Ռեալ Մադրիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մադրիդի Ռեալից)
Ռեալ Մադրիդ
Ամբողջական անուն Real Madrid Club de Fútbol
Մականուն(ներ) "Los Vikingos "(Վիկինգներ)
"Los Blancos" (Ճերմակներ)
"Los Merengues" (Սերուցքայիններ)
Գույներ Սև-ճերմակ
Հիմնադրում մարտի 6, 1902
Երկիր  Իսպանիա
Մարզադաշտ Սանտիագո Բերնաբեու
Տարողունակություն 81 044
Նախագահ Իսպանիա Ֆլորենտինո Պերես
Մարզիչ Իտալիա Կառլո Անչելոտտի
Ավագ Իսպանիա Նաչո Ֆերնանդես
Կայք
Լիգա Լա Լիգա
2021-22 Գործող չեմպիոն Չեմպիոն
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Ռեալ Մադրիդ ՖԱ, (իսպաներեն reˈal maˈðɾið ˈkluβ ðe ˈfuðβol), անվանում են նաև պարզապես Ռեալ Մադրիդ, իսպանական ֆուտբոլային ակումբ է Մադրիդում։

Ստեղծվել է 1902թ. մարտի 6ին և ստեղծման օրվանից ի վեր խաղացողները կրում են սպիտակ համազգեստ։ Real բառը առաջացել է իտալերեն royal բառից, որը նշանակում է արքայական։ Այն ակումբին շնորհվել է Ալֆոնսո XIII թագավորի կողմից։ Թիմը իր տնային հանդպումներն անց է կացրել «Սանտյագո Բեռնաբու» մարզադաշտում։ Ի տարբերություն Եվրոպական թիմերի Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները ղեկավարում էին ակումբը։

2019թ. ակումբի արժեքը գնահատվում էր 3,8 միլիարդ եվրո և աշխարհի ամենաբարձր վարձատրվող թիմն էր (զբաղեցնում էր 2րդ հորիզոնականը)։ Ամենաշատ երկրպագվող ակումբներից էր։ Ռեալ Մադրիդը Բիլբաբո Աթլետիկի և Բարսելոնայի հետ Լա Լիգայի 3 հիմնադիրներից էր։

Մինչ այժմ թիմը նվաճել է 4 միլիարդ դոլարի գավաթներ և առաջնություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ (1897-1945)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Մադրիդի կազմը 1905-ին

1897 թվականին ստեղծվեց Արքայական ֆուտբոլային ակումբը՝ դառնալով մադրիդյան ակումբի հիմքը։ Սակայն ակումբի ստեղծման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1902 թվականի մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը։ Երեք տարի հետո 1905 թվականին, Մադրիդ ՖԱ-ն նվաճեց իր առաջին տիտղոսը՝ հաղթելով Աթլետիկ Բիլբաոյին Իսպանիայի գավաթի եզրափակչում։ 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է Ռեալ։ Այստեղից է գալիս ակումբի անվանումը՝ Ռեալ Մադրիդ։

Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել, և արդեն 1903-ին Ռեալը դուրս է գալիս Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվում է Ատլետիկ Բիլբաոյին։ Մի քանի տարի անց հեղինակավոր այդ մրցանակը երկար տարիներ իր տեղը գտավ մադրիդյան ակումբում։ 1905 - 1908 թթ. Ռեալը չորս տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց Գավաթում։ Իսկ երկրի առաջնությունում, որն առաջին անգամ անցկացվեց 1928 թվականին, թիմը երկու տարի անընդմեջ՝ 1932 և 1933 թվականներին, հաղթեց Պրիմերիայում։

1950-ից 1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալի վերելքը կարելի է համարել 1950-ական թվականները։ 1950-ական թվականների կեսերին Եվրոպայում որոշեցին ստեղծել աշխարհամասի ֆուտբոլի ֆեդերացիա, որը կկարգավորեր ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով առաջնություններ։ Եվ հենց Ռեալը դարձավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի անդրանիկ խաղարկության հաղթողը 1954-55 թթ. մրցաշրջանում։ Այդ ժամանակից սկսած թիմը 5 տարի շարունակ հաղթող ճանաչվեց հեղինակավոր այդ առաջնությունում։ Եվրոպական հաջողություններին զուգընթաց՝ ակումբը նաև անպարտելի էր Իսպանիայի ներքին առաջնությունում,1954-ից մինչև 1969 թթ-ը նրանք 12 անգամ չեմպիոն ճանաչվեցին երկրում։ Ռեալը 15 տարի անընդմեջ իրավունք ստացավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում։ Առաջին անգամը, երբ նրանց չհաջողվեց մասնակցել Լիգային, եղավ 1970 թ-ին։ Ռեալի անպարտելի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Եվրոպայի լավագույն խաղացողները՝ Ալֆրեդո դի Ստեֆանո (Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը 1957, 1959), ֆրանսիացի Ռայմոն Կոպան (1958 թվականի Ոսկե գնդակի դափնեկիր), հունգար Ֆերենց Պուշկաշը (1960 թվականի երկրորդ տեղ զբաղեցրած Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ), Ֆրանսիսկո Հենտոն։ 1960-ական թվականներին թիմ տեղափոխվեցին Խոսե Սանտամարիան, Ամանսիոն, Պիրին։ Երբ այս լեգենդար խաղացողները ավարտեցին իրենց կարիերան, Ռեալը կամաց-կամաց սկսեց զիջել իր դերքերը Եվրոպական ասպարեզում։

1980-1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ վերելքին ակումբի երկրպագուներին պահանջվեց սպասել 20 տարի, երբ գլխավորությամբ Էմիլիո Բուտրագենիոյի թիմ եկան Միչելը, Ուգո Սանչեսը, Մանոլո Սանչեսը, Մարտին Վասկեսը և Միգել Պարդեսան։ Նրանք հաղթեցին անընդմեջ ՈՒԵՖԱ-ի գավաթը (1984-ից 1986 թվականներ) և 5 անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն։ Չեմպիոնների Լիգայում 7-րդ հաղթանակի հիմքը դրեց իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոն, ով ակումբ հրավիրեց Ռոբերտո Կառլոսին, Զեեդորֆին, Միյատովիչին, Շուկերին, Պանուչիին։ Այս խաղացոցները Ռաուլի, Ֆեռնանդո Իեռոյի, Ֆեռնանդո Ռեդոնդոյի, Կանիսարեսի հետ միասին կազմեցին թիմի կորիզը և արդեն նոր մարզչի՝ գերմանացի Յուպ Հայնկեսի գլխավորությամբ 1997-1998 մրցաշրջանում հաղթող ճանաչվեցին ՈՒԵՖԱՉեմպիոնների Լիգայում։ Սակայն Պրիմերայում այդ տարի թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում, և Հայնկեսը հրաժարական տվեց։ Նրան փոխարինեց հոլանդացի Գուս Հիդինգը։ Հոլանդացին երկար ժամանակ չմարզեց Արքայական ակումբը, նա Մադրիդում մնաց մինչև 1999 թվականի փետրվար ամիսը։

Լոս Գալակտիկոսը և Ռամոն Կալդերոնի նախագահ դառնալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդինգի հեռանալուց հետո թիմն սկսեց մարզել ուելսցի մասնագետ Ջոն Թոշակը, ում հեռացրին ակումբից այդ տարվա նոյեմբերին։ Թիմը վստահեցին իսպանացի Վիսենտե Դել Բոսկեին, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Ռեալում։ Դել Բոսկեն Իսպանիայի առաջնությունում այդքան էլ հաջողություններ չունեցավ, 8-րդ հորիզոնականից թիմը բարձրացավ 5-րդ հորիզոնականը։ Սակայն Արքայական ակումբին բերեց իր թվով 8-րդ չեմպիոնությունը Չեմպիոնների Լիգայում։ Ակումբի նոր նախագահ ընտրվեց Ֆլորենտինո Պերեսը, ով որոշեց ակումբում հավաքել ֆուտբոլային «Աստղերի»։ Առաջին ձեռք բերումը եղավ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, ով թիմ տեղափոխվեց Ռեալի դարավոր մրցակից Բարսելոնայից, ռեկորդային 71 միլիոն եվրոյով։ Մեկ տարի անց ակումբ եկավ ֆրանսիացի Զինեդին Զիդանը, էլ ավելի մեծ տրանսֆերային գումարով՝ 75 միլիոն եվրոյով։ Եվս մեկ տարի անց Մադրիդ եկան Ռոնալդոն, 2003 թվականի ամռանը Բեքհեմը, 2004 թ-ին՝ Օուենը։ Այդպիսով 2004/05 թթ մրցաշրջանում միևնույն ակումբում խաղում էին միանգամից 4 ֆուտբոլիստներ, ովքեր «Ոսկե գնդակի» դափնեկիրներ էին՝ Ռոնալդո (1997 և 2002 Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ), Զինեդին Զիդան (1998), Լուիշ Ֆիգու (2000), Մայքլ Օուեն (2001 թ.)։ «Աստղերի» այդ բույլը սկսեցին անվանել «Գալակտիկոս»։ Պերեսի 5 տարի ղեկավարելու ժամանակահատվածում Արքայական ակումբը երկու անգամ հաղթող ճանաչվեց Պրիմերայում և մեկ անգամ Չեմպիոնների Լիգայում։

Ռեալ Մադրիդի խաղացողները տոնում են իրենց հաղթանակը 2008 թ. Իսպանիայի սուպերգավաթում Վալենսիայի դեմ:

Ֆլորենտինո Պերեսի հեռանալուց հետո ակումբի նոր նախագահ ընտրվեց Ռամոն Կալդերոնը։ Նոր ղեկավարի գործելաոճը տարբերվում էր նախորդից։ Նա թիմ հրավիրեց Պրեդրագ Միատովիչին, որն էլ նշանակվեց սպորտային տնօրեն, նա մնաց մինչև 2009 թվականը։ Կալդերոնի նպատակը չէր հավաքել ակումբում աստղերի, չնայած իր նախընտրական քարոզարշավում խոստանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուին, ինչը նրա մոտ չստացվեց։ Սակայն թիմը հաղթեց 2007 թվականին Լա Լիգան։ Իսկ 2008 -ին արքայական ակումբը հաղթեց Իսպանիայի սուպերգավաթը։ Կալդերոնի ղեկավարման տարիներին ակումբից հեռացան Ռոբերտո Կառլոսը, Բեքհեմը, Ռոբինիոն, Ռոնալդոն։ 2009-ին նա հրաժարական տվեց, կապված մեծ աղմուկ հանած 2006-ի ընտրությունների կեղծելու մեջ։ Նրա 4 տարիների ղեկավարման ընթացքում Ռեալը երկու անգամ չեմպիոն դարձավ Իսպանիայում։

Պերեսի երկրորդ և Մոուրինյոյի ժամանակներ (2009-2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիշտիանու Ռոնալդուն

2009հունիսի 1-ին Պերեսը նորից ստանձնեց ակումբի նախագահի պաշտոնը, ի դեպ՝ առանց քվեարկության, քանի որ նրա բոլոր մրցակիցները հանեցին իրենց թեկնածությունը ընտրություններում[1][2]։ Նա սկսեց նոր «Գալակտիկոսի» ստեղծումը։ Նրա առաջին քայլը՝ Զինեդին Զիդանին իրեն խորհրդականի պաշտոնում նշանակելը եղավ։ Հունիսի 9-ին երկար բանակցություններից հետո Պերեսը ձեռք բերեց իտալական «Միլանից» բրազիլացի կիսապաշտպան Կակային 68 միլիոն եվրոյով[3], իսկ հետո գնեց մեկ այլ ոսկե գնդակի դափնեկրի՝ Կրիշտիանու Ռոնալդույին Մանչեսթեր Յունայթեդից ռեկորդային £80 միլիոնով։ Պայմանագիրը նախատեսված էր 6 տարի ժամկետով։ Հետո եկան Ռաուլ Ալբիոլը («Վալենսիայից» 15 միլիոն եվրո), Արբելոան և Ալոնսոն (երկուսն էլ «Լիվերպուլից», համապատասխանաբար 4 և 30 միլիոն եվրո), Բենզեման (Լիոնից 35 միլիոն եվրո)։ Չնայած այդ ձեռքբերումներին՝ ակումբը այդպես էլ չկարողացավ ոչ մի լուրջ մրցանակ նվաճել։ 2009-10 մրցաշրջանում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը՝ առաջ թողնելով «Բարսելոնային», այն դեպքում, երբ Սուպերկլասիկոյի երկու հանդիպումներում էլ նրանք պարտվեցին «Բարսային»։ Չեմպիոնների Լիգայում նույնպես անհաջող հանդես եկան և 1/8 եզրափակիչիից ստիպված եղան հրաժեշտ տալ առաջնությանը։ Իսկ Իսպանիայի գավաթում նրանք արդեն իսկ առաջին տուրում պարտվեցին երկրի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկորիկոնին»։

Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մանուել Պելեգրինին և նշանակվեց նոր մարզիչ՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն[4][5]։ Նոր սկսվող մրցաշրջանից առաջ Պերեսը իր նախորդ ձեռքբերումների համեմատ ավելի համեստ գտնվեց, նա տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսեց 70 միլիոն եվրո և թիմ տեղափոխվեցին փորձառու պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կառվալյուն, իսպանացիներ Պեդրո Լեոնը և Սերխիո Կանալեսը, գերմանացիներ Մեսուտ Օզիլը և Սամի Խեդիրան, արգենտինացի Անխել Դի Մարիան։ Սակայն ակումբից հեռացավ վերջին 20 տարիների խորհրդանիշ Ռաուլ Գոնսալեսը, ով տեղափոխվեց գերմանական «Շալկե-04»։

Լա Լիգայի 2011-12 մրցաշրջանում Ռեալ Մադրիդը հաղթեց լիգան՝ 32-րդ անգամ նվաճելով տիտղոսը և դառնալով ռեկորդակիր Լա Լիգայի բոլոր ժամանակների պատմության մեջ՝ մրցաշրջանը ավարտելով ռեկորդային 100 միավորով, խփեց ռեկորդային 121 գոլ և խփած բաց թողած գոլերով ստացավ +89 ցուցանիշը, և ևս մեկ ռեկորդ 16 անգամ հյուրընկալվելիս հաղթանակ և ընդհանուր 32 հաղթանակ Լա Լիգայում[6]։ Նույն մրցաշրջանում, Կրիշտիանու Ռոնալդուն անցավ 100 գոլի սահմանը իսպանական լիգաներում[7][8]։ Իսկ երբ Ռոնալդուն անցավ 101 գոլի սահմանները՝ 92 խաղում, նա անցավ լեգենդար Ֆերենց Պուշկաշի արդյունքը, որը սահմանել էր 100 գոլ 105 խաղում։ 2012-2013 խաղաշրջանում թիմին են միացել Մայքլ Էսսիենն ու Լուկա Մոդրիչը։ Լուկա Մոդրիչը Ռեալ է տեղափոխվել Տոտենհեմից, տրանսֆերի արժեքը կազմում է մոտ 40 միլիոն եվրո, իսկ Մայքլ Էսսիենը վարձավճարով տեղափոխվել է Լոնդոնի Չելսիից։ Սակայն դա էլ չօգնեց, որպեսզի նվաճեն երկրի չեմպիոնական տիտղոսը, բայց կարողացան հաղթել Սուպերգավաթը։ Իսկ Իսպանիայի գավաթում մեկ քայլ էր բաժանում գավաթը նվաճելուց, սակայն ավելացրած ժամանակում պարտվեցին Ատլետիկո Մադրիդին 2-1 հաշվով (վերջին անգամ Ատլետները Ռեալին հաղթել էին 14-տարի առաջ), Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր մրցաշրջանի վերջում Մոուրինյոյի հրաժարակնի մասին[9][10]։ Մոուրինյոն վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի Չելսի ակումբ, այդ թիմը մարզել էր նաև 2004-ից 2007 թվականներին։

Անչելոտտիի ժամանակներ (2013-2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 25-ին, Կառլո Անչելոտտին դարձավ Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Մոուրինյոյին և կնքելով երեք տարվա պայմանագիր[11][12]։ Օրեր անց նա Ռեալում առաջին մամլո ասուլիսում նշեց, որ Զինեդին Զիդանը և Փոլ Կլեմենտը պետք է լինեն նրա օգնականները[13] Նույն տարում Ռեալն իրականացրեց մի քանի կարևոր տրանսֆերներ։ Նախ, թիմին միացավ Տոտենհեմի առաջատար Գարեթ Բեյլը, ռեկորդային՝ 100 միլիոն € գումարի դիմաց, այնուհետև թիմից հեռացավ Մեզութ Օզիլը՝ 47 միլիոն € դիմաց տեղափոխվելով Արսենալ,2014 թվականին թիմից հեռացան Անխել դի Մարիան (59.7միլիոն ֆունտ) և Խավի Ալոնսոն (10.000.000 եվրո) ։ Անչելոտին միանգամից կարողացավ դրականորեն փոխել թիմի խաղը, որի արդյունքը եղան մրցաշրջանի ավարտին նվաճված երկու գավաթները։ Չնայած այն բանին, որ 2013-14 մրցաշրջանում թիմը Լա Լիգայում զբաղեցրեց 3-րդ տեղը, այնուամենայնիվ նախքան այդ կարողացել էր դառնալ Իսպանիայի գավաթակիր՝ եզրափակչում Գարեթ Բեյլի հաղթական գոլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթելով Բարսելոնային։ 2014 թվականի մայիսի 24-ին, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Ռեալը հանդիպեց Ատլետիկո Մադրիդի հետ և ավելացրած ժամանակով հաղթեց 4-1 հաշվով։ Շատ անհանգիստ խաղ էր 36-րդ րոպեին Դիեգո Գոդինը առաջ է մղում Ատլետիկո Մադրիդին:Մինչև 94-րդ րոպեն Մադրիդցիները չէին կարողանում գոլ խփել։94-րդ րոպեին Սերխիո Ռամոսը Լուկա Մոդրիչի անկյունայինից փոխանցումից հետո գրավեց Տիբո Կուրտուայի դարպասը։ ԵՎ դրանից հետո գոլի հեղինակ դարձան Մարսելոն, Գարեթ Բեյլը, և Կրիշտիանու Ռոնալդուն։ Այսպիսով, Մադրիդի Ռեալը 12 տարվա ընդմիջումից հետո կրկին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, որը իր համար տասներորդն էր (La Décima)։

Ռաֆայել Բենիտես[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլո Անչելոտտին չկարողացավ որևէ առաջնությունում հաղթել և այդ իսկ պատճառով նրան ազատեցին իր պաշտոնից։ Դոնի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակեցին Ռաֆայել Բենիտեսին:Այդ ժամանակ թմից հեռանում է Մադրիդի Սուրբը՝ Իկեր Կասիլյասը և պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն։ Բայց Բենիտեսը լավ տարբերակ չէր Ռեալ Մադրիդի համար։ Բենիտեսի գլխավորությամբ Ռեալ Մադրիդը չի կարողանում հաղթել Լա Լիգայի նորեկ Խիխոնի Սպորդինգին։ Ծանր պարտություն է կրում գլխավոր հակառակորդ Բարսելոնայից (4-0)։ Չեն կարողանում հաղթել նաև Ատլետիկո Մադրիդին, Վիլյառեալին, Վալենսիային և Սևիլյային։ ԵՎ 2016 թվականի Հունվարի 4-ին Բենիտեսին ազատում են իր գլխավորած պաշտոնից և Բենիտեսի փոխարեն որպես գլխավոր մարզիչ են նշանակում լեգենդար Զինեդին Զիդանին։

Զինեդին Զիդան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինեդին Զիդանը դարձավ Ռեալի մարզիչ 2016 թվականի հունվարի 5-ից։ Մի հետաքրքիր պատմական ակնարկ կա Զիդանի մասին։ Զիդանը Ռեալի կազմում որպես ֆուտբոլիստ՝ իր առաջին հանդիպումը անցկացրել էր Դեպորտիվոյի դեմ, որպես մարզիչ նույնպես Դեպորտիվոյի դեմ (5-0)։Որպես ֆուտբոլիստ Ռեալի կազմում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում առաջին հանդիպումը եղել է Ռոմայի դեմ, որպես մարզիչ նույնպես՝ Ռոմայի դեմ։ Իր առաջին Էլ Կլասիկոյի ժամանակ Զիզուն հիանալի մարտավարություն էր ընտրել։Զիդանն ընտրել էր մարտավարություն, ոչ թե աստղային կազմ։Զինեդին Զիդանը դարձավ Բերնդ Շուստերից հետո առաջին մարզիչը, ում հաջողվեց հաղթել իր առաջին Կլասիկոյում։ Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Զիդանը նշել էր, որ ֆուտբոլիստների հետ չի քննարկել առաջին շրջանում 0:4 հաշվով կրած խայտառակ պարտությունը, իսկ խաղի ժամանակ զգացվեց՝ ֆրանսիացին հստակ հետևություններ է արել այդ հանդիպումից և Ռաֆայել Բենիտեսի սխալները թույլ տալու մտադրություն չունի։ Թոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի հետ Զիդանը խաղադաշտ էր դուրս բերել Կազեմիրոյին, ով պաշտպանությունից առաջ, ասես, վահան լիներ։ Մեկնարկային րոպեներին հյուրերը խաղում էին սահանկումներով՝ փորձելով կատալոնացիներին թույլ չտալ զգալ գրոհային ռիթմը։ Մարտավարությունը փոխվեց, երբ Կեյլոր Նավասի դարպասի մոտ առաջին լուրջ գոլային պահը ստեղծեցին Նեյմարն ու Լուիս Սուարեսը, սակայն ուրուգվայցին պարզապես չկարողացավ հարվածել շատ նպաստավոր դիրքից։ Դրանից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները մոռացան բարձր պրեսինգի մասին, պաշտպանվեցին ամբողջ թիմով, անգամ Գարեթ Բեյլն ու Կրիշտիանու Ռոնալդուն սեփական տուգանայինում մեծ ծավալի աշխատանք կատարեցին։ Ճիշտ է՝ սխալներ և անորակ փոխանցումներ ևս եղան, բայց «Ռեալին» հաջողվեց առաջին կեսում գոլ բաց չթողնել։ Եվ այդ խաղում Ռեալն հաղթեց 2-1 հաշվով։

Զիդանի մարզչական կարիերան Ռեալում չափազանց հաջող սկսվեց։ Առաջին իսկ տարում՝ 2016 թվականին ակումբը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, եզրափակչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում կրկին հաղթելով Մադրիդի Ատլետիկոյին:Այնուհետև հերթը Եվրոպայի սուպերգավաթինն էր, որը նվաճելու համար Ռեալը մրցեց Եվրոպայի լիգայի գավաթակիր Սևիլիայի հետ։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ ահա լրացուցիչ ժամանակի 119-րդ րոպեին Դանիել Կարվախալը դառնալով գոլի հեղինակ՝ Ռեալին պարգևեց Եվրոպայի սուպերգավաթը,որը երրորդն էր մադրիդյան ակումբի պատմության մեջ։ Տիտղոսաբեր 2016 թվականն արքայական ակումբը եզրափակեց աշխարհի ակումբային գավաթը նվաճելով, որն իր հերթին երկրորդն էր ակումբի պատմության մեջ:Դեկտեմբերի 18-ին կայացած եզրափակչում Ռեալը լրացուցիչ ժամանակում ընդհանուր 4-2 հաշվով հաղթեց Ասիայի չեմպիոն՝ ճապոնական Կաշիմա Անտլերս ակումբին։

Զիդանի ու Ռեալի հաղթարշավը շարունակվեց նաև 2017 թվականին։ Նախ թիմն իր պատմության մեջ 33-րդ անգամ նվաճեց Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, այնուհետև կարողացավ փառահեղ արդյունք գրանցել Չեմպիոնների լիգայում։ Եզրափակչում 4-1 հաշվով հաղթելով իտալական Յուվենթուսին,Ռեալը 1992 թվականից ի վեր Չեմպիոնների լիգա վերանվանված մրցաշարում դարձավ առաջին ակումբը, ում հաջողվել է երկու տարին անընդմեջ նվաճել Եվրոպայի լավագույն ակումբին տրվող՝Չեմպիոնների լիգայի գավաթը։

[14]

Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Մադրիդ
Տեսակֆուտբոլային ակումբ
Մարզաձևֆուտբոլ
Երկիր Իսպանիա
Հիմնադրվածմարտի 6, 1902
Կառուցված1947
Բացվածդեկտեմբերի 14, 1947
Կառուցման գին288 342 653 պեսետ, (€1 732 943)
Տարողություն85 454[15]
Տնային թիմՌեալ Մադրիդ
Դաշտի չափսեր107x72 մ
Կայքrealmadrid.com(իսպ.)(անգլ.)(ֆր.)(պորտ.)(ճապոներեն)(ինդ.)(չին.)(արաբ.)
 Santiago Bernabéu Stadium Վիքիպահեստում
Մարզադաշտը ներսից

Մարզադաշտը անվանվել է ի պատիվ 1943-1975 թթ Ռեալի նախագահ Սանտիագո Բերնաբեուի, որը եղել է մարզադաշտի կառուցման հիմնական «մեղավորը»։ Շինարարությունը տևել է 3 տարի։ Բացման խաղը եղավ պորտուգալական Բելենենսեշի դեմ ընկերական խաղում, որը տեղի ունեցավ 1947 թ. դեկտեմբերի 14-ին, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:1 հաշվով։ 1950-ական թթ. Եվրոպայի չեմպիոնների գավաթում Ռեալի վստահ ելույթների շնորհիվ ակումբի շահույթը մեծացավ, ինչը հնարավորություն տվեց նոր մարզադաշտի նստատեղերի ավելացմանը, որի շինությունը հայտնի էիր սպիտակ աշտարակներով, մինչև 125 000 նստատեղ։ 1955 թվականին մարզադաշտը վերանվանվեց Սանտիագո Բերնաբեու, իսկ 1957-ին Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակչում առաջին անգամ վառվեցին ստադիոնի լույսերը։ 1978 թվականին մահացած Սանտիագո Բերնաբեուն նոր մարզադաշտի կառուցումը ցանկանում էր տեղափոխել Մադրիդի հյուսիս, սակայն իր ծրագիրը չհասցրեց իրականացնել։ 1982 թվականի աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտը վերակառուցվեց։ Այս ժամանակ արդեն կային 32 000 նստատեղ և 60 000 հանդիսականի համար նախատեսված կանգնելու տեղեր։ Ընդհանուր առմամբ խմբային փուլի 3 խաղերին և եզրափակիչ խաղին մարզադաշտը հյուրընկալեց 345 000 հանդիսականի։ Տաս տարի անց վերանորոգումը շարունակվեց. կառուցվեց մարզդաշտի տրիբունայի երրորդ յառուսը։ Նստատեղերի քանակը 65 000-ից հասավ 105 000-ի։ Հերթական վերակառուցումից հետո նստատեղերի քանակը նվազեց հասնելով 74 871-ի։ Մարզադաշտում կայացել է 1964 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչը, 2010 թ. Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։ 2007 թվականի նոյեմբերի 14-ին ՈւԵՖԱ-ն Բերնաբեուին շնորհեց էլիտար ֆուտբոլային մարզադաշտի կարգավիճակ։

Մարզաշապիկի հովանավորներ և արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ժամանակաշրջան Համազգեստը Հովանավորը
1980-1982 Adidas Չի եղել
1982-1985 Zanussi
1985-1989 Hummel Parmalat
1989-1991 Reny Picot
1991-1992 Otaysa
1992-1994 Teka
1994-1998 Kelme
1998-2001 Adidas
2001-2002 Realmadrid.com
2002-2005 Siemens mobile
2005-2006 Siemens
2006-2007 Benq Siemens
2007-2011 bwin
2011-2013
2013- Fly Emirates

Մադրիդի Ռեալի ավագներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալի լեգենդը, Ռաուլ
ֆուտբոլիստ Կարիերա Ավագ Համար Խաղեր
ԲրազիլիաՄարսելո 2007 - մ․ ա․ 2021 - մ․ ա․
12
315 (40)
ԻսպանիաՍերխիո Ռամոս 2005 - 2021 2015 - 2021
4
671 (101)
Իսպանիա Իկեր Կասիլյաս 1999 - 2015 2010 - 2015
1
707 (-723)
Իսպանիա Ռաուլ 1994 - 2010 2003 - 2010
7
741 (323)
Իսպանիա Ֆեռնանդո Իեռո 1989 - 2003 2001 - 2003
4
598 (126)
Իսպանիա Մանուել Սանչիս 1983 - 2001 1988 - 2001
5
710 (49)
Իսպանիա Սանտիլյանա 1971 - 1988 1979 - 1988
9
632 (352)
Իսպանիա Պիրրի 1964 - 1979 1976 - 1979
4
595 (210)
Իսպանիա Ամանսիո 1962 - 1976 1971 - 1976
7
471 (142)
Իսպանիա Ֆրանսիսկո Խենտո 1953 - 1971 1961 - 1971
11
428 (126)

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս արդյունքները համարվում են լավագույնները մրցաշարերին մասնակցող բոլոր ակումբների մեջ

Ֆուտբոլիստների ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերի քանակով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սա թիմի պատմության մեջ ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների ցանկն է
  • Վերջին թարմացում՝ Ապրիլի 30, 2022 թվական
  • Աղբյուր՝ Ռեալ Մադրիդ
Անուն Ժամանակահատված Լա Լիգա Արքայական գավաթ Եվրագավաթներ Այլ Խաղեր
1 Իսպանիա Ռաուլ Գոնսալես 1994-2010 550 37 135 19 741
2 Իսպանիա Իկեր Կասիլյաս 1999-2015 510 40 152 23 725
3 Իսպանիա Մանուել Սանչիս 1983-2001 523 67 100 20 710
4 Իսպանիա Սերխիո Ռամոս 2005-2021 469 48 129 25 671
5 Իսպանիա Կառլոս Սանտիլյանա 1971-1988 461 84 87 13 645
6 Ֆրանսիա Կարիմ Բենզեմա 2009-2023 415 44 123 23 605
7 Իսպանիա Ֆեռնանդո Իեռո 1989-2003 439 43 103 16 601
7 Իսպանիա Ֆրանսիսկո Խենտո 1953-1971 428 74 95 4 601
8 Իսպանիա Խոսե Անտոնիո Կամաչո 1973-1989 414 61 90 12 577
9 Իսպանիա Պիրրի 1964-1979 417 67 75 2 561
10 Իսպանիա Խոսե Միչել 1981-1996 404 53 88 14 559

Գոլերի քանակով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սա թիմի պատմության մեջ ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստների ցանկն է
  • Վերջին թարմացում՝ Ապրիլի 30 2022 թ.
  • Աղբյուր՝ Ռեալ Մադրիդ
Անուն Ժամանակահատված Գոլեր Խաղեր
1 Պորտուգալիա Կրիշտիանու Ռոնալդու 2009-2018 450 438
2 Ֆրանսիա Կարիմ Բենզեմա 2009- 323 605
2 Իսպանիա Ռաուլ Գոնսալես 1994-2010 323 741
4 ԻսպանիաԱրգենտինա Դի Ստեֆանո 1953-1964 307 396
5 Իսպանիա Կառլոս Սանտիլյանա 1971-1988 289 645
6 ՀունգարիաԻսպանիա Ֆերենց Պուշկաշ 1958-1966 242 262
7 Մեքսիկա Ուգո Սանչես 1985-1992 208 282
8 Իսպանիա Ֆրանսիսկո Խենտո 1952-1970 179 599
9 Իսպանիա Պիրրի 1964-1979 171 561
10 Իսպանիա Էմիլիո Բուտրագենիո 1983-1995 171 463

Գլխավոր մրցակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ:[16]

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Բելգիա ԴՊ Տիբո Կուրտուա
2 Իսպանիա ՊՇ Դանի Կարվախալ
3 Բրազիլիա ՊՇ Էդեր Միլիտան
4 Ավստրիա ՊՇ Դավիդ Ալաբա
5 Անգլիա ԿՊ Ջուդ Բելինգեմ
6 Իսպանիա ՊՇ Նաչո Ֆերնանդես (Ավագ)
7 Բրազիլիա ՀՐ Վինիսիուս Ժունիոր
8 Գերմանիա ԿՊ Թոնի Կրոս (3-րդ ավագ)
10 Խորվաթիա ԿՊ Լուկա Մոդրիչ (2-րդ ավագ)
11 Բրազիլիա ՀՐ Ռոդրիգո
12 Ֆրանսիա ԿՊ Էդուարդո Կամավինգա
13 Ուկրաինա ԴՊ Անդրեյ Լունին
Դիրք Խաղացող
14 Իսպանիա ՀՐ Խոսելու
15 Ուրուգվայ ԿՊ Ֆեդերիկո Վալվերդե
17 Իսպանիա ՀՐ Լուկաս Վասկես
18 Ֆրանսիա ԿՊ Օրելեն Չուամենի
19 Իսպանիա ԿՊ Դանի Սեբալյոս
20 Իսպանիա ՊՇ Ֆրան Գարսիա
21 Իսպանիա ԿՊ Բրահիմ Դիաս
23 Ֆրանսիա ՊՇ Ֆերլան Մենդի
24 Թուրքիա ԿՊ Արդա Գյուլեր
25 Իսպանիա ԴՊ Կեպա Արիսաբալագա

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս մարզչական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի Կառլո Անչելոտտիը՝ ակումբի մարզիչը
Պաշտոն Աշխատակազմ
Գլխավոր մարզիչ Իտալիա Կառլո Անչելոտտի
Մարզչի օգնական Թափուր
Ֆիզպատրաստության մարզիչ Իտալիա Անտոնիո Պինտուս
Դարպասապահների մարզիչ Իսպանիա Ռոբերտո Վասկես
Ֆիտնեսի մարզիչ Իսպանիա Խավիեր Մալյո
Խաղի պատվիրակ Իսպանիա Խոսե Կառլոս Պառալես
  • Վերջին Թարմացում՝ օգոստոսի 8, 2021 թվական
  • Աղբուր՝ Ռեալ Մադրիդ

Գլխավոր մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիա Արթուր Ջոնսոն (1910-1920)
  • Իսպանիա Խուան դե Կարսեր (1920-1926)
  • Իսպանիա Պեդրո Լիորենտե (1926)
  • Իսպանիա Սանտյագո Բեռնաբեու (1926-1927)
  • Իսպանիա Խոսե Բերաոնդո (1927-1929)
  • Իսպանիա Պոսե Կիրանտե (1929-1930)
  • Հունգարիա Լիպո Խերցկա (1930-1932)
  • Ավստրիա Ռոբերտ Ֆիրստ (1932-1934)
  • Իսպանիա Ֆրանսիսիկո Բրու (1934-1941)
  • Իսպանիա Խուան Արմետ (1941-1943)
  • Իսպանիա Ռամոն Էնսինաս (1943-1945)
  • Իսպանիա Խասինտո Կինկոսես (1945-1946, 1947-1948)
  • Իսպանիա Բալտասար Ալբենիս (1946-1947, 1950-1951)
  • Անգլիա Մայքլ Քիպինգ(1948-1950)
  • Ուրուգվայ Հեկտոր Սկարոնե (1951-1952)
  • Իսպանիա Խուան Անտոնիո Իպինիա (1952-1953)
  • Ուրուգվայ Էնրիկե Ֆերնանդես (1953-1954)
  • Իսպանիա Խոսե Վիլյալոնգա (1954-1957)
  • Արգենտինա Լուիս Կառնիլիա (1957-1959; 1959)
  • Իսպանիա Միգել Մունյոս (1959; 1960-1974)
  • Պարագվայ Մանուել Ֆկեյտաս (1959-1960)
  • Իսպանիա Լուիս Մոլովնի (1974; 1977-1979; 1982; 1985-1986)
  • Հարավսլավիա Միլիան Միլիանիչ (1974-1977)
  • Հարավսլավիա Վույադին Բոշկով (1979-1982)

Ակումբի նախագահների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակահատված Նախագահ
2009- Իսպանիա Ֆլորենտինո Պերես
2006-2009 Իսպանիա Ռամոն Կալդերոն
2000-2006 Իսպանիա Ֆլորենտինո Պերես
1995-2000 Իսպանիա Լորենսո Սանս
1985-1995 Իսպանիա Ռամոն Մենդոսա
1978-1985 Իսպանիա Լուիս դե Կառլոս
1943-1978 Իսպանիա Սանտյագո Բեռնաբեու
1940-1943 Իսպանիա Անտոնիո Սանտոս Պերալբա
1936-1940 Իսպանիա Ադոլֆո Մելենդես
1930-1935 Իսպանիա Լուիս Ուսերա
1926-1930 Իսպանիա Լուիս դե Ուրկիլխո
1916-1926 Իսպանիա Պեդրո Պարախես
1908-1916 Իսպանիա Ադոլֆո Մելենդես
1904-1908 Իսպանիա Կառլոս Պադրոս
1902-1904 Իսպանիա Խուան Պադրոս

Գալակտիկոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալակտիկոս

Գալակտիկոս

Նեո Գալակտիկոս

Ալֆրեդո դի Ստեֆանո
Ռաուլ Գոնսալես Բլանկո
Լուիշ Ֆիգու
Ռոնալդո
Կրիշտիանո Ռոնալդու

Հայտնի ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե գնդակի» մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, արժանացել են France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակի։

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, արժանացել են ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակի։

«Ոսկե խաղակոշիկ» մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, արժանացել են «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի։

ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։

Չեմպիոնների Լիգայի լավագույն ասիստենտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Չեմպիոնների Լիգայի լավագույն ասիստենտեր։

Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկուներ։

ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Մունդիալի լավագույն ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Մունդիալի լավագույն ֆուտբոլիստներ։

Աշխարհի ակումբային առաջնության լավագույն Ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստներ։

Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ռմբարկուներ։

Աշխարհի չեմպիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդիսանալով Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ, դարձել են ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ։

Եվրոպայի չեմպիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդիսանալով Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ, դարձել են ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ։

Օլիմպիական չեմպիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդիսանալով Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ, դարձել են ֆուտբոլի Օլիմպիական չեմպիոններ'։

Առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լա Լիգա:
  • Կոպա դել Ռեյ
    • Չեմպիոն (20)։ 1905; 1906; 1907; 1908; 1917; 1934; 1936; 1946; 1947; 1961-62; 1969-70; 1973-74; 1974-75; 1979-80; 1981-82; 1988-89; 1992-93; 2010-11, 2013-14, 2022/23
    • Փոխչեմպիոն(20)։ 1903; 1916; 1918; 1924; 1929; 1930; 1933; 1940; 1943; 1958; 1959-60; 1960-61; 1967-1968; 1978-79; 1982-83; 1989-90; 1991-92; 2001-02; 2003-04; 2012-13
  • Սուպերկոպա դե Իսպանիա
  • Էվա Դուարտեի գավաթ
    • Չեմպիոն (1)։ 1947
  • Կոպա դե լա Լիգա
    • Չեմպիոն (1)։ 1984-85
    • Փոխչեմպիոն (1)։ 1982-83
  • Կանոնավոր առաջնություն
    • Չեմպիոն (23, ռեկորդ)1904-05, 1905-06, 1906-07, 1907-08, 1909-10, 1912-13, 1915-16, 1916-17, 1917-18, 1919-20, 1921-22, 1922-23, 1923-24, 1925-26, 1926-27, 1928-29, 1929-30, 1930-31, 1931-32, 1932-33, 1933-34, 1934-35, 1935-36

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «First measures adopted by the Real Madrid Board of Directors». Realmadrid.com. 2009 թ․ հունիսի 1. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Perez to return as Real president». BBC Sport. 2009 թ․ հունիսի 1. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
  3. The Times Madrid Signs Kaká timesonline.co.uk
  4. Tynan, Gordon (2010 թ․ մայիսի 28). «Mourinho to be unveiled at Madrid on Monday after £7m compensation deal». The Independent. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  5. «Real Madrid unveil José Mourinho as their new coach». BBC Sport. 2010 թ․ մայիսի 31. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  6. Լա Լիգա 2011-12
  7. «BBC Sport - Cristiano Ronaldo is fastest La Liga player to 100 goals». Bbc.co.uk. 2012 թ․ մարտի 24. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «Jose Mourinho, Real Madrid earn vindication after La Liga conquest - La Liga News | FOX Sports on MSN». Msn.foxsports.com. 2012 թ․ մայիսի 13. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «Jose Mourinho: Real Madrid boss to leave next month». BBC. 2013 թ․ մայիսի 20.
  10. «Jose Mourinho: Real Madrid season worst of my career». BBC. 2013 թ․ մայիսի 17. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  11. «Carlo Ancelotti, new Real Madrid coach». Real Madrid C.F. 2013 թ․ հունիսի 25. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  12. «Official: Real Madrid confirm Ancelotti signing». Real Madrid C.F. 2013 թ․ հունիսի 26. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  13. Sharma, Rik (2013 թ․ հունիսի 26). «Ancelotti presented as new Madrid boss with former Chelsea coach Clement and Zidane as his assistants». Daily Mail. London. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  14. «Real Madrid make history with La Decima». euronews.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
  15. http://www.realmadrid.com/en/santiago-bernabeu-stadium Santiago Bernabéu Stadium | Real Madrid CF
  16. «Real Madrid Squad | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  17. «Ինտերկոնտինենտալ գավաթ». Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 30-ին.

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեալ Մադրիդ» հոդվածին։