ հաղթող, Բրազիլիայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Միլան - 2011 թ Իտալիայի չեմպիոն Բրազիլիայի հավաքական - 2007 թ ՌեԿոպայի հաղթող, Հարավամերիկայի մինչև 20 տարեկանների հաղթող, 2008 թ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ 2012 թ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թ - երիտասարդների լավագույն ռմբարկու, լավագույն երիտասարդ խաղացող

2006 թ - Աշխարհի ակումբային առաջնության հաղթող

2006 թ - Ռեկոպայի հաղթող

2007 թ - Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների չեմպիոն

2009 թ - Մինչև 21 տարեկանների լավագույն աշխարհի ֆուտբոլիստ "ՈՍԿԵ ՏՂԱ" մրցանակակիր։

2009 թ - Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

2009 թ - Կոնֆեդերացիայի գավաթի հաղթող

2011 թ - Իտալիայի չեմպիոն

2011 թ - Իտալիայի սուպերգավաթակիր

2012 թ - Օլիմպիադայի արծաթե գավաթակիր

2012 թ - Իտալական Սերիա Ա-ի վատագույն ֆուտբոլիստ

2013 թ - Բրազիլիայի Պաուլիստայի հաղթող

Ելույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹՎԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ ԽԱՂԵՐ ԳՈԼԵՐ
2006 Ինտերնացիոնալ 3 2
2007 Ինտերնացիոնալ 24 12
2007-2008 Միլան 20 9
2008-2009 Միլան 42 18
2009-2010 Միլան 30 14
2010-2011 Միլան 33 16
2011-2012 Միլան 18 4
2012-2013 Միլան 7 2
2013 Կորինտիանս 57 17
2014 Կորինտիանս 4 0
2014 Սան Պաուլո 39 12
2015 Սան Պաուլո 59 26
2015-2016 Չելսի 2 1
2016-2017 Վիլյառեալ 26 6
2017 Ցյանզին Ցյունզան 10 5
373 147

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]