Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր
John Davison Rockefeller
Դիմանկար
Ծնվել է1839, հուլիսի 8
ԾննդավայրՆյու Յորք
Մահացել է1937 մայիսի 23 (97 տարեկանում)
Մահվան վայրՖլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանԼեյք Վյու գերզմանոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնBaustista?
ԿրթությունՉենսլերյան համալսարան և Bryant & Stratton College?
ԵրկերՌիվերսայդի եկեղեցի և Կիկվիտ
Կարողություն336 միլիարդ դոլլար
Մասնագիտությունձեռնարկատեր, հաշվապահ և բանկիր
ԱմուսինԼորա Սփելման
Ծնողներհայր՝ Վիլիամ Ռոքֆելլեր Ավագ[1], մայր՝ Էլիզա Դեվիսոն[1]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՋոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր[2], Էլիզաբեթ Ռոքֆելլեր Սթրոնգ, Ալթա Ռոքֆելլեր Փրենթիս և Էդիթ Ռոքֆելլեր Մըքքորմիք
 John D. Rockefeller Վիքիպահեստում

Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր (անգլ.՝ John Davison Rockefeller, հուլիսի 8, 1839(1839-07-08)[3][4][5][…], Richford, Տայոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 23, 1937(1937-05-23)[3][4][5][…], Օրմոնդ Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[6][7]), ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլլարատեր-միլիարդերն աշխարհում[8][9] մարդկության պատմության մեջ։

1870 թվականին հիմնադրել է Standard Oil ընկերությունը և ղեկավարել է այն մինչև 1897 թվականը՝ մինչև պաշտոնապես թոշակառու դառնալը[10]։ Standard Oil ընկերությունը հիմնադրվել է Օհայո նահանգում՝ որպես Ջոն Ռոքֆելլերի, նրա եղբոր՝ Վիլյամ Ռոքֆելլերի, Հենրի Ֆլագերի, Ջաբեզ Բոստվիկի, քիմիկոս Սեմյուել Էնդրյուսի և Ստեֆան Հարկնեսի համատեղ գործընկերություն։ Կերոսինի և բիզնեսի պահանջարկի մեծացմանը զուգընթաց աճում էր նաև Ռոքֆելլերի վարկանիշը և դարձավ իր ժամանակների աշխարհի ամենահարուստ մարդը, նրա ունեցվածքն իր մահվան պահին կազմում էր 1,4 միլիարդ դոլլար (անվանական արժեքով այդքան էր կազմում 1937 թվականին) կամ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 1,54 %-ը[11][12][13][14][15]։ The New York Times-ի տվյալներով նրա հարստությունը գնահատվել է մոտավորապես 192 միլիարդ դոլլար 2006թ.-ի դրությամբ, իսկ 2018 թ.-ին այն կազմել է 389 միլիարդ դոլլար[16]։

Ռոքֆելլերը ԱՄՆ-ի հայտնի բարերարներից մեկն է, Ռոքֆելլեր հիմնադրամի հիմնադիրը, բժշկական և կրթական հաստատություններին բարեգործական օգնություն տրամադրող։ Նա հիմնադրել է Չիկագոյի համալսարանը և Ռոքֆելլերի անվան ինստիտուտը։ Հիշատակվում է որպես աշխատասեր, նպատակասլաց և աստվածավախ քրիստոնյա, որի համար գործընկերները նրան կոչել են «Սարկավագ»։ Նա մշտապես ապրել է առողջ ապրելակերպով և բացառապես չի օգտագործել ալկոհոլ և չի ծխել[17]։ Ունեցել է 4 աղջիկ և մեկ որդի, ով հոր մահից հետո շարունակել է կառավարել Ռոքֆելլեր հիմնադրամը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքֆելլերը իր ընտանիքի 6 զավակներից երկրորդն է։ Ծնվել է բողոքական Էվերի Ռոքֆելլերի (հոկտեմբերի 13 1810մայիսի11 1906) և Լուիզա Դևիսոնի (սեպտեմբերի 12 1813մարտի 28 1889) ընտանիքում[18][19]։ Նա ծնվել է Ռիչֆորդ, Նյու Յորք։ Նրա հայրն սկզբնական շրջանում անտառահատ է եղել, հետո դարձել է վաճառական և իրեն կոչել է «բույսերի բժիշկ»[20]։ Նրա հարևանների պատմելով, Ջոնի հորը համարել են տարօրինակ մարդ։ Հոգեպես Վիլյամը բնույթով Վիլյամը համարձակ մարդ է եղել, որը նրան օգնել է մեծ կապիտալի տեր դառնալ և 3100 դոլլար արժողությամբ հողատարածք ձեռք բերել։ Ջոնի մայրը՝ Էլիզան, զբաղվել է տնային տնտեսությամբ[21][22]։ Ջոնի մայրը՝ Լուիզան, տնային տնտեսուհի էր։ Ամուսնու երկար բացակայությունների պատճառով նա ստիպված խնայում էր գրեթե ամեն ինչ։

Ջոնի հիշողություններով, իր հայրը իրեն վաղ տարիքից պատմել է բիզնեսի մասին, որում ինքը ներդրում է ունեցել, բացատրել է բիզնեսի սկզբունքների մասին։ Երբ Ջոնը դարձավ 7 տարեկան, նա սկսել է հարևանների այգիներում կարտոֆիլ հավաքել։ Իր ցուցաբերած արդյունքների մասին վիճակագրական տվյալները նա գրառում էր իր գրքույկում։

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա շատ հանգիստ երեխա էր ու ահավոր ցրված։ Լինելով շատ զգացմունքային մարդ՝ նա բնավ էլ չէր սիրում իր զգացմունքները ցույց տալ շրջապատին։ Բիզնեսում նրա առաջին քայլերը դեռ 7 տարեկանից են ի հայտ եկել, երբ տանը, պահելով և մեծացնելով մի քանի հնդկահավ, նա վաճառում է իր հարևանին 50 դոլարով, իսկ այդ գումարը պարտքով տալիս է մյուս հարևանին տարեկան 7%-ով։ Երբ իր հասակակիցները կոնֆետներ էին գնում, ուտում, խաղում էին ու դրսում ուրախանում, Ջոնն իր աշխատած առաջին գումարներն էր անընդհատ բռի մեջ պահում ու երազում դրանց շատացման մասին։

Այդ ժամանակահատվածում նա արդեն լավ տիրապետում էր մաթեմատիկային` անգամ մասնակցել էր հաշվապահական որոշ դասերի, սակայն այդպես էլ դպրոցը չավարտեց։ Սակայն աշխատանք գտնելն այդքան էլ հեշտ չէր, քանի որ 6 շաբաթ շարունակ նա այդպես էլ գործ չէր գտնում, մինչև Hewitt and Tuttle ընկերությունը, տեսնելով նրա խանդավառությունը, ընդունեց աշխատանքի որպես հաշվապահի օգնական։ Առաջին երեք ամիսը նա աշխատում էր անվճար։ Աշխատավարձը կազմում էր ամսական 17 դոլար, հետո 25 դոլար, իսկ առաջին աշխատավարձով Ջոնը գնեց հաշվապահական գիրք, որտեղ ներառում էր իր ծախսերն ու եկամուտները։ Այս ամբողջ ժամանակահատվածում իր կատարած աշխատանքը Ռոկֆելլերին իսկապես հաճույք էր պատճառում, չնայած որ աշխատանքը սկսվում էր առավոտյան 6.30-ից և ավարտվում երեկոյան ժամը 10-ին։ Ջոնն այնպիսի մեծ ցանկությամբ էր սովորում և աշխատում, որ ընկերության ղեկավարի հեռանալուց հետո միանգամից նրան նշանակեցին նոր ղեկավար, իսկ աշխատավարձը կազմում էր ընդամենը 600 դոլար։ Այս ամենը Ռոկֆելլերին շատ վշտացրեց, քանի որ նախորդ տնօրենը ստանում էր 2000 դոլար։ Ջոնն լքեց ընկերությունը։ Ռոկֆելլերը 19 տարեկան էր և ուներ բավականին կապիտալ, քանի որ 3 տարում աշխատած գումարի մեծ մասը նա կուտակել էր։ Ջոնը որոշեց ընկերոջ՝ Մորիս Կլարկի, հետ ստեղծել սեփական ընկերությունը, սակայն գումարը բավարար չէր, ինչը նա պարտքով վերցրեց հորից, ի դեպ զարմանալի է, բայց իսկապես պարտքով էր վերցրել։ Հայրը դրանից հետո լքում է ընտանիքը` փախչելով մեկ այլ կնոջ մոտ։ Այդ հանգամանքն այնքան է վշտացնում Ջոնին, որ հոր մահին անգամ նա չի գնում թաղմանը։ Բիզնեսն իրենից ներկայացնում էր ալյուրի և սերմերի վաճառք։ Սակայն ինչպես ցույց տվեց հետագան, նա այդքան էլ ճկուն չէր առևտրի և վաճառքի բնագավառում, ուստի դա իր գործը չդարձավ, քանի որ իրական փողերը նրան բերեց միայն նավթը։ 1863 թվականին, երբ 24 տարեկան էր, գործընկերների հետ կառուցեց առաջին վերամշակման գործարանը։ Այն Քլիվլենդից այնքան էլ հեռու չէր։ Շուտով ամուսնացավ Լորա Սփելմանի հետ, ում ճանաչում էր ուսանողական տարիներից։ Լորան էլ ամուսնու նման աստվածավախ էր։ Նա ուսուցչուհի էր ու պրակտիկ խելքով օժտված կին։ Մի անգամ Ռոկֆելլերն ասել է. «Առանց նրա խորհուրդների ինքը հավանաբար կապրեր աղքատ»։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքֆելլերն իր բարեկամ ու գործընկեր Հենրի Ֆլագռելի հետ կենտրոնացրեց նավթարդյունահանող ու նավթամշակող ձեռնարկությունները մեկ ընդհանուր տրեստի՝ «Ստանդարտ օյլի» մեջ։ Այդ մրցակցությանը հակառակորդները չդիմացան։ Նրանք երկու ելք ունեին. կա՛մ պետք է միանային Ռոքֆելլերին, կա՛մ էլ սնանկանային։ Ընկերությունը ողջ Ամերիկայի նավթարդյունաբերության 95 %-ի վրա վերահսկողություն ուներ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1865 թվականին Ջոնը հանդիպում է մի քիմիկի, որը նրան պատմում է կերոսինի և նավթի մասին։ Ջոնը Կլարկին փորձում է համոզել նավթային բիզնես մտնելու համար, սակայն Կլարկը դեմ էր։ Ջոնը, տեսնելով, որ գործընկերը դեմ է իր քայլերին՝ 72.500 դոլարով գնում է նրա մասնաբաժինն ու մտնում նավթային բիզնես։ 1870 թվականին Հենրի Ֆլագլերի հետ ստեղծում է Standard Oil ընկերությունը։ Նա ու Ֆլագլերը սկսում են մեկը մյուսի ետևից գնել մրցակից նավթային ընկերությունները, սակայն ոչ բոլորն էին, որ ցանկանում վաճառել իրենց նավթի հանքերը։ Եթե նման դեպքեր էր լինում Ռոկֆելլերը սկսում էր տեղեկություններ հավաքել իր մրցակցի ու նրա բոլոր հաճախորդների մասին։ Դրանից հետո Standard Oil-ը արհեստականորեն իջեցնում էր նավթի գները, որից հետո մրցակիցների հաճախորդները չեղյալ էին հայտարարում պայմանագիրն ու գալիս էին Standard Oil-ի մոտ։ Երբ արդեն միաձուլումն ավարտվեց, Ռոկֆելլերը սկսեց մտածել արդեն վաճառքի մասին, քանի որ նավթը վաճառվում էր միջնորդների կողմից, որոնք ավելի էին այն թանկացնում։ Նա իր սեփական դիստրբյուցիոն ցանցը ստեղծեց, որով էլ ստացավ լիակատար ազդեցություն նավթային ոլորտում։ 9 տարում Standard Oil-ը կարողացավ տիրել ԱՄՆ-ի նավթային ռեսուրսների 90 %-ին։ Երբ նա 18 տարեկան հասակում նա որոշեց դառնալ միլիարդատեր, 55 տարեկանում որոշեց հատել 100 տարեկանի սահմանագիծը, որին նա գրեթե հասավ, քանի որ Ռոքֆելլերը մահացավ 98 տարեկանում։

Սակայն 1890 թվականին մոնոպոլիայի դեմ ընդունվեց Շերմանի օրենքը, որի արդյունքում 1911 թվականին ընկերությունը բաժանվեց 34 փոքր ընկերությունների, որի շնորհիվ Ռոքֆելլերն ավելի հարստացավ։ Ջոնը հրաժարվեց իր բոլոր աշխատակիցներին վճարել աշխատավարձեր և փոխարենը նրանց պարգևատրում էր ընկերության բաժնետոմսերով։ Այս առիթով նա ասել է. «Այս քայլի շնորհիվ աշխատակիցներն իրենց զգում են ընկերության մի մասնիկը և վերջնական արդյունքից նրանք էլ են մեծ օգուտներ քաղելու, հետևաբար ամենալավ աշխատանքն արդեն ապահովված էր»։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1885 թվականին

1911 թվականին նրան հաջողվեց շրջանցել Շերմանի հակատրեստային օրենքը, որն ընդունվել էր 1890 թվականին։ Այդ օրենքն ուղղված էր մոնոպոլիաների դեմ։ Օրենքը հաջողվեց շրջանցել, սակայն «Ստանդարտ օյլ» տրեստը մասնատվեց 34 ընկերության։ Ռոքֆելլերի անունը նույնացվում էր հարստության հետ։ Նա Ամերիկայի մի քանի նահանգներում տներ ուներ, մի քանի վիլլաներ, հողատարածքներ, Նյու Ջերսիում` գոլֆի անձնական տարածք, բայց ամենից շատ սիրում էր Նյու Յորքի մերձակայքում գտնվող «Փոքանտիկո հիլլզ» վիլլան։ Ռոքֆելլերն առատաձեռն գործարար էր, քրիստոնյա ու դրանով շատ էր հպարտանում. իր եկամտի 10%-ը տալիս էր եկեղեցուն։

Նրա մասնակցությամբ 1892 թվականին հիմնվել է Չիկագոյի համալսարանը։ 1897 թվականին նա ավելի ու ավելի շատ է զբաղվում բարեգործությամբ, իսկ ընկերության կառավարումը վստահում է տաղանդավոր գործընկերներին։ 1901 թվականին հիմնվել է բժշկական ինստիտուտը նրա մասնակցությամբ, որն ավելի ուշ անվանվեց Ռոքֆելլերի անունով։ Մեկ տարի անց նա կազմավորեց կրթական խորհուրդը։ 1913 թվականին ստեղծեց Ռոքֆելլեր հիմնադրամը։

Ռոքֆելլերը մահացել է 1937 թվականի մայիսի 23-ին, 98 տարեկանում ու իր վախճանի պահին ավելի հայտնի էր որպես բարերար, քան որպես գործարար։ Իր կյանքի ավարտին նա ավելի քան կես միլիարդ դոլար է բաժանել բարեգործական նպատակներով, չնայած դրան, միակ որդին՝ Ջոն Ռոքֆելլեր-կրտսերը ժառանգեց 460 միլիոն դոլար։ Կրտսեր Ռոքֆելլերը նույնպես հայտնի է բարեգործություններով։ Նրա շնորհիվ է կառուցվել ՄԱԿ-ի գրասենյակը Նյու Յորքում, որի շինարարության համար նվիրաբերել է 9 միլիոն դոլար։ Բացի այդ, նա Նյու Յորքում կառուցել է Ռոքֆելլեր արդյունաբերության կենտրոնը։ Կրտսեր Ռոքֆելլերն իր 6 երեխաներին թողել է 240 միլիոն դոլար։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Լաուրա Սպելման-Ռոքֆելլեր (1839-1915)։ Նրանք ունեցել են 5 երեխա՝

  • Դուստրը՝ էլիզաբեթը (1866-1906)
  • Դուստրը՝ Ալիսան (1869-1870)
  • Դուստրը՝ Ալտան (1871-1962)
  • Դուստրը՝ Էդիտը (1872-1932)
  • Միակ որդին՝ Ջոն Ռոքֆելլեր Ջունիորը (1874-1960), խոշոր բարերար

Նրա մասին կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին իր որդու հետ

Ջոն Ռոքֆելլերը մինչև հիմա համարվում է ամենահարուստ մարդը պատմության մեջ։ Ռոքֆելերին միշտ դիտարկում են երկու տեսանկյունից՝ կային մարդիկ, որոնք պաշտում էին նրան, քանի որ միշտ հսկայական միջոցներ էր տրամադրում բարեգործությանը, և նրանք, ովքեր ատում էին մի պարզ պատճառով. նա միշտ անում էր այն, ինչն անհրաժեշտ էր իր բիզնեսն առաջխաղացնելու համար։ Ռոքֆելլերի հարստությունն այնքան շատ էր, որ նա կարող էր հեշտությամբ պետություններ ֆինանսավորել և նորից ունենալ բավականին մեծ գումարներ, օրինակ 1917 թվականին ԱՄՆ-ի բյուջեն կազմում էր 715 միլիոն դոլար, իսկ Ռոքֆելլերի կարողությունը գրեթե 1մլրդ դոլար։ Ռոքֆելլերի քույրը պատմում էր.

Եթե երկնքից որևէ բարիք ընկներ, ապա առաջինը Ջոնը կվազեր ափսեի ետևից։ Քանի որ Ջոնը ընտանիքի ամենամեծ երեխան էր, 16 տարեկանից նա սկսեց աշխատանք փնտրել։


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

[23] [24] [25] [26] [27] [28] [29]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kindred Britain
  2. Union List of Artist Names — 2018.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  6. 6,0 6,1 http://www.timelines.ws/states/FLORIDA.HTML
  7. 7,0 7,1 http://www.timelines.ws/20thcent/1937.HTML
  8. «American Experience | The Rockefellers | Transcript». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  9. The richest Americans // Fortune, 2007
  10. [url=http://www.bgsu.edu/departments/acs/1890s/rockefeller/bio2.htm%7Ctitle=John(չաշխատող հղում) D. and Standard Oil|accessdate=2008-05-13|publisher=Bowling Green State University|deadlink=404|archiveurl=https://web.archive.org/web/20060912062210/http://www.bgsu.edu/departments/acs/1890s/rockefeller/bio2.htm%7Carchivedate%3D2006-09-12]
  11. Fortune Magazine lists the richest Americans, not by the changing value of the dollar but by percentage of GDP: Rockefeller is credited with a Wealth/GDP of 1/65. (accessed 20 August 2009).
  12. Americans in History|publisher=Forbes|accessdate=դեկտեմբերի 22, 2009|archiveurl=http://www.webcitation.org/65JSkWidb|archivedate=2012-02-09
  13. 10 Richest Men Of All Time|accessdate=2007-05-29|publisher=AskMen.com|archiveurl=http://www.webcitation.org/65JSlStDC|archivedate=2012-02-09
  14. Rockefellers|accessdate=2007-05-29|publisher=PBS|archiveurl=http://www.webcitation.org/65JSmXA2S|archivedate=2012-02-09(չաշխատող հղում)
  15. |title=The Richest Americans |accessdate=2007-07-17 |work=Fortune magazine
  16. [url=http://www.nytimes.com/ref/business/20070715_GILDED_GRAPHIC.html# |title=The Wealthiest Americans Ever |accessdate=2007-07-17 |work=Նյու Յորք Թայմս | date=15 July 2007]
  17. John D. Rockefeller, by Albro Martin, Encyclopedia Americana 1999 Vol. 23
  18. Chernow, (1998) p. 10
  19. Scheiffarth, Engelbert: Der New Yorker Gouverneur Nelson A. Rockefeller und die Rockefeller im Neuwieder Raum. Genealogisches Jahrbuch, 9 (1969), pp. 16-41
  20. Chernow, (1998) p. 11
  21. Chernow, (1998) p. 43
  22. cite book | last = Segall | first = Grant | authorlink = Grant Segall | coauthors = | title = John D. Rockefeller: Anointed With Oil | publisher = Oxford University Press | year = 2001 | location = | pages = 14 | url = | doi = | id = | isbn = 0-19-512147-3
  23. «Ամերիկյան փորձ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  24. Ջոնը և Standart Oil-ը
  25. Ամնեահարուստ ամերիկացիների պատմությունը
  26. Բոլոր ժամանակների 10 ամենահարուստ տղամարդիկ
  27. Ամենահարուստ ամերիկացիները(չաշխատող հղում)
  28. Ամերիկական հանրագիտարան
  29. Ամենահարուստ ամերիկացիները
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են