Ռոբերտո Պրուցցո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Պրուցցո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 1, 1955(1955-04-01)[1] (68 տարեկան)
Ծննդավայր Կրոչեֆիեսկի, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սավոնա (սպորտային տնօրեն)
Պատանեկան կարիերա
Իտալիա Ջենոա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1973–1978 Իտալիա Ջենոա 143 (57)
1978–1988 Իտալիա Ռոմա 240 (106)
1988–1989 Իտալիա Ֆիորենտինա 13 (0)
Ազգային հավաքական
1978–1982 Իտալիա Իտալիա 6 (0)
Մարզչական կարիերա
1998–1999 Իտալիա Վիարեջջո
1999–2000 Իտալիա Տերամո
2000–2001 Իտալիա Ալեսանդրիա
2002 Իտալիա Պալերմո
2004–2005 Իտալիա Ֆոջջիա (օգնական)
2005–2006 Իտալիա Սամբենետտեզե (օգնական)
2008–2009 Իտալիա Չենտոբուկի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոբերտո Պրուցցո (իտալ.՝ Roberto Pruzzo, ապրիլի 1, 1955(1955-04-01)[1], Կրոչեֆիեսկի, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական մի շարք ակումբներում և Իտալիայի հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուցցոն ծնվել է Կրոչեֆիեսկիում, իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1973 թվականին Ջենոա ֆուտբոլային ակումբի կազմում։ 6 մրցաշրջան Ջենոայում անցկացնելուց հետո Պրուցցոն 143 խաղում դարձավ 57 գոլի հեղինակ։

1979-ին Պրուցցոն տեղափոխվեց հռոմեական Ռոմա, այն ժամանակ ռեկորդային համարվող 3 միլիոն լիրայի դիմաց։ Այստեղ նա դարձավ 80-ականների իտալացի ամենարդյունավետ հարձակվողներից մեկը, մեկ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումը և 4 անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր։ 1984 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Լիվերպուլի դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ, սակայն Պրուցցոյի թիմը պարտվեց 11 մ հարվածաշարից հետո։

Ռոբերտոն իր կարիերան ավարտեց Ֆիորենտինայում՝ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո։ Պրուցցոն միակ իտալացի ֆուտբոլիստն է, ով իտալական Սերիա A-ի մեկ հանդիպման ընթացքում դարձել է 5 գոլի հեղինակ (Ռոմա-Ավելլինո, 1986

Չնայած ֆանտաստիկ ակումբային կարիերային, Պրուցցոն ընդամենը 6 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականում, չխփելով ոչ մի գնդակ։ Նա հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 1980-ին, որը անցկացվում էր հենց Իտալիայում։

Պրուցցոն մարզել է տարբեր իտալական թիմերի տարբեր դիվիզիոններում։

2008-ի դեկտեմբերից[2] մինչև 2009-ի մարտ ամիսը[3] գլխավորել է Սերիա D-ն ներկայացնող Չենտոբուկի ակումբը, դա նրա մարզչական կարիերայի վերջին ակումբն էր։

2012-13 մրցաշրջանում նա ընտրվեց, որպես Սավոնա ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն։

Ռոբերտո Պրուցցոն համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» 11 ֆուտբոլիստներից մեկը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենոա

Ռոմա

Անահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Pruzzo riparte dal Centobuchi» (իտալերեն). La Roma 24. 2008 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.
  3. «Bomber Pruzzo esonerato dal Centobuchi» (իտալերեն). Il Tempo. 2009 թ․ մարտի 28. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.(չաշխատող հղում)