Դիեգո Մարադոնա
| Դիեգո Մարադոնա | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Դիեգո Արմանդո Մարադոնա | |
| Ծննդյան թիվ | հոկտեմբերի 30, 1960 | |
| Ծննդյան քաղաք և երկիր | Լանուս, |
|
| Հասակ | 1.67 սմ | |
| Դիրք | Կիսապաշտպան, Հարձակվող | |
| Պատանեկան կարիերա | ||
| 1970-1976 | Արգենտինոս Ջունիորս | |
| Մասնագիտական կարիերա1 | ||
| Տարի | Ակումբ | Խաղ (Գոլ) |
| 1976–1981 1981–1982 1982–1984 1984–1991 1992–1993 1993 1995–1997 |
166 (116) 42 (28) 36 (22) 188 (81) 26 (5) 5 (0) 30 (7) |
|
| Ազգային հավաքական | ||
| 1977-1994 | Արգենտինա | 91 (34) |
| Մարզչական կարիերա | ||
| 1994 1995 2008-2010 2011-ներկա |
Մանդիյու Ռասինգ Ավելյանեդա Արգենտինա Ալ-Վասլ |
|
|
1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են |
||
Դիեգո Արմանդո Մարադոնա (իսպ.՝ Diego Armando Maradona; 1960թ. հոկտեմբերի 30, Լանուս, Բուենոս-Այրես նահանգ), արգենտինացի ֆուտբոլիստ, նրա խաղը աչքի է ընկել արտակարգ տեխնիկայով և ստանդարտ դրությունների հիանալի կատարմամբ:
Ծնվել է 1960 թ. հոկտեմբերի 30-ին, Լանուսում: Մարադոննայի ընտանիքն ապրում էր Վիլյա Ֆիորիտո շրջանում, որը քաղաքի ամենաաղքատ բնակավայրն էր համարվում: Մանկուց զբաղվել է ֆուտբոլով` 10 տարեկանում հայտնվելով Արգենտինոս «Խունիորս» երիտասարդական թիմում: Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց հագել է Արգենտիանայի ազգային երիտասարդական հավաքականի մարզաշապիկը: 1978 թ. Մարադոնային վերջին պահին հանում են ազգային թիմից, որը Սեսար Մենոտիի գլխավորությամբ դառնում է աշխարհի չեմպիոն: Մարադոնան հավաքականի կազմում մասնակցել է 1979 թ. երիտասարդական արաջնությանը` նվաճելով ոսկե մեդալ:
1981 թվականին տեղափոխվել է «Բոկա Խունիորս» թիմ: 1982 թ. Մարադոնան ազգային հավաքականի կազմում մասնակցել է Իսպանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը: 21-ամյա արգենտինացին երկու անգամ գրավել է Հունգարիայի հավաքականի դարպասը, սակայն նրա թիմը չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը: 1986 թ. Մեքսիկայում Արգենտինայի հավաքականը նվաճել է ոսկե մեդալները, իսկ Մարադոնային շատերը սկսել են համարել աշխարհի լավագույն խաղացող: Մրցաշարում Դիեգոն խփել է 5 գնդակ, որոնցից մեկը հետագայում ճանաչվել է աշխարհի արաջնությունների պատմության մեջ լավագույնը: Այդ գոլը Մարադոննան խփել է անգլիացիների հետ 1/4 եզրափակիչ խաղում, շրջանցելով մրցակցի 5 ֆուտբոլիստի և դարպասապահ Պիտեր Շիլտոնին: Դրանից 3 րոպե առաջ Մարադոնան գոլ էր խփել ձեռքով, որը սակայն մրցավարի կողմից հաշվվել էր: Խաղից հետո կայացած մամլո-ասուլիսի ժամանակ Մարադոնան հայտարարեց, որ այդ վիճելի գոլը խփել է «մասամբ իր գլխով, և մասամբ էլ Աստծո ձեռամբ»[1]:
1982 թ. Մարադոնան տեղափոխվել է Եվրոպա: Երկու տարի հանդես գալով «Բարսելոնայի» կազմում` Մարադոնան 1984 թ. տեղափոխվում է Իտալական «Նապոլի»: 1986-87 թթ. մրցաշրջանում նեապոլցիները դառնում են Իտալիայի չեմպիոն և երկրի գավաթակիր: 1989-90 թթ. մրցաշրջանում նրանք նորից հաջողութլան են հասնում ազգային առաջնությունում: 1989 թ. «Նապոլին» նվաճում է ՈւԵՖԱ-ի գավաթը` եզրափակչում հաղթելով «Շտուտգարտին»:
Աշխարհի 1990 թ. առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս Մարադոնան, 0-1 հաշվով զիջել է ԳՖՀ-ի հավաքականին:
Որոշ ժամանակ խաղալով «Սևիլիայում»` Մարադոննան 1993 թ. տեխափողվել է հայրենիք: 1994 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Մարադոնան 15 ամսով որակազրկման է ենթարկվում, քանի որ նրա արյան մեջ հայտնաբերվեցին թմրադեղեր, որոնք ժամանակավորապես բարձրացնում են կենսագործունեությունը (դոպինգ): Առանց Մարադոնայի Արգենտինայի հավաքականը պարտվում է խմբային խաղերը և դուրս մնում մրցաշարից: Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան անցկացրել է 91 խաղ և խփել 34 գոլ: Երեք տարի անց` 1997 թ. ֆուտբոլիստն ընդհանրապես հեռանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլից: 2008 թ.-ին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը: Աշխարհի 2010 թ.-ի առաջնությունում նրա սաները 1/4 եզրափակիչում պարտվել են գերմանացիներին և դուրս մնացել հետագա պայքարից: Մրցաշարի ավարտից որոշ ժամանակ անց Դիեգո Մարադոնային հեռացնում են զբաղեցրած պաշտոնից:
Դիեգո Մարադոնան իր երկրպագուների կողմից ստացել է «ոսկե տղա» մականունը:
Բովանդակություն |
Նվաճումները [խմբագրել]
Թիմային [խմբագրել]
- «Բոկա Ջունիորս»
- Արգենտինայի չեմպիոն - 1981
- «Բարսելոնա»
- Իսպանիայի գավաթ -1983
- Իսպանիայի լիգայի գավաթ - 1983
- Իսպանիայի սուպերգավաթ - 1984
- «Նապոլի»
- Իտալիայի չեմպիոն -1987, 1990
- Իտալիայի գավաթ - 1987
- ՈւԵՖԱ-յի գավաթ - 1988-1989
- Իտալիայի սուպերգավաթ - 1990
- Արգենտինայի հավաքական
- Աշխարհի չեմպիոն (մինչև 20 տարեկան), 1979
- Աշխարհի չեմպիոն - 1986
- Աշխարհի առաջնության արծաթե մրցանակ - 1990
- Արտեմիո Ֆրանկիի գավաթ - 1993
Անձնական [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Maradona: I hold my hands up Wells, Tom; The Sun; Accessed 29-01-08