Հեպատիտ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Hepatitis | |
| Դասակարգում և լրացուցիչ տվյալներ | |
Ալկոհոլիկ հեպատիտ |
|
| ՀՄԴ-10 | K75.9 |
|---|---|
| ՀՄԴ-9 | 573.3 |
| Հիվանդությունների բազա | 20061 |
| MedlinePlus | 001154 |
| MeSH | D006505 |
Հեպատիտ, բժշկական տերմին, որն իրենից ներկայացնում է լյարդի բորբոքում և բնութագրվում է մարդու լյարդում բորբոքային բջիջների առկայությամբ: Այս տերմինն առաջացել է հունարեն hepat–լյարդ և itis-բորբոքում բառերից: Հեպատիտը հաճախ հանգեցնում է դեղնախտի, ախորժակի վատացման և ընդհանուր թուլության կամ վատառողջության: Հեպատիտը համարվում է կարճատև, եթե այն տևում է 6 ամսից քիչ և հարատև եթե տևում է երկար ժամանակ:
Բովանդակություն |
Պատճառներ [խմբագրել]
Հեպատիտ հիվանդությունը, որպես կանոն առաջանում է վիրուսների այնպիսի խմբի կողմից, որ կոչվում են հեպատիտ վիրուսներ: Բայց այս հիվանդության առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև ալկոհոլը, որոշ դեղորայքային բուժումներ, արտադրական օրգանիկ լուծիչներ և բույսեր, ինչպես նաև այլ ինֆեկցիաներ ու վարակներ:
Տարատեսակներ [խմբագրել]
Գոյություն ունի հեպատիտի 5 հիմնական տեսակ` A, B, C, D, E:
1. Հեպատիտ A. Այն առաջանում է վարակված ջուր և մթերք օգտագործելուց: Այն կարող է առաջանալ նաև անալ-օրալ սեռական հարաբերությունների հետևանքով: Հեպատիտ A-ն պարունակում է վիրուս, որ կոչվում է HAV (Hepatitis A Virus): Հետազոտությունները ցույց են տվել, որ Հեպատիտ A-ով վարակված գրեթե բոլորը ամբողջովին բուժվում են և այն չի թողնեում հարատև հիվանդություն:
2. Հեպատիտ B. Սա սեռական հարաբերություններից փոխանցվող հիվանդություն է: Այն HBV վիրուս է, որը տարածվում է վարակված արյան, սերմնահեղուկի կամ այլ հեղուկի միջոցով: HBV-ով կարելի է վարակվել`
- վարակված մարդու հետ չպաշտպանված (առանց պահպանակի) սեռական հարաբերություն ունենալու հետևանքով
- մաշկը ծակվել է չմանրէազերծված ներարկիչով
- նորածինը կարող է վարակվել մոր կաթից, եթե մայրը վարակված է
- վարակված ինչ-որ բանի կողմից խայթվելու դեպքում
Հեպատիտ B-ով վարակված մարդու լյարդը ուռչում է: Այն կարող է առաջացնել լյարդի լուրջ վնասվածքներ, անգամ լյարդի քաղցկեղ:
3. Հեպատիտ C-ն սովորաբար տարածվում է այնպիսի մարդու արյան հետ ուղղակի կապի միջոցով, որը հիվանդ է: Հեպատիտի այս տեսակը առաջանում է HCV վիրուսից: Լյարդը կարող է ուռչել և վնասվել: Հեպատիտ C-ի ժամանակ, ի տարբերություն հեպատիտ B-ի, լյարդի քաղցկեղի առաջացման հնարավորությունը մեծանում է միայն ցիրոզով հիվանդ մարդկանց մոտ:
4. Հեպատիտ D-ով կարող է վարակվել միայն այն մարդն, ով արդեն վարակված է հեպատիտ B-ով: Հեպատիտ D-ն առաջանում է HDV վիրուսից: Դրա առաջացման պատճառներից են վարակված արյունը, չմանրէազերծված ներարկիչով մաշկը ծակելը և այլն: Այս դեպքում նույնպես լյարդը ուռչում է:
5. Հեպատիտ E-ով հնարավոր է վարակվել այնպիսի ջուր խմելով, որը պարունակում HEV վիրուս: Լյարդը կրկին ուռչում է, բայց հետևանքները երկարատև չեն լինում:
Գոյություն ունի հեպատիտի ևս երկու տեսակ` X և G: Եթե հայտնաբերված հեպատիտը A,B,C,D կամ E չէ, ուրեմն այն հեպատիտ X-է, այսինքն` անծանոթ հեպատիտ: Հեպատիտ G-ն առաջանում է HGV վիրուսից:
Մարդկանց փոքր խմբի մոտ հեպատիտը զարգանում է լյարդային անբավարարության, որի ժամանակ լյարդը ի վիճակի չի լինում մաքրել արյան մեջ հայտնված վնասակար սուբստանցիաները և արտադրել արյան պրոտեիններ: Սա կյանքի համար վտանգավոր է և լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն է առաջանում:
Նախանշաններ [խմբագրել]
Հեպատիտ հիվանդության նախանշանները կամ շատ թույլ են կամ բացակայում են ընդհանրապես: Պետք է հիշել, որ վարակված մարդու կկղանքը միշտ վնասակար և վարակիչ է մյուսների համար: Իսկ երբ հեպատիտի նախանշաններ են առաջանում, ապա դրանք ի հայտ են գալիս մարդու հեպատիտով վարակվելուց` 15-ից 180 օր հետո: Հեպատիտի սկզբնական նախանշաններն են`
- լուծ
- հոգնածություն
- ախորժակի կորուստ
- թեթև տենդ, ջերմություն
- մկանների ցավ և հոդացավ
- սրտխառնոց
- որովայնային ցավեր
- փսխում
- քաշի նվազում
Հեպատիտը սկզբնական շրջանում այնքան էլ վտանգավոր չէ, եթե իհարկե մեծ արագությամբ այն չի զարգանում: Հիվադության խորացման դեպքում առաջացող նախանշաններն են`
- արյան շրջանառության վատացում
- մուգ գույնի մեզի առաջացում
- գլխապտույտ
- փայծաղի լայնացում
- գլխացավ
- վառ գունավոր կկղանք, որը կարող է պարունակել թարախ
- աչքերի և մաշկի դեղնացում
Բուժում [խմբագրել]
Հեպատիտ A-ի համար հատուկ բուժում նախատեսված չէ: Անհրաժեշտ է բուժման ընթացքում ալկոհոլ և թմրանյութ չօգտագործել: Հեպատիտ A-ով վարակվածների մեծ մասը բուժվում է ինքնաբերաբար:
Հեպատիտ B-ով վարակվածը ունի հանգստի կարիք: Պետք է դիետա պահել և օգտագործել մեծ քանակությամ պրոտեին և կարբոհիդրիդ լյարդի վնասված բջիջները վերականգնելու համար: Սրանք չօգնելու դեպքում բժիշկը պետք է նշանակի ինտերֆերոն, որը հակավիրուս է:
Հեպատիտ C-ի համար պետք է օգտագործել ինտերֆերոն և ռիբավիրին:
Հեպատիտ D-ի և E-ի համար առայժմ արդյունավետ բուժում չկա:
Կանխում [խմբագրել]
Ինչպես կանխել Հեպատիտը:
- զուգարանից հետո լվացվել օճառով
- օգտագործել միայն թարմ մթերք
- խմել միայն շշավորված ջուր, իսկ եթե դրա մաքրության վերաբերյալ կան կասկածներ, ապա եռացնել այն
- ուտել այնպիսի միրգ, որը պետք է ձեռքով կլպել, եթե սանիտարհիգիենիկ պայմանները վստահելի չեն
- ուտել հում բանջարեղեն, եթե վստահ եք, որ այն ամբողջովին վարակազերծված ու մաքրված է
- զբաղվել անվտանգ սեքսով
- պարզել, արդյոք զուգընկերդ վարակված է թե ոչ
- օգտագործել միայն չօգտագործված ներարկիչ
- համատեղ չօգտագործել ատամի խոզանակ, ածելի, մանիկյուր, շրթներկ: