Սան Քրիստոբալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սան Քրիստոբալ
իսպ.՝ San Cristóbal
ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Հիմնադրված է1561 թ.
Մակերես247 կմ²
ԲԾՄ860±1 մետր
Բնակչություն285 872 մարդ (2017)
Հեռախոսային կոդ0276
Փոստային դասիչ5001
Պաշտոնական կայքsancristobal-tachira.gob.ve
Սան Քրիստոբալ (Վենեսուելա)##
Սան Քրիստոբալ (Վենեսուելա)

Սան Քրիստոբալ (իսպ.՝ San Cristóbal, (Իսպաներեն արտասանություն՝ [saŋ kɾisˈtoβal]), քաղաք Վենեսուելայի արևմտյան՝ լեռնաշատ մասում՝ Անդերի լեռնահամակարգի կազմի մեջ մտնող Կորդիլիերա դե Մերիդա լեռնաշղթայի հարավային հատվածի արևելյան լանջերին, ծովի մակերևույթից 818 մետր միջին բարձրության վրա (առանձին թաղամասեր ընկած են 1500 մետրից էլ ավելի բարձրության վրա. որպես պաշտոնական ցուցանիշ՝ վերցվել է Բոլիվարի հրապարակի բարձրությունը)[1]։ Տաչիրա նահանգի վարչական կենտրոնն է։ Հիմնադրվել է 1561 թվականի մարտի 31-ին, իսպանացի կոնկիստադոր Խուան դե Մալդոնադոյի նախաձեռնությամբ։ Բերրի հողեր ունենալու և Կոլումբիայի հետ Վենեսուելայի պետական սահմանի մերձակայքում գտնվելու շնորհիվ դարձել է գյուղատնտեսության և առևտրի կարևոր կենտրոն։ Յուրաքանչյուր տարվա հունվարի վերջերին այստեղ կազմակերպվում է երկրի ամենախոշոր տոնավաճառը, որտեղ վաճառքի են հանվում գյուղատնտեսական ու արդյունաբերական ապրանքներ, անասուններ։ Պանամերիկյան ավտոմայրուղին անցնում է Սան Քրիստոբալի միջով։ Քաղաքում զարգացած են տեքստիլ և սննդի արդյունաբերությունը, կան տեղական արտադրության սուրճի, ծխախոտի, բամբակի, հացահատիկի վերամշակման ձեռնարկություններ։ Գործում է երկու համալսարան։

Քաղաքի համայնապատկերը

Քաղաքը մեծապես վնասվել է 1875 թվականի անդյան երկրաշարժի (կոչվում է նաև Կուկուտայի երկրաշարժ) հետևանքով[2]։

Բնակչության թվաքանակը 2001 թվականի տվյալներով եղել է 307 հազար, 2011 թվականի տվյալներով՝ մոտավորապես 500 հազար[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cita web |apellido= Corpoandes |nombre= |enlace autor= |título= Características físico naturales |año= 2007 |edición= |lugar= |editorial= |ID= |url= http://www.corpoandes.gov.ve/corpoandes/perfiles/tachira/san_cristobal/ |fechaacceso= enero de 2008 |urlarchivo= https://web.archive.org/web/20080607072954/http://www.corpoandes.gov.ve/corpoandes/perfiles/tachira/san_cristobal/ |fechaarchivo= 7 de junio de 2008
  2. San Cristóbal, in: Encyclopædia Britannica online
  3. citar web|URL=http://www.redatam.ine.gob.ve/vencgibin/RpWebEngine.exe/EasyCross?&BASE=CPV2011&ITEM=PIRAMEDAD&MAIN=WebServerMain.inl%7Ctítulo=Censo do 2011|publicado=Instituto Nacional de Estadística (INE)|wayb=20150924085357|urlmorta=yes
  4. cita web |url=http://eng.gov.spb.ru/figures/ities |título=Saint Petersburg in figures - International and Interregional Ties |editorial=Saint Petersburg City Government |fechaacceso=16 de enero de 2012 |urlarchivo=https://archive.today/20090224073839/http://eng.gov.spb.ru/figures/ities |fechaarchivo=24 de febrero de 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Քրիստոբալ» հոդվածին։