Ուգո Չավես

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուգո Չավես Բրազիլիայում։

Ուգո Չավես՝ (իսպաներեն՝ Hugo Chávez) (հուլիսի 28, 1954) Վենեսուելայի ներկա նախագահն է (1999-ից)։ Որպես Բոլիվարական Հեղափոխության առաջնորդ, Չավեսը բարձրացնում է դեմոկրատական սոցիալիզմը, Լատինական Ամերիկայի միացումը և հակա-իմպերիալիզմը։ Չավեսը քննադատում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության։

Որպես սպա 17 տարի ծառայել է Վենեսուելայի բանակում։ Հիմնել է ձախամետ Հինգերորդ Հանրապետության Շարժում կուսակցությունը՝ 1992-ի պետական հեղաշրջման ժամանակ ձախողումից հետո։ Ընտրվել է Նախագահ 1998-ին՝ իր նախընտրական քարոզարշավում հիմնականում շեշտելով Վենեսուելայի աղքատ բնակչությանը օգնելու անհրաժեշտությունը։ Վերընտրվել է 2000-ին, 2002-ին և 2006-ին։ Իրականացրել է «Բոլիվարական Միսիաներ» կոչված ներքին բարեփոխման ծրագրերը, որոնց նպատակն էր պայքարել հիվանդության, անգրագիտության, վատ սնունդ ստանալու, աղքատության և այլ սոցիալական խնդիրների դեմ։ Արտաքին քաղաքականության մեջ, Չավեսը ստեղծել է Վաշինգ‎տոնի Համաձայնության դիմակայությունը։

Ուգո Չավեսի բարեփոխումները բանավեճեր են ստեղծել Վենեսուելայում և արտասահմանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը Չավեսին համարում է Լատինական Ամերիկայում ժողովրդավարության համար վտանգ հանդիսացող անձ։ Այլոք համամիտ են Չավեսի գաղափարախոսության և երկկողային առևտուրի հետ։ Չավես 2005-ին և 2006-ին «Time»-ի 100 ամենա-ազդեցիկ անձերից մեկնէեղել։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով