Մարկո Պոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Marco Polo portrait.jpg

Մարկո Պոլո (իտալերեն՝ Marco Polo; 1254թ. սեպտեմբերի 15, Վենետիկ1324թ. հունվարի 8, Վենետիկ) — իտալացի վաճառական և ճանապարհորդ, որը ներկայացրել է Ասիայի երկրներով իր ճանապարհորդությունների պատմությունը շուրջ 1300թ. իր կողմից շարադրած «Աշխարհի բազմազանության մասին» (ֆրանսերեն` Livres des merveilles du monde) գրքում: Չնայած երկում ներկայացված տեղեկությունների նկատմաբ առկա որոշ անվստահությանը, որը առաջ է եկել դրա լույս ընծայումից քիչ անց և շարունակվում է առ այսօր, ներկայումս այն մասնագետների մեծամասնության կողմից ճանաչվում է որպես արժեքավոր աղբյուր 13-րդ դարի երկրորդ կեսի Պարսկաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի և այլ երկրների աշխարհագրության, ազգագրության, պատմության ուսումնասիրության համար: Մարկո Պոլոյի երկը բացառիկ տեղեկություններ է պարունակում նաև Կիլիկյան Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ: Գիրքը նշանակալի ազդեցություն է ունեցել XIV—XVIդդ. ծովագնացների, քարտեզագրողների և գրողների վրա: Մասնավորապես, այն եղել է Քրիստոփոր կոլումբոսի սեղանի գիրքը` նրա Հնդկաստան որոնման ճանապարհորդության ընթացքում:

Մարկո Պոլոյի ճանապարհորդությունների քարտեզը
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով