Էդերսոն Մորաես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդերսոն Մորաես
անգլ.՝ Ederson Santana de Moraes
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էդերսոն Սանտանա դե Մորաես
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1993(1993-08-17)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Օսասկո, Բրազիլիա
Հասակ 187 սմ
Քաշ 89 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 31
Պատանեկան կարիերա
2009-2011 Պորտուգալիա Բենֆիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2012 Պորտուգալիա Ռիբեյրաու 29 (-?)
2012-2015 Պորտուգալիա Ռիո Ավե 37 (-?)
2015-ներկա Պորտուգալիա Բենֆիկա 18 (-?)
2015-2017   Պորտուգալիա Բենֆիկա 4 (-?)
2017-այժմ Անգլիա Մանչեսթեր Սիթի 30 (-20)
Ազգային հավաքական
2014-ներկա Բրազիլիա Բրազիլիա Մ23 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 21, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 30, 2016

Էդերսոն Սանտանա դե Մորաես (անգլ.՝ Ederson Santana de Moraes, օգոստոսի 17, 1993, Օսասկո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս պորտուգալական «Բենֆիկայի» և Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդերսոնը սկսել է իր ֆուտբոլային կարիերան 2008 թվականին՝ բրազիլական «Սան Պաուլո» ֆուտբոլային ակումբի կազմում։ Թիմի ակադեմիայում հանդես է եկել 1 տարի, որից հետո տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա»։

Պորտուգալիայում 16 տարեկան հասակում Էդերսոնը տեղափոխվել է Երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ռիբեյրաու»։ Թիմի կազմում հանդես է եկել 1 տարի։

2012 թվականին Էդերսոնը տեղափոխվել է Պրիմեիրա լիգան ներկայացնող «Ռիո Ավե»։ 2012 թվականի ամռանը Էդերսոնը պաշտոնապես պայմանագիր է կնքել պորտուգալական ակումբի հետ։ Իսկ 2015 թվականին Էդերսոնը երկարաձգել է իր գործող պայմանագիրը մինչև 2019 թվականը։

«Բենֆիկա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 27-ին 500.000 եվրոյի դիմաց Էդերսոն Մորաեսը տեղափոխվել է «Բենֆիկա»[3]։ Նա թիմի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր և ըստ այդ պայմանագրի նրա հրաժարագինը կազմելու էր 45 միլիոն եվրո։ Էդերսոնը սկզբում հանդես է եկել թիմի երիտասարդական կազմում՝ մասնակցելով երկրորդ դիվիզիոնի հանդիպումներին։

Թիմի հիմնական կազմում Էդերսոնը իր դեբյուտը նշել է 2016 թվականի մարտի 5-ին՝ «Սպորտինգի» դեմ խաղում[4]։ Այդ խաղում «Բենֆիկան» հաղթել է 1-0 հաշվով, և բարձրացել է Պրիմեիրա Լիգայի 1-ին հորիզոնական։ 5 օր անց Էդերսոնը մասնակցել է Պորտուգալիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչին, որը կայացել է «Մարիտիմո»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է «Բենֆիկայի» հաղթանակով՝ 6-2 հաշվով։

2015-2016 մրցաշրջանում նա նաև 3 հանդիպում անցկացրել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում, որտեղ «Բենֆիկան» հասել է մինչև 1/4 եզրափակիչ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Էդերսոնը Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Տուլոնի մրցաշարի հաղթող։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
«Ռիբեյրաու» 2011/12 Սեգունդա Լիգա 29 0 1 0 30 0
Ռիո Ավե 2012/13 Պրիմեիրա Լիգա 2 0 2 0 3 0 7 0
Պրիմեիրա Լիգա 18 0 7 0 3 0 28 0
Պրիմեիրա Լիգա 17 0 5 0 2 0 4 0 28 0
Արդյունք 37 0 14 0 2 0 10 0 63 0
Բենֆիկա B 2015/16 Սեգունդա Լիգա 4 0 4 0
Բենֆիկա 2015/16 Պրիմեիրա Լիգա 10 0 0 0 3 0 5 0 18 0
2016/17 10 0 2 0 5 0 2 0 19 0
Արդյունք 20 0 2 0 8 0 7 0 37 0
Կարիերայի արդյունք 90 0 17 0 10 0 17 0 134 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորտուգալիայի չեմպիոն - 2015/16
  • Պորտուգալիայի լիգայի գավաթակիր - 2015/16
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2016

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուլոնի մրցաշարի հաղթող - 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Ruela, João (2015 թ․ հունիսի 27). «Conheça os 10 novos reforços do Benfica» [Meet the 10 new Benfica players] (Portuguese). Diário de Notícias. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Спортинг Лиссабон VS. Бенфика Лиссабон 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդերսոն Մորաես» հոդվածին։