Մարականա մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Estádio Jornalista Mário Filho
(Մարականա մարզադաշտ)
Maracana Stadium June 2013.jpg
Տեղագրություն 22°54′43.8″ հվ. լ. 43°13′48.59″ ամ. ե. / 22.912167° հվ. լ. 43.230164° ամ. ե.22°54′43.8″ հվ. լ. 43°13′48.59″ ամ. ե. / 22.912167° հվ. լ. 43.230164° ամ. ե.
Հիմնադրված Օգոստոսի 2, 1948
Կառուցված 1947-1950
Բացված Հուլիսի 16, 1950
Սեփականատեր Ռիո դե Ժանեյրոյի կառավարություն
Տարողություն ռեկորդային 199,850, այժմ 74,738
Տնային թիմ Ինտեր Միլան, Միլան ՖԱ
Դաշտի չափսեր 105x68 մ

Մարականայի մարզադաշտ (պորտ.՝ Estádio do Maracanã), հայտնի է որպես Մարականա, պաշտոնապես Estádio Jornalista Mário Filho , Ֆուտբոլի դաշտ է Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա։

Սեփականաշնորհվելով Ռիո դե Ժանեյրոյի կառավարության կողմից, այն անվանվեց տեղի գետի անունով՝ մարականա, ջրահեռացման համակարգի գետ է։ Մարզադաշտը բացվել է 1950 թվականին սպասարկելու ֆիֆայի աշխարհի առաջնությունը 1950 թվականի, որտեղ Բրազիլիայի հավաքականը պարտվեց Ուրուգվայի հավաքականին 2-1 հաշվով։

Դրանից հետո, Այս դաշտը օգտագործվում է գլխավորապես տեղային ֆուտբոլի թիմերի խաղերի համար, գլխավորապես Ֆլամենգո, Բոտաֆոգո և Վասկո դա Գամա թիմերի խաղերի համար։ Այն օգտագործվում է նաև համերգների և սպորտային այլ իրադարձությունների համար։

1950 թվականի ֆիֆայի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում ներկա էին 199,854 մարդ (դա աշխարհի բոլոր ժամանակների ռեկորդ է), իսկ այժմ այն ունի 78,838 նստատեղ, և այն առաջինն է այդ ցուցանիշով Բրազիլիայում, ու երկրորդը հարավային Ամերիկայում Մոնյումենտալ մարզադաշտից հետո, որը գտնվում է Պերուում.[1] Դա գլխավոր դաշտն էր 2007 թվականի Պան ամերիկյան խաղերին, սպասարկելով ֆուտբոլային խաղերը, բացումն ու փակումը։

Մարականան վերակառուցվեց 2013 թվականին սույն թվի Կոնֆեդերացիաների գավաթի, և 2014 թվականի ֆիֆայի աշխարհի գավաթի համար։ Այստեղ են անցկացվելու այս երկու խաղերի եզրափակիչները։ Այս դաշտը նաև սպասարկելու է 2016 թվականի օլիմպիական խաղերը և 2016 թվականի Պարալիմպիկ խաղերը։

Անուն[խմբագրել]

Դաշտի պաշտոնական անվանումը,Մարիո Ֆիլհո, տրված է ի պատիվ Պերնանբուկացի լրագրողի, Նելսոն Ռոդրիգեսի եղբոր, ով մած դեր խաղաց դաշտի կառուցման վրա։

Հայտնի անունը տրված է Մարականա գետից, որի ծագման կետը Ջունգլիներում է հեռու բլուրնեի ետևում, որի հարևանությամբ է գտնվում Ռիոյի ծայր հյուսիսը, որոնք են Տիջուքան և Սան Կրիստովաոն, որոնց կողք ել գտնվում է Կանալ դո Մանքը։ Մարականա անունը գալիս է Տուպի-Գուարեներենի բառից, որը նշումէ մի թութակի անուն, որ էնդեմիկ է այդտեղ։ Մարզադաշտի կառուցումը մեծ համբավ տվեց Տիջուքային, քանի որ մի ժամանակ Տիջուքայի տարածքում է գտնվել այդ տեղը, որտեղ կառուցվել է դաշտը։

Պատմություն[խմբագրել]

Մարականա դաշտը և հանգստավայրը

Կառուցում[խմբագրել]

1950 թվականի Ֆիֆայի աշխարհի գավաթի սպարկողը դառնալուց հետո, բրազիլական կառավարությունը սկսեց նոր դաշտի կառուցումը։ Կարուցումը գլխավորվեց Կարլոս Լասերդայի կողմից, հետո կոնգրեսսի գլխավորը և քաղաքական թշնամիները, գլխավորապես գեներալ Անգելո Մենդես դե Մորաիսը, բողոքեցին դաշտի տեղի վերաբերյալ, պնդելով, որ այն պետք է կառուցվի արևմտյան գոտում Ջակապեգուայի հարևանությամբ։ Այդ ժամանակ այդտեդ՝ ընտրված տեղում էր գտնվում թենիսի դաշտը։ Այնուամենանիվ կառուցումը սկսվեց 1947 թվականին, ինժեներ Համբերտո Մենեսկալի (Humberto Menescal) նախագծով , ով յոթ ճարտարապետների հետ միասին ստեղծեցին մարզադաշտը։ այդ ճարտարապետներն էին Մայքլ Ֆելդմանը (Michael Feldman), Ուոլդիր Ռամոսը (Waldir Ramos), Ռաֆաել Գալվաոն (Raphael Galvão), Օսկար Վալդետարոն (Oscar Valdetaro), Օռլանդո Ազեվեդո (Orlando Azevedo), Պեդռո Պաուլո Բերնանդես Բաստոս (Pedro Paulo Bernardes Bastos),և Անտոնիո դիազ Կարնեիրոն (Antônio Dias Carneiro)։[2]

Առաջին քարը դրվեց Օգոստոսի 2ին, 1948[3]։ Առաջին խաղը ֆիֆայի աշխարհի գավաթի պետք է լիներ այստեղ հունիսի 24ին, 1950 թվականի, և սա պահանջում էր աշխատել շատ արագ՝ ընդամենը երկու տարի։ Ֆիֆան որոշեց օգնության հասնել պարոն Օտորինո Բասարիին (Ottorino Barassi), իտալական ֆուտբոլի գլխին, ով կազմակերպել էր 1934 թվականի Ֆիֆայի աշխարհի գավաթը։ Աշխատուժը բաղկացած էր 1500 անձից, որոնք ավելացան վերջին օրերին, հասնելով 2000։ Ճիշտ է խաղերը սպասարկվեցին, սակայն դաշտը ամբողջովին պատրաստ էր 1965 թվականին։

Բացումը և 1950 թվականի աշխարհի գավաթը[խմբագրել]

Maracanã 2014 g.jpg

բացման խաղը եղավ հունիսի 16ին, 1950։ Ռիո դե Ժանեյրոյի աստղերը հաղթեցին Սան Պաուլոյի աստղերին 3-1 հաշվով, Դիդին դարձավ առաջին մարդը, ով գոլ խբեց այս դաշտում։[4] Այդ խաղի ժամանակ դաշտը դեռ պատրաստ չէր։ Այն դեռ չուներ զուգարաններ և բոլորը կանգնած էին խաղը դիտում։ Բոլոր փորձագետներն ասում էին, որ այս դաշտը կարող է ունենալ 200.000 հանդիսատես։ Անտեսելով դաշտի անպատրաստ վիճակը, Ֆիֆան թույլատրեց, որ խաղերը լինեն այնտեղ, և հունիսի 24ին, 1950,մունդիալի առաջին խաղը եղավ, 81,000 հանդիսատեսով։

Մարականայի այդ խաղում Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականին 4-0 հաշվով։ Այդ խաղում Ադեմիրը խբեց 2 գոլ, և Բալտասարն ու Ջայիրը դարձան մեկական գոլի հեղինակ։ Բրազիլիայի 6 խաղերից 5ը անցկացվեցին այդտեղ (բացառությամբ Բրազիլիա 2-2 Շվեցարիա խաղը Սան Պաուլոյում)


1950 Ֆիֆա աշխարհի գավաթ[խմբագրել]

ամսաթիվ ժամանակ (UTC-03) թիմ #1 հաշիվ թիմ #2 շրջան հանդիսատես
Հունիսի 24, 1950 15։00 Բրազիլիա Բրազիլիա 4–0 Մեքսիկա Մեքսիկա Խումբ 1 82,000
Հունիսի 25, 1950 15։00 Անգլիա Անգլիա 2–0 Չիլի Չիլի Խումբ 2 30,000
Հունիսի 29, 1950 15։00 Իսպանիա Իսպանիա 2–0 Չիլի Չիլի Խումբ 2 16,000
Հուլիսի 1, 1950 15։00 Բրազիլիա Բրազիլիա 2–0 ՀարավսլավիաՀարավսլավիա Խումբ 1 142,000
Հուլիսի 2, 1950 15։00 Իսպանիա Իսպանիա 1–0 Անգլիա Անգլիա Խումբ 2 74,000
Հուլիսի 9, 1950 15։00 Բրազիլիա Բրազիլիա 7–1 Շվեդիա Շվեդիա եզրափակիչ 139,000
Հուլիսի 13, 1950 15։00 Բրազիլիա Բրազիլիա 6–1 Իսպանիա Իսպանիա եզրափակիչ 153,000
Հուլիսի 16, 1950 15։00 Ուրուգվայ Ուրուգվայ 2–1 Բրազիլիա Բրազիլիա եզրափակիչ 199,854

Մարականզո[խմբագրել]

Իրականում Բրազիլիան ուներ բացահայտ առավելություն։ Նրան միայն պետք էր ոչ ոքի և նա կդառնար չեմպիոն։ Սակայն Ուրուգվայը հաղթեց Բրազիլիային 2-1 հաշվով։ Այս պարտությունը մեծ արձագանք ունեցավ, անվանվելով «Մարականզա»։ Դաշտում պատք է լինեին 210.000 մարդ, բայց հավաքվել էր ընդամենը 199,854 հանդիսատես։[5][6]

New Maracana Stadium.jpg
մարզադաշտը 2013 թվականին

2013 FIFA Confederations Cup[խմբագրել]

ամսաթիվ ժամանակ(UTC-03) թիմ #1 հաշիվ թիմ #2 շրջան այցելուներ
Հունիսի 16, 2013 16։00 Մեքսիկա Մեքսիկա 1–2 Իտալիա Իտալիա Խումբ Ա 73,123
Հունիսի 20, 2013 16։00 Իսպանիա Իսպանիա 10–0 Թահիթի Խումբ Բ 71,806
Հունիսի 30, 2013 19։00 Բրազիլիա Բրազիլիա 3–0 Իսպանիա Իսպանիա եզրափակիչ 73,531

2014 Ֆիֆա աշխարհի գավաթ[խմբագրել]

ամսաթիվ ժամանակ Թիմ #1 Հաշիվ Թիմ #2 Շրջան Այցելուներ
հունիսի 15, 2014 19։00 Արգենտինա Արգենտինա 2–1 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա խումբ F 74,738
հունիսի 18, 2014 16։00 Իսպանիա Իսպանիա 0–2 Չիլի Չիլի խումբ B 74,101
հունիսի 22, 2014 13։00 Բելգիա Բելգիա 1–0 Ռուսաստան Ռուսաստան խումբ HH 73,819
հունիսի 25, 2014 17։00 Էկվադոր Էկվադոր 0–0 Ֆրանսիա Ֆրանսիա Group E 73,750
հունիսի 28, 2014 17։00 Կոլումբիա Կոլումբիա 2–0 Ուրուգվայ Ուրուգվայ 1/16 եզրափակիչ 73,804
հուլիսի 4, 2014 13։00 Ֆրանսիա Ֆրանսիա 0–1 Գերմանիա Գերմանիա քարորդ եզրափակիչ 74,240
հուլիսի 13, 2014 16։00 Գերմանիա Գերմանիա 1–0 (a.e.t.) Արգենտինա Արգենտինա եզրափակիչ 74,738

ոչ ֆուտբոլային իրադարձություններ[խմբագրել]

England v Brazil in Rio - Estádio do Maracanã 2013.jpg
Abertura Jogos Panamericanos 1 13072007.jpg
ConfedCup2013Champions4.jpg

միջազգային սպորտային իրադարձություններ[խմբագրել]

Երգեր[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]