Ալերգիա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
Ալերգիան արտաքին միջավայրի տարբեր ազդակների ներգործության հանդեպ որոշ մարդկանց զգայունությունն և դրանց նկատմամբ հակազդեցությունն է: Ալերգիա առաջացնող նյութերը` ալերգածինները, բնույթով և ազդեցության տեսակով խիստ տարբեր են: Լինում են` կենսալերգածիններ, ծաղկափոշու, սննդային, արդյունաբերական, ֆիզիկական բնույթի ալերգածիններ: Օրգանիզմն ալերգածիններին հակազդում է որպես հիվանդության հարուցչի:
[խմբագրել] Ալերգիայի առաջացումը
Ոմանք չեն հանդուրժում սննդի որոշ տեսակները, ուրիշները` որոշ բույսեր, փոշին կամ կենդանիների բուրդը, հակաբիոտիկները և այլ դեղամիջոցներ, սինթետիկ լվացամիջոցները և այլն: Ալերգիայի որոշ ձևեր հանգեցնում են լուրջ հիվանդությունների առաջացման: Օրինակ` հեղձուկի որոշ ձևեր ալերգիական ծագում ունեն: Ալերգիան մաշկային հիվանդությունների հաճախակի պատճառ կարող է դառնալ: Այդ դեպքերում մաշկը դառնում է չափից ավելի չոր, ճաքճքում է, առաջացնում են ցաներ ու սաստիկ քոր: Էկզեմա ալերգիական մաշկային հիվանդությունից խիստ տուժում են փոքր երեխաները. ախտահարվում են նրանց արմունկի ներսային մակերեսները և ծնկափոսերը: Խոտատենդը նույնպես ալերգիայի դրսևորումներից է. դրա նոպայի ժամանակ նկատվում է հարբուխ, արցունքահոսություն, և նույնիսկ կարող է սկսվել հեղձուկի նոպա: Սովորաբար այդ ախտանշաններն ի հայտ են գալիս ամռանը և գարնանը:
[խմբագրել] Ալերգիայից պաշտպանություն
Ներկայումս կան բազմաթիվ հատուկ դեղանյութեր, որոնք նվազեցնում են օրգանիզմի գերզգայունությունը ծաղկափոշու հանդեպ: