Ռոուզ Բոուլ մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

34°09′41″ հս. լ. 118°11′03″ ամ. ե. / 34.161389° հս. լ. 118.184167° ամ. ե.

Ռոուզ Բոուլ մարզադաշտ
Ռոուզ Բոուլ մարզադաշտ
Նախկին անվանումներ Թերնամենթ օֆ Ռոուզիս Ստեդիում
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փասադենա, ԱՄՆ
Հիմնադրված 1921
Բացված 8 հոկտեմբերի 1922
Կառուցման գին $272,198 USD
Ճարտարապետ Մայրոն Հանտ
Սեփականատեր City of Pasadena
Տարողություն 93 000
Տնային թիմ Los Angeles Aztecs (NASL) (1978–1979)
UCLA Bruins (NCAA) (1982–առ այժմ)
Los Angeles Galaxy (MLS) (1996–2003)
Miami Seahawks (AAFC) (1946)
Los Angeles Wolves (NASL) (1968)
Դաշտի չափսեր 64x110 (ֆուտբոլ)
48.5x61.5 (ռեգբի)

Ռոուզ Բոուլ Բոուլ մարզադաշտ (անգլերեն՝ Rose Bowl), մարզադաշտ, որ գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում: Մարզադաշտը նախատեսված է ֆուտբոլային (սոքերի) և ռեգբիի (ինչպես դասական ռեգբիի, այնպես էլ ամերիկյան ֆուտբոլի) հանդիպումների անցկացման համար: Տեղավորում է շուրջ 93 հազար հանդիսականի:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմությունը

Մարզադաշտի կառուցման մտահաղացումը պատկանում է "Pasadena Tournament of Roses Association" կոչվող կազմակերպությանը: Այն կազմակերպում էր ամերիկյան ֆուտբոլի «Ռոուզ Բոուլ» կոչվող քոլեջային թիմերի մրցաշարը, որը մինչև 1922թ. անց էր կացվում Փասադենայի Թերնամենթ Պարկ 43 հազարանոց մարզադաշտում: Նոր մարզադաշտը 1921թ. նախագծեց հայտնի ճարտարապետ Մայրոն Հանտը (Myron Hunt), որի նախագծած Յել Բոուլ մարզադաշտը կառուցվեց 1914թ. Կոնեկտիկուտ նահանգում: մարզադաշտի բացումը տեղի ունեցավ 1922թ. հոկտեմբերի 8-ին: Մինչ 1923թ. այն կրում էր Թերնամենթ օֆ Ռոուզիս Ստեդիում (Tournament of Roses Stadium) կամ Թերնամենթ օֆ Ռոուզիս Բոուլ (Tournament of Roses Bowl) անվանումները, իսկ 1923թ.-ից այն պառզապես կոչվում է Ռոուզ Բոուլ: Մարզադաշտի հարավային տրիբունաների կառուցումն ավարտվեց 1928թ., և Ռոուզ Բոուլը ստացավ իր վերջնական (ներկա) տեսքը: Մարզադաշտում անց են կացվել Ֆուտբոլի ազգային լիգայի` NFL-ի ամերիկյան ֆուտբոլի հանդիպումներ, Սոքերի բարձրագույն լիգայի` MLS-ի, միջազգային ֆուտբոլային մրցաշարերի ֆուտբոլային հանդիպումներ: Ներկայումս հանդիսանում է ՈՒԿԼԱ Բրուինս ամերիկյան ֆուտբոլի ակումբի տնային մրցահրապարակը:

[խմբագրել] Ամառային օլիմպիական խաղեր

Ռոուզ Բոուլ Բոուլ մարզադաշտը ծառայել է որպես հեծանվահրապարակ 1932թ. ամառային օլիմպիական խաղերի հեծանվավազքի մրցումների ժամանակ:
Այստեղ անց են կացվել 1984թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի 11 հանդիպումներ, այդ թվում` եզրափակիչը:

[խմբագրել] Սուպեր Բոուլ

Ռոուզ Բոուլը մեկն է այն երկու մարզադաշտերից, որտեղ անց են կացվել հինգ Սուպեր Բոուլներ (1977, 1980, 1983, 1987, 1993), ընդ որում չունենալով սեփական թիմը:

Ռոուզ Բոուլ մարզադաշտ

[խմբագրել] ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ

Ռոուզ Բոուլ մարզադաշտ

Ռոուզ Բոուլը ընդունել է 1991թ. ոսկե գավաթի 6 հանդիպումներ, 2002թ. ոսկե գավաթի 12 հանդիպումներ (այդ թվում եզրափակիչը), 2011թ. ոսկե գավաթի եզրափակիչը:

[խմբագրել] Ֆուտբոլի աշխարհի առաջնություն

1994թ. աշխարհի առաջնություն շրջանակներում Ռոուզ Բոուլում տեղի են ունեցել 8 հանդիպումներ, այդ թվում` եզրափակիչ հանդիպումը:

Ամսաթիվը 1-ին թիմը Հաշիվը 2-րդ թիմը Մրցաշարի փուլը Հանդիսական
18 հունիսի 1994 Կոլումբիա Կոլումբիա 1 : 3 Ռումինիա Ռումինիա խմբային փուլ, խումբ A 93 586
19 հունիսի 1994 Կամերուն Կամերուն 2 : 2 Շվեդիա Շվեդիա խմբային փուլ, խումբ B 93 194
22 հունիսի 1994 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 : 1 Կոլումբիա Կոլումբիա խմբային փուլ, խումբ A 93 869
26 հունիսի 1994 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 0 : 1 Ռումինիա Ռումինիա խմբային փուլ, խումբ A 93 869
3 հուլիսի 1994 Ռումինիա Ռումինիա 3 : 2 Արգենտինա Արգենտինա 1/8 եզրափակիչ 90 469
13 հուլիսի 1994 Շվեդիա Շվեդիա 0 : 1 Բրազիլիա Բրազիլիա կիսաեզրափակիչ 91 856
16 հուլիսի 1994 Շվեդիա Շվեդիա 4 : 0 Բուլղարիա Բուլղարիա հանդիպում 3-րդ տեղի համար 91 500
17 հուլիսի 1994 Բրազիլիա Բրազիլիա 0:0 ԼԺՀ 3:2 ՀՏՀ Իտալիա Իտալիա եզրափակիչ 94 194

Ռոուզ Բոուլում անց են կացվել նաև 1999թ. ֆուտբոլի աշխարհի կանանց առաջնության 4 հանդիպումներ, այդ թվում եզրափակիչ հանդիպումը:

[խմբագրել] Համերգներ

2008թ. հունիսի 18-ին Ռուոզ Բուոլում տեղի ունեցավ Դեպեշ Մոդ բրիտանական ռոք-խմբի համերգը, որին ներկա էին 60 452 երկրպագուներ: 2009թ. հոկտեմբերի 25-ին Յու Թու (U2) իռլանդական ռոք-խմբի համերգը մարզադաշտում հավաքեց 97 014 մարդու:

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով