Հակամարմիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակամարմիններ, արյան շիճուկի գլոբուլինային ֆրակցիայի սպիտակուցներ, որոնք գոյանում են մարդու կամ տաքարյուն կենդանիների օրգանիզմ թափանցած բակտերիաների, վիրուսների, սպիտակուցային տոքսինների և այլ հակածինների հանդեպ։ Կապվելով բակտերիաների կամ վիրուսների ակտիվ հատվածների (կենտրոններ) հետ՝ հակամարմինները, խոչընդոտում են դրանց բազմացումը կամ չեզոքացնում արտադրած թունավոր նյութերը (տոքսիններ)։ Հակամարմինների պաշտպանական ազդեցությունը, որ պարունակվում է իմուն շիճուկներում, լայնորեն օգտագործվում է վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով։ Անտիգենի հետ հակամարմինների ռեակցիաները (շճաբանական ռեակցիաներ) կիրառում են տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով և դատական բժշկությունում։ Հակամարմինները կազմված են իմունոգլոբուլիններից, որոնք ըստ մոլեկուլի չափերի և կառուցվածքի բաժանվում են 3 խմբի, \gamma g (կամ IgG), \gamma A (կամ IgA) և \gamma M (կամ IgM)։ Մոլեկուլային զանգվածը տատանվում է 160 հզ-ից (\gamma g) մինչև 1 մլն (\gamma A և \gamma M)։ Հակամարմիններն գոյանում են փայծաղի, ավշահանգույցների, ոսկրածուծի պլազմատիկ բջիջներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png