Սիլվիո Պիոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվիո Պիոլա
Անձնական տվյալներ
Ազգությունը Իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 29, 1913(1913-09-29)[1][2][3]
Ծննդավայր Ռոբիո, Պավիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1996(1996-10-04) (83 տարեկան)
Մահվան վայր Գաթինարա, Իտալիա
Հասակ 180
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
1929-1934 ԻտալիաՎելոկես 1925
1928-1929 ԻտալիաՊրո Վերչելի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1929-1934 ԻտալիաՊրո Վերչելի 127(51)
1934-1943 ԻտալիաԼացիո 227(143)
1943-1944 ԻտալիաՏորինո 23(27)
1945-1947 Իտալիա/ԻտալիաՅուվենտուս 57(26)
1947-1954 ԻտալիաՆովարա 185(86)
Ազգային հավաքական
1934-1935 ԻտալիաԻտալիա Բ 6(11)
1935-1952 Իտալիա/ԻտալիաԻտալիա 34(30)
Մարզչական կարիերա
1953-1954 ԻտալիաԻտալիա
1954-1956 ԻտալիաԿալյարի
1957 ԻտալիաԿալյարի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սիլվիո Պիոլա (իտալ.՝ Silvio Piola, սեպտեմբերի 29, 1913(1913-09-29)[1][2][3], Ռոբիո, Պավիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հոկտեմբերի 4, 1996(1996-10-04), Գաթինարա, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, խաղացել է 1929-1954 թվականներին, 1938 թվականի աշխարհի չեմպիոն, Ա Սերիայի լավագույն ռմբարկու 274 գոլով։ Իտալիայի հավաքականում անցկացրած 34 խաղում հեղինակել է 30 գոլ, և այդ ցուցանիշով զիջում է միայն Լուիջի Ռիվային՝ 35 գոլ և Ջուզեպպե Մեցային՝ 33 գոլ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիթլին կարիերան սկսել է Պրո Վերչելի ակումբում, որտեղ դեբյուտը նշել է 1930 թվականի փետրվարի 16-ին Բոլոնիայի դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում նա հեղինակում է 13 գոլ, չնայած նրան, որ 18 ամյակը դեռ չէր լրացել։ 1934 թվականին նա տեղափոխվում է Լացիո, որտեղ 1937 և 1943 թվականներին դառնում է Լիգայի լավագույն ռմբարկու։ Պիոլիի հաջորդ ակումբը դառնում է Տորինոն, որտեղ ցույց է տալիս ֆանռտաստիկ արդյունք, 23 խաղում հեղինակելով 27 գոլ։ Պատերազմի տարիներից հետո նա տեղափոխվում է Նովարա, իսկ դրանից առաջ 2 անմոռաց տարիներ էր անցկացրել ԹուրինիтՅուվենտուսում։

Իտալիայի հավաքականում դեբյուտը անցկացնում է 1935 թվականի մարտի 24-ին, Ավստրիայի դեմ խաղում։ Աշխարհի գավաթի եզրափակիչ խաղում, որտեղ թիմը մրցում էր Հունգարիայի դեմ, նա դառնում է դուբլի հեղինակ։ Հավաքանի կազմում նա անցկացնում է 34 խաղ և հեղինակում 30 գոլ։ Հավաքանում իր վերջին խաղը 38 տարեկան հասակում անցկացնում է Անգլիայի դեմ խաղում(1-1)։

Սիլվիո Պիոլան մահանում է Գաթինարա քաղաքում։

Իր ամբողջ կարիերայի ընթացքում նա անցկացնում է 536 խաղ և հեղինակում 537 գոլ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի չեմպիոն 1938
  • Իտալիայի Չեմպիոն 1942/1943
  • Ա Սերիայի լավագույն ռմբարկու 1936/1937-21 գոլ, 1942/1943-21 գոլ
  • Ա Սերիայի պատմության լավագույն ռմբարկու-274գոլ
  • Ա Սերիայի էլիտար ակումբների միության անդամ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1933/1934 մրցաշրջանում Պրո Վերչելայի կազմում, Ֆիորենտինայի դեմ խաղում հեղինակում է 6 գնդակ, որտեղ թիմը հաղթում է 7-2 հաշվով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվիո Պիոլա» հոդվածին։