Շահերի խմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շահերի կամ ճնշման խմբեր, հասարակական-քաղաքական բնույթի կազմակերպություններ, որոնք նպատակ են հետապնդում ճնշում գործադրել պետական իշխանության մարմինների վրա, որպեսզի վերջիններս ընդունեն իրենց շահերին համապատասխան որոշումներ։ Ճնշման խմբերը ուղղակիորեն չեն մասնակցում ընտրություններին, այլ աջակցում են այս կան այն քաղաքական ուժին կամ քաղաքական գործչի` հետագայում ակնկալելով փոխադարձ աջակցություն, տարբեր երկրներում գոյություն ունի ճնշման խմբերի գործունեության իրավական կարգավորման տարբեր փորձ, այս կառույցները առավել մեծ չափով ձևավորված և ակտիվ են ԱՄՆ-ում։

Ընդհանուր հասկացությունը[խմբագրել]

Շահերի կամ ճնշման խմբերի հասկացություննրի տարբերակման համար անհրաժեշտ է տարբերակել նրանց ստեղծման նպատակը և հիմնական գործառույթները։ Շահերի կամ ճնշման խմբերն այս տեսանկյունից կարելի է դասակարգել 3 խմբի`

  • Ունեն սեփական շահերի վերաբերյալ հստակ գիտակցում, սակայն որպես կանոն չեն իրականցնում ճնշման գործողություններ, այդ շահերի պաշտպանության համար։
  • Գոյություն ունի շահերի դիտարկում, ճնշման գործողությունը իրականացվում է միայն այն դեպքում, երբ պետական քաղաքականությունը հակասում է իրենց պատկերացմամբ իրենց շահերին։
  • Որոնք ստեղծված են ճնշման գործողությունների իրականացման համար։

Օրինակ` կարուձևի խմբակներ, ֆիլատելիստներ, իրավաբաններ, տնտեսագետներ և այլ միություններ, արհեստակցական միություններ, գործատուների միություններ։

Ճնշման խմբերի կառուցվածքը[խմբագրել]

Համապատասխան հասարակության կառուցվածքին ֆրանսիացի քաղաքագետ Իվ Մենին տարբերակում է 3 տիպի կառուցվածք`

  1. Օլիգարխիկ
  2. Կորպորատիվ (նեոկորպորատիվ)
  3. Պլուրալիստական

Օլիգարխիկ կառուցվածք[խմբագրել]

Մի շարք խոշոր ճնշման խմբեր տարանջատվում են հասարակական ոչ կառավարական կառույցների մեծ մասից, մոնոպոլիզացնում են որոշումների ընդուման և պետական իշխանության մարմիների գործըթնացը` կտրվելով հասրակության հիմնական զանգվածին։

Նեոկորպորատիվ կառուցվածք[խմբագրել]

Շահերի կամ ճնշման խմբերը ձևավորվում են ըստ ոլորտների միավորվելով նմանատիպ գործունեության իրականացնող կամ միևնույն սոցիալական խմբերին պատկանող մարդկանց, այս կորպորատիվ միավորի ղեկավարները ներկայացնում և պաշտպանում են բոլորի շահերը պետական իշխանության մարիմների մոտ, ըստ բազմաթիվ մասանագետների վերջին ժամնակահատվածում նեոկորպորատիվ կառուցվածքը առավել մոծ տարածում է ստանում եվրոպական երկրներում։

Պլուրալիստական կամ բազմախոհական[խմբագրել]

Ճնշման խմբերը լինում են բազմաբնույթ, բազմազան և միմյանցից անկախ, իրականացնում են ճշման գործողություններ, որպես կանոն ժամանակակից հասարակություններում այս ձևը լիարժ եք «մաքուր» կերպով հանդես չեն գալիս, հանդպում են դրանց տարբեր համադրություններ։

Ճնշման խմբերի տեսակները[խմբագրել]

Շահերի կամ Ճնշման խմբերը ըստ տեսակների կարելի է դասակարգել`

  • Արհետակցական միություններ, գործատուների միություններ, գյուղացիական միություններ,
  • Կանանց կազմակերպությւններ, իրավապաշտպան, բնապահպանական կազմակերպություններ
  • Ազգային, կրոնական խմբեր
  • Հետազոտական կառույցներ, ԶԼՄ-ներ և մասնավոր լոբիստական գրասենյակներ

Ճնշման խմբերի աշխատանքի մեթոդները[խմբագրել]

Ճնշման խմբերը աշխատում են որպես կանոն հետևյալ մեթոդներով`

  • Համապատասխան և պահանջված տեղեկատվության տրամադրում իշխանության մարիմիներին, կուսակցություներին, քաղաքական գործիչներին։
  • Նեղ մասնագիտացված վերլուծության տրամադրում
  • Կազմակերպչական, նշանակում է զանգվածային միջոցառումների կազմակեպում, նամակների հոսքերի, մասայական հեռախոսազանգերի կազմակերպում
  • Ֆինանսավորման տրամադրում, որպես կանոն իրականացվում է ընտրությնների ընթացքում, դրամահավաքների համար արևմտյան տեսանկյունից ձևավորում են 2 հիմնական մեխանիզմներ` հասարակական գործողության կոմիտեներ, որոնք աշխատում են, հասարակական դաշտում այս կամ այն գաղափարի աջակցության համար և քաղաքական գործողության կոմիտեներ, որոնք աշխատում են ընտրություննների ժամանակ
  • Անմիջական աշխատանք ԶԼՄ-ների հետ
  • Անձնական կապեր