Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Մեացցա կամ Սան Սիրո
Ամբողջական անվանում Ջուզեպպե Մեացցայի անվան
Սան Սիրո մարզադաշտ
Տեղագրություն 45° հս. լ. 9° ավ. ե. / 45.47808° հս. լ. 9.124° աե. ե.45° հս. լ. 9° ավ. ե. / 45.47808° հս. լ. 9.124° աե. ե.
Հիմնադրված 1925
Կառուցված 1925
Բացված 1926, սեպտեմբերի 19
Կառուցման գին ₤5,000,000 (1926),
₤5,100,000 (1939),
$60,000,000 (1989)
Տարողություն 80 074
Տնային թիմ Ինտեր Միլան, Միլան ՖԱ
Դաշտի չափսեր 105x68 մ
Ջուզեպպե Մեացցա կամ Սան Սիրո ստադիոնը Վիքիպահեստում

Ջուզեպպե Մեացցա կամ Սան Սիրո մարզադաշտը (իտալ.՝ Stadio Giuseppe Meazza կամ իտալ.՝ Stadio San Siro), ֆուտբոլային մարզադաշտ Իտալիայի Միլան քաղաքում։ «Ինտեր Միլան» և «Միլան» ֆուտբոլային ակումբների տնային մարզադաշտն է, կոչվել է իտալացի նշանավոր ֆուտբոլիստ Ջուզեպպե Մեացցայի պատվին։ «Սան Սիրո» կոչում են «Միլանի» երկրպագուները, իսկ «Ինտերի» երկրպագուները մարզադաշտը կոչում են «Ջուզեպպե Մեացցա» քանի որ Ջուզեպպե Մեացցան եղել է Միլանի Ինտերի նախկին խաղացող։

Տեղավորում է մոտ 80 000 հանդիսատես, կառուցվել է 1925 թվականին։

Այժմ մարզադաշտի տարածքում գտնվում է նաև ձիարշավարանը (արևելյան տրիբունայի հետևում)։ Բացի ֆուտբոլային խաղերից, Սան-Սիրոյում անց են կացվում նաև համաշխարհային մասշտաբի համերգային ծրագրեր։ Մասնավորապես, այստեղ ելույթ են ունեցել էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2, The Rolling Stones, Depeche Mode և այլ խմբեր[1]։

Լուսանկարներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]