Նավթ արտահանող երկրների կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՕՊԵԿ-ի դրոշը
ՕՊԵԿ-ի անդամ-երկրները քարտեզի վրա
ՕՊԵԿ-ի շտաբը

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն (անգլերեն՝ The Organization of the Petroleum Exporting Countries; կրճատ՝ ՆԱԵԿ կամ ՕՊԵԿ, անգլերեն՝ OPEC) — նավթի գների կայունացման նպատակով նավթարդյունաբերող երկրների կողմից ստեղծված միջազգային միջկառավարական կազմակերպություն (նաև անվանվում է կարտել): ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում 12 երկրներ` Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան, Կատարը, Լիբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Նիգերիան, Էկվադորը և Անգոլան: Կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում: 2007 թվականից պաշտոնավարող գլխավոր քարտուղարն է Աբդալա Սալեմ ալ-Բադրին:


Բովանդակություն

[խմբագրել] Կազմակերպությունը հետապնդում է հետևյալ նպատակները

  • Անդամ պետությունների նավթային քաղաքականության կորդինացում և ունիֆիկացում:
  • Անհատական և կոլեկտիվ միջոցների շահերի պաշտպանության առավել էֆեկտիվ սահմանումը:
  • Միջոցների որոնում, միջազգային շուկայում նավթի գինը ստաբիլ պահելու համար որպեսզի գնի տատանումները վնասաբեր չլինեն:
  • Մշտական ուշադրության ցուցաբերում նավթ արդյունաբերող պետությունների շահերին և կայուն եկամուտների ապահովում:
  • Էֆեկտիվ, ծախսաարդյունավետ, կանոնավոր մատակարարման ապահովում սպառող երկրներին:
  • Ներդրումից արդար եկամուտ նավթային արդյունաբերությանը:
  • Շրջակա միջավայրի պաշտպանություն ներկա և ապագա սերունդների շահերից ելնելով:

Այլ խոսքերով ասած, խոսքը նրա մասին է, որ միավորված ֆռոնտով պաշտպանել սեփական էկոնոմիկայի շահերը: Փաստորեն ՕՊԵԿ-ը սկիզբ դրեց միջպետական էկոնոմիկայի կանոնակարգմանը համաշխարհային նավթային շուկայում էներգետիկայի բնագավառում:

Օպեկի Կանոնադրության 7-րդ հոդվածում նշված է`

Լիիրավ անդամ կարող են լինել միայն հիմնադիր անդամները և այն երկրները, որոնց հայտերն արդեն հաստատված են կոնֆերանսի կողմից: Ցանկացած այլ երկիր, որը զգալի չափով նավթ է արտահանում և ունի շահեր, որը սկզբունքորեն նման է անդամ երկրների շահերին կարող է դառնալ լիիրավ անդամ, այն պայմանով, որ ընդունումը կհաստատվի մեծամասնության կողմից ստանալով 3/4 ձայն, այդ թվում, հիմնադիր անդամների ձայները ներառյալ:

[խմբագրել] Օպեկի կառուցվածքը

  • ՕՊԵԿ-ի գլխավոր մարմին է հանդիսանում անդամ երկրների Նախարարների կոնֆերանսը, որը գումարվում է առնվազն տարին երկու անգամ, սովորաբար Վիեննաի շտաբում: Այն սովորաբար առավել ուշադրություն է գրավում ոչ միայն մամուլի, այլև նրանց, ովքեր նավթի համաշխարհային շուկայում առանցքային դեր ունեն : Կոնֆերանսը սահմանում է ՕՊԵԿ-ի քաղաքականության հիմնական ուղղությունները, ուղիները և միջոցները դրանց իրագործման համար, ընդունում է որոշումներ և արաջարկություններ ներկայացրած Կառավարման խորհրդի կողմից, և բյուջեի հարցերով: Այն հրահանգում է խորհրդին պատրաստել զեկույցներ և հանձնարարականներ ցանկացած հարցերի վերաբերյալ, որով մտահոգված է կազմակերպությունը: Կոնֆերանսը կազմում է նաև կառավարման խորհուրդը (ամեն երկրից մեկական ներկայացուցիչ, որպես օրենք դա նավթի կամ էներգետիկայի նախարարներն են ): Կոնֆերանսը նաև ընտրում է նախագահ(մնում է իր պաշտոնին մինջև հաջորդ գումարը) և նշանակում է կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Իր աշխատանքում Կոնֆերանսը հենվում է մի շարք կոմիտեների վրա, որոնց շարքում Նախարարական մոնիտորինգի կոմիտեն է, որը ստեղծվել է որպեսզի վերահսկել իրավիճակը շուկաներում և ներկայացնել առաջարկություններ այս կամ այն միջոցների վերաբերյալ:
  • Կառավարական խորհուրդը անցկացնում է առնվազն 2 նիստ տարվա մեջ, որի ժամանակ պիտի պարտադիր ներկա լինեն բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչները: Խորհուրդը պատասխանատու է ՕՊԵԿ-ի կառավարման գործունեության համար ինչպես նաև իրականացնելու Կոնֆերանսի որոշումները և րեզոլուցիաները, ընդունում է որոշումներ հաշվետությունների վերաբերյալ, որոնք ներկայացվում են գլխավոր քարտուղարի կողմից, ներկայացնում է զեկույցներ և առաջարկություններ Կոնֆերանսին քննարկման համար և պատրասում է տարեկան բյուջեն:
  • Քարուղարությունը իրականացնում է իր գործառույթները Կառավարական խորհրդի առաջնորդության տակ:
  • Գլխավոր քարտուղարը հանդիսանում է կազմակերպության բարձրագույն պաշտոնյան, լիազորված ՕՊԵԿ-ի անդամ ինչպես նաև քարուղարության ղեկավար: Նա կազմակերպում և ղեկավարում է Կազմակերպության աշխատանքը:
  • ՕՊԵԿ-ի Տնտեսական հանձնաժողովը զբաղվում է կայունության նպաստման հարցերով արդար գնային մակարդակներում միջազգային նավթային շուկաներում, որպեսզի նավթը կարողանա պահպանի իր արժեքը որպես արաջնային գլոբալ էներգիայի աղբյուր, նաև ուշադիր հետևում է շուկաներում էներգիայի փոփոխման և տեղեկացնում է Կոնֆերանսին այդ փոփոխությունների մասին:



[խմբագրել] ՕՊԵԿ-ի զարգացման պատմությունը

1960-1973թ ՕՊԵԿ-ը այդպես էլ չկարողացավ իր ազդեսությունը հաստատել համաշխարհային շուկայում: Եվ իրավիճակը փոխվում է 1970-ական թվականների առաջին կեսին, երբ արևմտյան աշխարհը հանդիպեց ինֆլացիոն ճնշմանը և հումքային ռեսուրսների պակասին: Հատկապես նավթի պակասը զգացվեց, օրինակ ԱՄՆ-ում դեռևս 1950թ-ին նախկինում նավթի արդյունահանման գործում ինքնաբավ ԱՄՆ-ն, արդեն պետք էր ներկրել նավթի մոտ 35%: Նույն այդ ժամանակ էլ ՕՊԵԿ-ը սկսեց ավելի խստորեն պաշտպանել իր դիրքերը:

Հարմարավետ պատճառ հանդիսացավ 1973թ հոկտեմբերին, Իսրայելի պատերազմը Եգիպտոսի և Սիրիայի դեմ: Իսրաելը կարողացավ վերադարցնել կորցրած տարածքները և արդեն նոյեմբերին ստորագրել հաշտության պայմանագիր Եգիպտոսի ու Սիրիայի հետ, ինչպես նաև զինադադար կնքել:

Հոկտեմբերի 17-ին ՕՊԵԿ-ը դուրս եկավ ԱՄՆ-ի քաղաքականության դեմ և էմբարգոյի ենթարկեց, բարձրացնելով գինը 70%-ով: Մեկ գիշերվա մեջ բարելի գինը բարձրացավ $3 մինչև $5,11: ԱՄՆ-ն ենթարկվեց էմբարգոյի այն ժամանակ, երբ արդեն ԱՄՆ-ի քաղաքացիների 85% սովորել էր հասնել աշխատավայր սեփական ավտոմեքենայով: Չնայած նախագահ Նիքսոնը ընդունեց էներգիայի օգտագործման միջոցների խիստ սահմանափակումներ, իրավիճակը փրկել չստացվեց և արևմտյան պետությունների համար սկսվեց տնտեսական անկման շրջանը: Ճգնաժամի պիկին ԱՄՆ-ում 1 բենզինի գալլոնի գինը 30 ցենտից բարձրացավ մինչև $1,2:

70-ական թվականների ընթացքում նավթի գինը շարունակում էր աճել, ինչպես նաև գունավոր մետաղների գինը, կաուչուկի, ցորենի և մետաքսի: Նավթի գների աճը բերեց նրան, որ թանգացան գրեթե բոլոր ապրանքները: 1975թ նախագահ Նիքսոնը ստիպված եղավ ընդունել ինֆլյացիաի հետ պայքարի ծրագիր:

Եկամուտները նավթի վաճառքից հիմնական արաբական երկրներում 1973-1978թ աճում էին գերարագ տեմպերով: Օրինակ, Սաուդյան Արաբիայում եկամուտները $4,3 միլիարդից հասան մինջև $36 միլիարդ:

Սակայն 70-ական թվականների վերջին նավթի սպառումը կրճատվեց մի քանի պատճառներով: Արաջին հերթին, շուկայում բարձրացավ ոչ ՕՊԵԿ-ի անդամ պետությունների ակտիվությունը: Երկրորդ հերթին, սկսվեց երևալ Արևելյան պետությունների համնդանուր տնտեսական անկումը: Բացի դրանից ԱՄՆ-ն, որը շատ անհանգստացած էր հնարավոր ցնցումներից, որոնք տեղի էին ունեցել նավթ-արտահանող պետություններում ԽՍՀՄ-ի ակտիվացմամբ այդ ռեգիոնում, հատկապես ԽՍՀՄ-ի զորքերի Աֆղանստան մտնելուց հետո և Ամերիկացիները պատրաստ էին օգտագործել ռազմական ուժ այն դեպքում եթե կրկնվի նավթի մատակարարման նույն վիճակը: Ի վերջո, նավթի գներն սկսեցին նվազել:

1973թ էմբարգոից հետո Կիսսինջերը և Նիքսոնը սկսեցին փնտրել գործընկեր Մերձավոր Արևելքում: Եվ իրենց ընտրությունը ընկավ Իրանի վրա, որը չէր մասնակցում ԱՄՆ-ի դեմ էմբարգոյին: Իրանը օժանդակում էր ԱՄՆ-ի դիրքորոշումը ԽՍՀՄ-ի դեմ: Չնայած  բոլոր ձեռնարկված քայլերին 1978թ բռնկվեց 2-րդ նավթային ճգնաժամը: Գլխավոր պատճառ հանդիսացավ Իրանի հեղաշրջումը և քաղաքական ռեզոնանսը և նավթի գինը հասավ $40 մեկ բարելի համար: Ի վերջո շուկայական ուժեչը, ակտիվ Էներգախնայողության ծրագրերի զարգացումը, տարաձայնությունները ՕՊԵԿ-ի անդամների միջև բերեցին նրան, որ 1981թ նավթի գինը ընկավ: 1981թ սկսած նավթի գինը աստիճանաբար ընկնում էր, մինջև վերջերս:

[խմբագրել] ՕՊԵԿ-ի տնտեսական բնութագիրը

Չնայած ՕՊԵԿ-ի հսկայական ազդեցության նավթային շուկայում, ՕՊԵԿ-ը արտադրում է ընդամենը 40% ընդհանուր նավթի համաշխարհային արտադրությունից: Սակայն ՕՊԵԿ-ի անդամ պետությունների ձերքն է ողջ աշխարհի նավթի հայտնաբերված պաշարների 77%: ՕՊԵԿ-ի ոչ անդամ պետությունները, ԿանադանՄեծ Բրիտանիան, Նորվեգիան, ՄեքսիկանՉինաստանըՌուսաստանը և ԱՄՆ) արտադրում են նավթի 60%, բայց իրենց պաշարները արագ կերպով սպառվում են: և որպես հետեվանք վերջին տասնյակ տարիների ընդացքում զգացվում է պահանջը զարգացնել այլընտրանքային էներգիայի աղբյուրները: ՕՊԵԿ-ի նավթային պաշարները գումարային չափով գնահատվում են մոտ 1 տրիլիոն 265 միլիարդ բարել նավթ, Ռուսաստանի և ԱՊՀ-ի այլ պետությունների ռեզերվները կազմում են 447 միլիարդ բարել, Հյուսիսային Ամերիկայինը 381 միլիարդ բարել, իսկ ոչ ՕՊԵԿ-ի անդամ զարգացող պետությունների նավթային պաշարները գնահատվում են մոտ 282 միլիարդ բարել:

Աշխարհի նավթային շուկայի կարգավորման ՕՊԵԿ-ի մեխանիզմը չափազանց պարզ է: Դա ՕՊԵԿ-ի անդամ պետությունների նավթի արդյունահանման լիմիթների հաստատումն է: Այդ սահմանափակումները հաստատվում են հաշվի առնելով գների իրավիճակի հետ համաշխարհային նավթային շուկայում, ընդհանուր սահմանաչափի բաշխման անդամ պետությունների միջեև և վերահսկողությունը սահմանված քվոտների պահպանման վերաբերյալ: Սա էլ անդամ պետությունների նավթի արտահանման մասնաբաժինները:

Սաուդյան Արաբիա - 32.4%, Իրան - 14,6%, Վենեսուելա - 11,8%, Միացյալ Արաբական Էմիրություններ- 8.7%, Նիգերիա - 8%, Քուվեյթ - 7.9%, Լիբիա -5,3%, Ինդոնեզիա - 5.1%, Ալժիր -3,1%, Կատար -2,5%:

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Авдокушин Е.Ф. «Международные экономические отношения», - Москва, «Юристь», 2001.
  2. Под редакцией Жукова Е.Ф. «Международные экономические отношения», - Москва, «Юнити», 2000.
  3. Под редакцией Самофалова В.И. «Мировая экономика и международные экономические отношения», - Ростов – на - Дону, 2000.
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով