Վիրուսային հեպատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրուսային հեպատիտ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և աղեստամոքսաբանություն
ՀՄԴ-9070
ՀՄԴ-10B15 և B19
 Viral hepatitis Վիքիպահեստում

Վիրուսային հեպատիտը վիրուսային վարակով հարուցվող լյարդի հյուսվածքի բորբոքային հիվանդություն է[1][2]։ Հիվանդությունը ընթանում է սուր ձևով, համեմատաբար արագ ընթացքով կամ քրոնիկական ձևով։

Վիրուսային հեպատիտը հարուցումը բազմապատճռային է, բայց հիմնականում հարուցվում է վիրուսներով։ Հեպատիտի վիրուսը պարունակում է տարբեր տոքսիններ և ազդման մոլեկուլային տարբեր մեխանիզմներ, սակայն բոլորն էլ մարդու մոտ առաջացնում են հեպատիտ։

Հայտնաբերված են մեծ քանակով վիրուսներ որոնք հարուցում են վիրուսային հեպատիտ. հեպատիտ A,B,C,D և E. Այլ վիրուսներ նույնպես կարող են առաջացնել լյարդի հյուսվածքի բորբոքում,օրինակ՝ ցիտոմեգալովիրուսը, Էպշտեյն Բարի վիրուսը, ՄԻԱՎ-ը և դեղին տենդը։ Որոշ վիրուսներ, որոնք նույնպես հարուցում են հիվանդությունը բավարար ուսումնասիրված չեն[3]։

Ամենատարածված տիպի հեպատիտները կարող են կանխվել կամ բուժվել[4]։ Հեպատիտ C և հեպատիտ B կարող են կանխվել պատվաստումների միջոցով։

2013 թվականին մոտ 1.5 միլիոն մարդ մահացել է հեպատիտի վիրուսից,ամենատարածվածները հեպատիտ B-ն և հեպատիտ C-ն են[4]։

Հեպատիտի վիրուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտի ամենատարածված պատճառը վիրուսն է։

Հեպատիտի վիրուս
HAV HBV HCV HDV HEV
Փոխանցման ուղի Մարսողական Հարմարսողական Հարմարսողական Հարմարսողական Մարսողական
Դասակարգումը Պիկորնավիրուս Օրթոհեպադնավիրուս Հեպացիվիրուս Դելտավիրուս Հերբավիրուս
Գենոմ միաթել + ՌՆԹ dsDNA-RT միաթել +ՌՆԹ միաթել - ՌՆԹ միաթել +ՌՆԹ
Անտիգեն HBsAg, HBeAg Կոռ անտիգեն Դելտա անտիգեն
Գաղտնի շրջան 20-40 օր 45-160 օր 15-150 օր 30-60 օր 15-60 օր
Ուժգնություն/քրոնիկացում մեղմ/սուր Երբեմն ծանր,

5-10% դեպքերում քրոնիկ

ենթակլինիկական,

70% քրոնիկ

ուժեղացնում է HBV-ի ախտանիշները,

HBV-ի հետ քրոնիկ

Մեղմ է առողջների մոտ,

վտանգավոր է հղիների մոտ,սուր

Պատվաստում 10 տարի

պաշտպանություն

3 ներարկում,

ցմահ իմունիտետ

Չունի Չունի Հետազոտական(հաստատված է Չինաստանում)

Հեպատիտ A

Հեպատիտ A կամ լյարդի սուր բորբոքում,որը հարուցվում է հեպատիտ A վիրուսով(HAV)։ Հարուցվում է պիկորնավիրուսով ֆեկալ-օրալ ճանապարհով աղտոտված սննդի միջոցով։ Ընթացքը սուր է,քրոնիկ ընթացք չունի։ Հիվանդի իմունային համակարգը ստեղծում է հակամարմիններ ( HAV ագոնիստ),որոնք ձևավորում են իմունիտետ։Հեպատիտ A-ով հիվանդները կարիք ունեն հանգստանալու, խուսափել ալկոհոլից և լինել խոնավ միջավայրերում։ Կանխարգելում են վակցինայով և ձևավորվում է պաշտպանություն 10 տարի ժամկետով։ Հեպատիտ A -ն փոխանցվում է մարդկանցից կոնտակտային ճանապարհով,հում ծովամթերքից կամ աղտոտված ջրից։ Տարածված է երրորդ կարգի երկրներում։ Խուսափոլով հում ծովամթերքից և պահպանելով անձնական հիգիենաի կանոները կարելի է կանխարգելել վարակումը։ Վարակվելուց 1-2 շաբաթ հետո հիվանդները դառնում են վարակի աղբյուր։ Վարակման և առաջին ախտանիշների իհայտ գալու միջին ժամանակահատվածը կազմում է 28 օր(սկսած 15 օրից մինչև 60օր)[5]։ Վարակվածների 15%-ը կարող են շարունակաբար զգալ կամ ունենալ ռեցիդիվ ախտանիշներ 6 ամսից մինչև 1 տարի նախնական ախտորոշումից հետո[6]։

Ցուցիչ Հայտնաբերման ժամանակը Նկարագրություն Նշանակությունը
Կղանքային HAV 2-4 շաբաթ կամ 28 օր - Վաղ հայտնաբերում
IgM հակաHAV 4-12շաբաթ հակաֆեմենտային իմունիտետ Սուր հիվանդության ժամանակ
IgG հակաHAV 5շաբաթ հակաֆեմենտային իմունիտետ Հին ինֆեկցիաներ կամ ռեինեկցիա

Հեպատիտ B

Հեպատիտ B-ն հարուցվում է հեպատիտ B վիրուսով,հեպադնավիրուսը կարող է հարցուցել սուր և քրոնիկ ընթացք։ Քրոնիկական ընթացք ստանում է մեծահասակների 15%-ի մոտ, ովքեր ի վիճակի չեն վերացնել վիրուսը նախնական վարակվելուց հետո։Հիմնակա փոխանցման ուղին արյուն, արյան փոխներարկում, հակասանիտարական դաջվածք,սեքս(սեռական հարաբերություններ կամ մարմնի հեղուկներով),կամ մորից երեխային կրծքով կերակրելու ժամանակ,հավանականությունը մինիմալ է տրանսպլացենտար փոխանցման տեսանկյունից։ Այնուամենայնիվ հիվանդացությունների մոտավորապես կես դեպքերում հնարավոր չէ պարզել ինֆեկցիայի աղբյուրը։ Արյան միջոցով կարող է փոխանցվել ներարկիչներով ներերակային ներարկումների ժամանակ, սափրման ածելիներով կամ հիվանդի վերքերին հպվելիս։ Ասեղների մեկանգամյա օգտագործումը կանխարգելում է հիվանդության տարածումը։

Քրոնիկական հեպատիտ B -ով հիվանդների մոտ հաըտնաբերվում է հակավիրուսային հակամարմիններ, բայց բավարար չեն լյարդի բջիջների ամբողջական մաքրման համար։ Հակամարմինների և վիրուսի հակամարտության պատճառով դիտվում է օրգանիզմի իմունիտետի թուլացում։ Վացինայով պատվաստվելու դեպքում դիտվում է իմունիտետ ամբողջ կյանքի համար։ Հեպատիտ B-ի վիրուսից ամբողջ աշխարհում մահանում է տարեկան 500,000 - 1,200,000 մարդ, մահացության պատճառ է հանդիսանում հեպատիտի բարդությունները՝ քրոնիկ հեպատիտ, ցիռոց և հապատոկարցինոման։ Հայտնի է 8 բուժման տեսակ հաստատված ԱՄՆ-ի Սննդի և Դեղերի վարչության կողմից,որոնք հասանելի են մարդկանց քրոնիկ հեպատիտ B-ի ինֆեկցիայի դեպքում. α-ինտերֆերոն, պեգիլացված ինտերֆերոն, ադեֆովիր,ենտեկավիր,տալբիվուդիլ,լամիվուդիլ,տենոֆովիր դիսոպրոքսիլ և տենոֆովիր ալաֆենամիդ 65 % հավանականությամբ կայուն պատասխանի։

Հեպատիտ C

Հեպատիտ C-ն (ոչ A, ոչ B հեպատիտ) հարուցվում է հեպատիտ C վիրուսով(HCV),Ֆլավիրիդե ընտանիքի ՌՆԹ վիրուս։ HCV կարող է փոխանցվել արյան հետ շփման միջոցով(ներառյալ սեռական ճանապարհով երբ փոխանվում է արյուն) և պլացենտաի միջոցով։ Հեպատիտ C -ն հիմնականում առաջացնում է քրոնիկ հեպատիտ,առավելագույնը որոշ մարդկանց մոտ լյարդի ցիռոզ։ Երկար ժամանակ կարող է ախտանիշներ ի հայտ չգան։ Հեպատիտ C-ով հիվանդների մոտ հիվանդությունը ստանում է սուր և ծանր ընթացք,երբ նրանք վարակվում են հեպատիտ A կամ B-ով վարակվում են։ Այդ պատճառով հեպատիտ C-ով հիվանդներին ցուցված է վակցինացիա հեպատիտ B-ի և C-ի դեմ։ HCV-վիրուսի մակարդակը կարող է կրճատվել ինտերֆերոնի և ռաբիվիրին հակավիրուսային դեղի համակցումից։Հիմնական դետերմինանտը բուժման ժամանակ վիրուսի գենոտիպն է, որում առավել դիմացկուն է է գենետիպ-1ը։

Հեպատիտ C-ն ամենատարածվածն է արյունածին քրոնիկական հիվանդությունների դեպքում ԱՄՆ-ում[7]։

Ցուցիչ Հայտնաբերման ժամանակը Նկարագրություն Նշանակությունը Նշումներ
HCV-ՌՆԹ 1-3 շաբաթ կամ 21 օր PCR Ցույց է տալիս վիրուսի

առկայությունը կամ բացակայությունը

հնարավոր է առկա չլինի ցուցիչ հիվանդության ընթացքում։Ցուցիչի բացակայությունը չի բացառում վրիուսի լինելը։
հակա-HCV 5-6 շաբաթ հակաֆեմենտային

իմունիտետ

ցուցիչ անցած կամ ներկա

ինֆեկցիայի համար

ցածր վիրուսային տարածվածության և աուտոիմուն խանգարումների դեպքում դիտվում է կեղծ դրական արդյունք
ԱԼԱՏ 5-6 շաբաթ - ԱԼԱՏ-ի գագաթնակետը համընկնում է

հակաHCV-ին

ԱԼԱՏ-ի մակարդակի տատանումները լյարդի ակտիվ այլ հիվանդության նշան են։

Հեպատիտ D

Հեպատիտ D վիրուսը(HDN) կամ հեպատիտ դելտա գործոնը պատկանում է Դելտավիրուս ցեղին և հարուցում է հեպատիտ D։ Հեպատիտ D վիրուսը հարուցվում է միայն հեպատիտ B-ի առկայության դեպքում։Այն չունի առանձին կլինիկական դրսևորումներ, բայց կարող է գոյատևել օրգանիզմում այնքան ժամանակ քանի կա HBV վիրուսը։Կարող է առաջացնել վարակ միայն այն դեպքում, երբ հեպատիտ B վիրուսի մակերևութային անտիգեններով ծածկված է։ Հեպատիտ E

Հեպատիտ E վիրուսը հեպերնավիրիդե ընտանիքից է և ունի նույն ախտանշանները ինչ հեպատիտ A-ն,չնայած որ առանձին դեպքերում կարող է հանդես գալ որպես առանձին հիվանդություն,մասնավորապես հղի կանանց մոտ (մահացության մակարդակը մոտ 20%)։Քրոնիկական վարակները կարող են առաջանալ իմունոպակասուրդով հիվանդների մոտ։Այն առավել տարածված է Հնդկաստանի ցածր կաստաներում։ Փոխանցման ուղին ֆեկալ-օրալ և հաճախ ինքնասահմանափակվում է։ Հեպատիտ F վիրուս

Հեպատիտ F վիրուսը (HFV) կապված է հեպատիտի որոշակի դեպքերի հետ։ Հեպատիտ F վիրուսի տեսակներ ի հայտ եկան 1990 թվականին, բայց այդ տեսակնեից ոչ մեկը հիմնավորված չի եղել։ GB վիրուս C

GB վիրուս C- ը հեպատիտի մեկ այլ հավանական վիրուսային պատճառ է, որը հավանաբար տարածվում է արյան և սեռական շփման միջոցով[8]։ Շատ քիչ ապացույցներ կան, որ այս վիրուսը առաջացնում է հեպատիտ,քանի որ այն չի հայտնաբերվում լյարդիում[9][10]։

Այլ վիրուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջի վիրուսը, որ կարող է հարուցել հեպատիտի դա դեղին տենդի վիրուսն է,մոծակների առաջացրած ֆլավիվիրուսը։ Այլ վիուսներ նույնպես կարող են հարուցել հեպատիտ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Library of Medicine » Medical Subject Headings »Virus Diseases (C02) » Hepatitis, Viral, Human (C02.440) » Scope Note.
  2. «Hepatitis | MedlinePlus» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  3. Herpes Simplex Virus Hepatitis: Case Report and Review
  4. 4,0 4,1 Stanaway, Jeffrey D; Flaxman, Abraham D; Naghavi, Mohsen; Fitzmaurice, Christina; Vos, Theo; Abubakar, Ibrahim; Abu-Raddad, Laith J; Assadi, Reza; Bhala, Neeraj; Cowie, Benjamin; Forouzanfour, Mohammad H; Groeger, Justina; Hanafiah, Khayriyyah Mohd; Jacobsen, Kathryn H; James, Spencer L; MacLachlan, Jennifer; Malekzadeh, Reza; Martin, Natasha K; Mokdad, Ali A; Mokdad, Ali H; Murray, Christopher J L; Plass, Dietrich; Rana, Saleem; Rein, David B; Richardus, Jan Hendrik; Sanabria, Juan; Saylan, Mete; Shahraz, Saeid; So, Samuel; Vlassov, Vasiliy V; Weiderpass, Elisabete; Wiersma, Steven T; Younis, Mustafa; Yu, Chuanhua; El Sayed Zaki, Maysaa; Cooke, Graham S (July 2016). «The global burden of viral hepatitis from 1990 to 2013: findings from the Global Burden of Disease Study 2013». The Lancet. 388 (10049): 1081–8. doi:10.1016/S0140-6736(16)30579-7. PMC 5100695. PMID 27394647.
  5. «CDC Hepatitis A FAQ». Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  6. «CDC Hepatitis A Fact Sheet». Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  7. «CDC DVH—Hepatitis C Information For the Health Professional». Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
  8. Stark K, Bienzle U, Hess G, Engel AM, Hegenscheid B, Schluter V (1996). «Detection of the hepatitis G virus genome among injecting drug users, homosexual and bisexual men, and blood donors». J. Infect. Dis. 174 (6): 1320–3. doi:10.1093/infdis/174.6.1320. PMID 8940225.
  9. Pessoa MG, Terrault NA, Detmer J, և այլք: (1998). «Quantitation of hepatitis G and C viruses in the liver: evidence that hepatitis G virus is not hepatotropic». Hepatology. 27 (3): 877–80. doi:10.1002/hep.510270335. PMID 9500722.
  10. «00.026. Flaviviridae». ICTVdB Index of Viruses. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  11. Miguet JP, Coaquette A, Bresson-Hadni S, Lab M (1990). «[The other types of viral hepatitis]». Rev Prat (French). 40 (18): 1656–9. PMID 2164704.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Chau TN, Lee KC, Yao H, և այլք: (February 2004). «SARS-associated viral hepatitis caused by a novel coronavirus: report of three cases». Hepatology. 39 (2): 302–10. doi:10.1002/hep.20111. PMID 14767982.
  13. Naides SJ (May 1998). «Rheumatic manifestations of parvovirus B19 infection». Rheum. Dis. Clin. North Am. 24 (2): 375–401. doi:10.1016/S0889-857X(05)70014-4. PMID 9606764.
  14. Xiong W (November 2010). «[Clinical efficacy of treating infant cytomegalovirus hepatitis with ganciclovir and impact on cytokines]». Xi Bao Yu Fen Zi Mian Yi Xue Za Zhi (Chinese). 26 (11): 1130–2. PMID 21322282.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Okano M, Gross TG; Gross (November 2011). «Acute or Chronic Life-Threatening Diseases Associated With Epstein-Barr Virus Infection». Am. J. Med. Sci. 343 (6): 483–9. doi:10.1097/MAJ.0b013e318236e02d. PMID 22104426.
  16. Anderson, D.R.; Schwartz, J.; Hunter, N.J.; Cottrill, C.; Bissaccia, E.; Klainer, A.S. (1994). «Varicella Hepatitis: A Fatal Case in a Previously Healthy, Immunocompetent Adult». Archives of Internal Medicine. 154 (18): 2101–2106. doi:10.1001/archinte.1994.00420180111013. PMID 8092915.
  17. Gallegos-Orozco JF, Rakela-Brödner J; Rakela-Brödner (October 2010). «Hepatitis viruses: not always what it seems to be». Rev Med Chil. 138 (10): 1302–11. doi:10.4067/S0034-98872010001100016. PMID 21279280. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  18. Papic N, Pangercic A, Vargovic M, Barsic B, Vince A, Kuzman I (September 2011). «Liver involvement during influenza infection: perspective on the 2009 influenza pandemic». Influenza Other Respi Viruses. 6 (3): e2–5. doi:10.1111/j.1750-2659.2011.00287.x. PMC 4941665. PMID 21951624.