Կենտրոնական հետախուզական վարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Flag of the United States Central Intelligence Agency.svg

Կենտրոնական հետախուզական վարչություն, (ԿՀՎ) (Central Intelligence Agency-CIA), ԱՄՆ-ի արտասահմանյան հետախուզության կենտրոնական ծառայությունը։ Ստեղծվել է 1947 թվականին։ Գաղափարական ղեկավարն ու դիրեկտորը եղել է Ալլեն Դալեսը։ ԿՀՎ-ի (1978-ին ուներ մոտ 10 հազար աշխատակից) միջուկն են կազմում 3 «դիրեկտորատները»՝ անալիտիկ-լրատվական, օպերատիվ (հետախուզական միջոցառումների նախապատրաստում են), գիտատեխնիկական (ռադիոալիքակալում, օդային և տիեզերական հետախուզություն և այլն)։ Այն իրականացնում է ԱՄՆ-ի միջազգային գործունեության առավել գաղտնի մասը, ամենից առաջ աջակցում հետադիմական ուժերին։ ԿՀՎ նախապատրաստել է վարձկանների ներխուժումը Կուբա (1961), հակահեղափոխական ելույթներ Հունգարիայում (1956), Չեխոսլովակիայում (1968), գաղափարական անհաշտ պայքար է մղում ԽՍՀՄ-ի և սոցիալիստական մյուս երկրների դեմ՝ օգտագործելով «Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոկայանները, ԱՄՆ-ի լրատվական գործակալությունը (ՅՈւՍԻԱ), հեղաշրջումներ և դավադրություններ է կազմակերպում զարգացող երկրներում (Գվատեմալա, Ինդոնեզիա, Չիլի և այլն), նախաձեռնում մահափորձեր առաջադեմ գործիչների դեմ (Պ. Լումումբա և այլն)։ ԿՀՎ-ի դիրեկտորին նշանակում է պրեզիդենտը, հաստատում՝ սենատը։ Շտաբ-կայանը գտնվում է Լանգլիում (Վաշինգտոնի արվարձան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png