Մակրոֆագեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակրոֆագեր (մակրո... և հունարեն φάγος-խժռող, լափող), կենդանական օրգանիզմում գտնվող մեգենքիմային բնույթի բջիջներ, որոնք ընդունակ են ակտիվորեն բռնել ու մարսել բակտերիաները, մահացած բջիջների մնացորդները և օրգանիզմի համար թունավոր ու օտար այլ մասնիկներ։ «Մակրոֆագեր» տերմինն առաջարկել է Մեչնիկովը (1892 թվական)։ Մակրոֆագերներ են արյան մոնոցիտները, շարակցական հյուսվածքի հիստիոցիտները, արյունաստեղծ օրգանների մազանոթների էնդոթելային բջիջները, լյարդի, թոքերի որոշ բջիջներ և այլն։ Կաթնասուն կենդանիների մակրոֆագերի նախորդները գոյանում են ոսկրածուծում։ Ակտիվ ֆագոցիտային հատկությամբ են օժտված նաև արյունաստեղծ օրգանների ցանցանման հյուսվածքի բջիջները, որոնք մակրոֆագերի հետ համախմբվում են ռետիկուլո-ցանցանման համակարգում և օրգանիզմում կատարում պաշտպանական ֆունկցիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png