Կրծքի կաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բաղադրությունը[խմբագրել]

Կրծքի կաթը իր բաղադրությամբ ապահովում է ոչ միայն նորածինների սննդային պահանջները, այլ նաև ունի իմուն պաշտպանիչ նշանակություն։ Հղիության վերջին եռամսյակում և ծննդաբերությունից հետո կանանց կրծքագեղձերի կողմից արտադրվում է խեժ (չհասունացած կաթ) ,որն իր էներգետիկ արժեքով գերազանցում է կաթին , 3-5 անգամ ավելի շատ է պարունակում սպիտակուցներ,ճարպալույծ վիտամիններ (A,E,K), ասկորբինաթթու, հանքային էլեմենտներ՝ նատրիում, ֆոսֆոր, ցինկ նաև A դասի իմունոգլոբուլիններ։ Ճարպերի քանակությունը խեժում այնքան է որքան հասուն կաթում,բայց խեժում պարունակվող ֆոսֆոլիպիդները՝ խոլեստերինը, չհագեցած ճարպաթթուները, լինոլեաթթուն անհրաժեշտ են նորածնի բջջաթաղանթի կազմավորմանը։ Խեժի կազմի մեջ մտնող հիդրոլիտիկ ֆերմենտները՝ տրիպսինը, լիպազաները և ալֆա-ամիլազները ապահովում են երեխայի ստամոքս-աղիքային համակարգի սեկրեցիան՝ նպաստելով խեժի հեշտ յուրացմանը։ Ծննդաբերության առաջին օրերին արտադրվող խեժի կալորիականությունը կազմում է 1500կկալ/լ, հետո հասնելով մինչև 700կկալ/լ վերածվում է հասուն կաթի։ Իր բարձր կալորիականության, նչպես նաև արյան շիճուկի պրոտեիններին նմանվելու պատճառով խեժին անվանում են նաև «սպիտակ արյուն»։ Հասուն կաթը լինում է «առաջնային» և «հետին»։ Առաջնային կաթը ավելի ջրիկ է, բացարձակ յուղոտ չէ և երեխայի կողմից օգտագործվում է որպես ըմպելիք։ Հետին կաթը արտադրվում է կերակրման վերջում և հարուստ է ճարպերով, ածխաջրերով, սպիտակուցներով և ամենակարևորը երեխայի մոտ առաջացնում է հագեցման զգացում։

Կրծքի կաթի կոմպոնենտները[խմբագրել]

Ճարպեր[խմբագրել]

Ճարպերը կրծքի կաթի ամենափոփոխական կոմպոնենտներից է և կախված է մոր սննդի ռացիոնից, հնարավոր է փոփոխվի նույնիսկ մեկ կերակրման ընթացքում։ Կրծքի կաթի կազմի մեջ մտնող ֆոսֆոլիպիդները, չհագեցած ճարպաթթուները, խոլեստերինը հեշտ են յուրացվում երեխայի կողմից, որը պայմանավորված է կրծքագեղձերի կողմից լիպազա ֆերմենտի արտադրությամբ։ Ճարպերը ավելի շատ պարունակում է հետին կաթը։ 100գ. կաթը պարունակում է ճարպեր -4.38գ

Սպիտակուցներ[խմբագրել]

Սպիտակուցները համարվում են երեխայի աճի կարևոր կոմպոնենտ։ Կրծքի կաթը պարունակում է շիճուկային սպիտակուցներ,տաուրին, լակտոֆերին, լիզոցիմ և կազեին։ Շիճուկային սպիտակուցները հեշտ են յուրացվում նորածինների աղեստամոքսային տրակտում ի տարբերություն կազեինի, որը դժվարամարս է(կովի կաթը և նրանից պատրաստված խառնուրդները պարունակում են կազեին)։ Տաուրինը հեշտ յուրացվելով նպաստում է ուղեղի և ներվային համակարգի ձևավորմանը։ Լակտոֆերինը մասնակցում է երկաթի փոխանակությանը ։ Լիզոցիմը համարվում է բնական անտիբիոտիկ, ոչնչացնում է պաթոգեն միկրոօրգանիզմներին։ Մայրական կաթի սպիտակուցները համեմատած կովի կաթի սպիտակուցների հետ ավելի «թեթևֆեն, դա է պատճառը, որ կրծքի կաթը նորածնի ստամոքսում մնում է ավելի քիչ և արագ անցնում է աղիներ, մինչ կաթնային խառնուրդները պատրաստված կովի կաթից ստամոքսում կարող են մնալ մինչև երեք ժամ: Դա է պատճառը, որ արհեստական կերերը երեխաներին տալիս են երեք ժամից ոչ շուտ, իսկ կրծքի կաթը ավելի հաճախ և անսահմանափակ:

100գ. կաթը պարունակում է սպիտակուցներ-1.035

Շաքարներ[խմբագրել]

Մայրական կաթը պարունակում է շատ լակտոզա (կաթնաշաքար), քան կենդանական կաթը (20-30%ավելի): Կաթնային խառնուրդներին ավելացվում է սախարոզա կամ գլյուկոզա համային հատկանիշները մոտեցնելու մայրական կաթին, մինչ այդ կաթնաշաքարը անհրաժեշտ է երեխայի կենտրոնական նյարդային համակարգի զարգացման համար (մասամբ ուղեղանյութի ): Լակտոզան նպաստում է նաև կալցիումի ներծծմանը ՝աղիներում ինդիգեն միկրոֆլորայի և ոսկրա-հոդային համակարգի ձևավորմանը : 100գ. կաթը պարունակում է շաքարներ-6.89գ

Երկաթ[խմբագրել]

Մինչև 50-70% երկաթ է գտնվում մայրական կաթում: Ինչ վերաբերում է արհեստական սնուցմանը՝ կովի կաթ ըպարունակում է 10% երկաթ, իսկ խառնուրդները 3-4%:Երկաթր անհրաժեշտ է արյան կարմիր գնդիկների`էրիթրոցիտների ձևավորման համարար:

Պաշտպանիչ նյութեր[խմբագրել]

Մայրական կաթը ունի կոմպոնենտներ՝ ֆագոցիտներ ,իմունոգլոբուլիններ, որոնք ունեն հակամիկրոբային հատկություն, բարձրացնում են երեխայի իմունիտետը և պաշտպանում ինֆեկցիաներից:

Գրականության ցանկ[խմբագրել]

1.Обгольц А.А. Микробиология и иммунология грудного молока. — Омск, 2000. — 107 с.

2. Riordan J. Breastfeeding and Human Lactation. Jones and Bartlett Publishers, 2004.

3.Kunz C, Lönnerdal B (February 1992). «Re-evaluation of the whey protein/casein ratio of

human milk». Acta Paediatr 81 (2)։ 107-112.

4. Gustafsson L, Hallgren O, Mossberg AK, Pettersson J, Fischer W, Aronsson A, Svanborg C (May 2005). «HAMLET kills tumor cells by apoptosis: structure, cellular mechanisms, and therapy.». J Nutr 135 (5)։ 1299-303. ↑ Stevens CR (September 2000). «Antibacterial properties of xanthine oxidase in human milk». The Lancet 356 (9232)։ 829–830.