Սանտյագո Բերնաբեու մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

40°27′10.66″ հս. լ. 3°41′18″ ամ. ե. / 40.452961° հս. լ. 3.688333° ամ. ե.

Սանտյագո Բերնաբեու
Сантьяго Бернабеу

ՈՒԵՖԱ-ի էլիտար կատեգորիա
Nuvola apps mozilla.pngNuvola apps mozilla.pngNuvola apps mozilla.pngNuvola apps mozilla.pngNuvola apps mozilla.png

Հիմնադրված 1947
Բացված 1947
Տարողություն 85 454
Տնային թիմ Ռեալ Մադրիդ
Դաշտի չափսեր 105x70 մ

Սանտյագո Բերնաբեու մարզադաշտը (իսպ.՝ Estadio Santiago Bernabéu) ֆուտբոլային մարզադաշտ է Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Ռեալ Մադրիդ ՖԱ-ի տան դաշտն է։ Երբեմն այստեղ անցնում են Իսպանիայի հավաքականի խաղերը։

Մարզադաշտը անվանվել է ի պատիվ 1943-1975 թվականների Ռեալի նախագահ Սանտիագո Բերնաբեուի, որը եղել է մարզադաշտի կառուցման հիմնական «մեղավորը»։ Շինարարությունը տևել է 3 տարի։ Բացման խաղը եղավ պորտուգալական Բելենենսեշի դեմ ընկերական խաղում, որը տեղի ունեցավ 1947 թվականի դեկտեմբերի 14-ին, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3։1 հաշվով։ 1950-ական թվականներին Եվրոպայի չեմպիոնների գավաթում Ռեալի վստահ ելույթների շնորհիվ ակումբի շահույթը մեծացավ, ինչը հնարավորություն տվեց նոր մարզադաշտի նստատեղերի ավելացմանը, որի շինությունը հայտնի էր սպիտակ աշտարակներով, մինչև 125 000 նստատեղ։ 1955 թվականին մարզադաշտը վերանվանվեց Սանտիագո Բերնաբեու, իսկ 1957-ին Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակչում առաջին անգամ վառվեցին ստադիոնի լույսերը։ 1978 թվականին մահացած Սանտիագո Բերնաբեուն նոր մարզադաշտի կառուցումը ցանկանում էր տեղափոխել Մադրիդի հյուսիս, սակայն իր ծրագիրը չհասցրեց իրականացնել։ 1982 թվականի աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտը վերակառուցվեց։ Այս ժամանակ արդեն կար 32 000 նստատեղ և 60 000 հանդիսականի համար նախատեսված կանգնելու տեղեր։ Ընդհանուր առմամբ խմբային փուլի 3 խաղերին և եզրափակիչ խաղին մարզադաշտը հյուրընկալեց 345 000 հանդիսականի։ Տաս տարի անց վերանորոգումը շարունակվեց. կառուցվեց մարզադաշտի տրիբունայի երրորդ յառուսը։ Նստատեղերի քանակը 65 000-ից հասավ 105 000-ի։ Հերթական վերակառուցումից հետո նստատեղերի քանակը նվազեց հասնելով 74 871-ի։ Մարզադաշտում կայացել է 1964 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչը, 2010 թ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։ 2007 թվականի նոյեմբերի 14-ին ՈւԵՖԱ-ն Բերնաբեուին շնորհեց էլիտար ֆուտբոլային մարզադաշտի կարգավիճակ։