Սիմոն Բոլիվար
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Բոլիվար (իսպ.՝ Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios y Blanco), 1783թ. հուլիսի 24, Կարակաս — 1830թ. դեկտեմբերի 17, Սանտա-Մարտա, Կոլումբիա) — լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ, 1810–26 թթ. ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարը: Վենեսուելայի ազգային հերոս: 1819–22 թթ-ին, մի շարք ճակատամարտերում ջախջախելով իսպանացիներին, Բոլիվարի բանակն ազատագրել է այժմյան Վենեսուելայի, Կոլումբիայի ր Էկվադորի տարածքները), իսկ 1824 թ-ին՝ Պերուն: