Հասարակաց տուն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասարակաց տուն (նաև՝ պոռնկատուն, բորդել ֆրանսերեն՝ bordel, համբերության տուն ֆրանսերեն՝ maison de tolérance), մարմնավաճառությամբ զբաղվելու համար վայր, որտեղ հաճախորդը կարող է սեռական կապի մեջ մտնել մարմնավաճառուհիների հետ:
Հասարակաց տները հայտնի են ամբողջ պատմության ընթացքում: Դեռ 1862 թվականին Պոմպեյի պեղումների ժամանակ հին հռոմեական լուպանարիում (լատիներեն՝ lupa - էգ գայլ, այսինքն «քած» բառը «պոռնիկ» իմաստով) են հայտնաբերել: Հետագայում այդ վայրը Պոմպեյի ընդհանուր թանգարանային համալիրի շրջանակներում թանգարանի է վերածվել: Պոմպեյի լումպինարիումը նորից բացվել է տուրիստների համար 2006 թվականի վերանորոգման ավարտից հետո: