Ընտանեվարություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ընտանեվարություն կամ նեպոտիզմը (լատիներեն՝ nepotism, nepos - զարմիկ կամ թոռ) բարեկամներին կամ ընկերներին նախապատվություն տալն է, առանց նրանց արժանիքները նկատի առնելու. օրինակ պետական պաշտոնի ընդունելու դեպքում։ Ընտանեվարությունը խտրականության մի ձև է և կոռուպցիայի մաս է կազմում։ Քաղաքական շրջանակներում հաճախ կոչվում է հովանավորչություն։
Հայերենում ժողովրդական լեզվում օգտագործվում է նաև ԽԾԲ հապավումը ընտանեվարության վերաբերվելիս: ԽԾԲ-ն ստացվում է խնամի-ծանոթ-բարեկամ բառերի առաջին տառերից: